Ֆինանսական հաստատություն
Ֆինանսական հաստատություն կամ ֆինանսական ինստիտուտ, որը երբեմն կոչվում է բանկային հաստատություն, բիզնես կազմակերպություն, որը մատուցում է միջնորդական ծառայություններ տարբեր տեսակի ֆինանսական դրամական գործարքների համար։ Ընդհանուր առմամբ, կան ֆինանսական հաստատությունների երեք հիմնական տեսակներ[1][2].
- Դեպոզիտային հաստատություն. ավանդներ ընդունող հաստատություն, որն ընդունում և կառավարում է ավանդները և տրամադրում է վարկեր` ներառելով բանկերը, շինարարական ընկերությունները, վարկային միությունները, թրաստ (վստահության) ընկերությունները և հիփոթեքային միջնորդները։
- Պայմանագրային հաստատություն. ապահովագրական ընկերություն և կենսաթոշակային ֆոնդ
- Ներդրումային հաստատություն. ներդրումային բանկ, անդերռայթեր (երաշխավոր) և ներդրումներ կառավարող այլ տարբեր տեսակի ֆինանսական կազմակերպություններ:
Ֆինանսական հաստատությունները կարելի է բաժանել երկու խմբի՝ կախված սեփականության կառուցվածքից.
- առևտրային բանկ
- կոոպերատիվ բանկ
Որոշ փորձագետներ տեսնում են ֆինանսական հաստատությունների միատարրացման միտում, ինչը նշանակում է նմանատիպ ոլորտներում ներդրումներ կատարելու և նմանատիպ բիզնես ռազմավարություններ ունենալու միտում։ Դրա հետևանքը կարող է լինել որոշակի թիրախային խմբերին սպասարկող բանկերի թվի նվազումը, և փոքր արտադրողներին ոչ ամբողջությամբ ընդգրկելը[3]ː Ահա թե ինչու ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից մեկն է բարելավել համաշխարհային ֆինանսական հաստատությունների կարգավորումն ու մոնիթորինգը և ամրապնդել նման կարգավորումները[4]ː
Ստանդարտ հաշվարկային հանձնարարականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանդարտ հաշվարկային հանձնարարականները (SSI) երկու ֆինանսական հաստատությունների միջև կնքված համաձայնագրեր են, որոնք ֆիքսում են որոշակի տեսակի սովորական գործարքներում յուրաքանչյուր հակառակ կողմի` կոնտրագենտի ստացող գործակալներին։ Այս համաձայնագրերը թույլ են տալիս համաձայնագրի կապված կողմերին կատարել ավելի արագ գործողություններ, քանի որ խնայվում է ստացող գործակալների հետ վճարումներ կատարելու համար օգտագործվող ժամանակը։ Յուրաքանչյուր սուբյեկտի SSI-ով սահմանափակելը նաև նվազեցնում է խարդախության հավանականությունը։ SSI-ները օգտագործվում են ֆինանսական հաստատությունների կողմից՝ արագ և ճշգրիտ միջսահմանային վճարումները հեշտացնելու համար։
Կարգավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսական հաստատությունները երկրների մեծ մասում գործում են խիստ կարգավորվող միջավայրում, քանի որ դրանք երկրների տնտեսությունների կարևորագույն մասն են կազմումː Դրանցից են կախված տնտեսությունները` ֆրակցիոն պահուստային բանկային գործունեության միջոցով դրամական զանգվածը մեծացնելու առումով։
Կարգավորման կառույցները տարբերվում են յուրաքանչյուր երկրում, բայց սովորաբար ներառում են պրուդենցիալ` զգուշավոր կարգավորում, ինչպես նաև սպառողների պաշտպանություն և շուկայի կայունություն։ Որոշ երկրներ ունեն մեկ համախմբված գործակալություն, որը կարգավորում է բոլոր ֆինանսական հաստատությունները, մինչդեռ մյուսներն ունեն առանձին գործակալություններ տարբեր տեսակի հաստատությունների համար, ինչպիսիք են բանկերը, ապահովագրական ընկերությունները և բրոքերները։
Առանձին գործակալություններ ունեցող երկրների թվում են Միացյալ Նահանգները, որտեղ հիմնական կառավարող մարմիններն են՝ Դաշնային ֆինանսական հաստատությունների քննության խորհուրդ (FFIEC), Արժույթի վերահսկիչի գրասենյակ (OCC) ազգային բանկերը, Դաշնային ավանդների ապահովագրության կորպորացիա (FDIC) նահանգային «ոչ անդամ» բանկերը, Ազգային վարկային միության վարչություն (NCUA) վարկային միությունները, Դաշնային պահուստային համակարգ (Fed) «անդամ» բանկերը, Խնայողությունների վերահսկողության գրասենյակ (OTS)՝ Ազգային խնայողությունների և վարկերի ասոցիացիանː Նահանգային կառավարությունները հաճախ կարգավորում և կանոնադրում են ֆինանսական հաստատությունները։
Մեկ միավորող ֆինանսական կարգավորող մարմին ունեցող երկրների թվում են՝ Նորվեգիան՝ Նորվեգիայի ֆինանսական վերահսկողության մարմնով (Finanstilsynet), Գերմանիան՝ Դաշնային ֆինանսական վերահսկողության մարմնով (BaFin) և Ռուսաստանը` Ռուսաստանի կենտրոնական բանկի հետ։
Առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսական հաստատությունների օգնությամբ ֆինանսական միջոցները ներգրավելու առավելությունները հետևյալն են.
- Ֆինանսական հաստատությունները տրամադրում են երկարաժամկետ ֆինանսավորում[5], որը չեն տրամադրում առևտրային բանկերը։
- Միջոցները հասանելի են դառնում նույնիսկ ճգնաժամի ժամանակաշրջաններում, երբ ֆինանսավորման այլ աղբյուրներ հասանելի չեն։
- Ֆինանսական հաստատություններից վարկ ստանալը մեծացնում է վարկառուի հեղինակությունը կապիտալի շուկայում։ Հետևաբար, նման ընկերությունը կարող է հեշտությամբ միջոցներ հայթայթել նաև այլ աղբյուրներից։
- Բացի ֆինանսավորում տրամադրելուց, այս հաստատություններից շատերը բիզնես ընկերություններին տրամադրում են ֆինանսական, կառավարչական և տեխնիկական խորհրդատվությունː
- Քանի որ վարկի մարումը հեշտությամբ կարող է իրականացվել մաս-մաս, դա մեծ բեռ չէ բիզնեսի համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանկ
- Ֆինանսական տնտեսագիտություն
- Մասնակի բանկային պահուստավորում
- Միջազգային արժութային-ֆինանսական կառույցներ
- Խնայողության և փոխատվության ընկերակցություն
- Դրամական ծառայություններ մատուցող կազմակերպություններ
- Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն (SWIFT)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Siklos, Pierre (2001). Money, Banking, and Financial Institutions: Canada in the Global Environment. Toronto: McGraw-Hill Ryerson. էջ 40. ISBN 0-07-087158-2.
- ↑ Robert E. Wright and Vincenzo Quadrini. Money and Banking: Chapter 2 Section 5: Financial Intermediaries.PDF. Accessed July 24, 2012.
- ↑ Jayati Gosh (2013 թ․ հունվար). «Too much of the same». D+C Development and Cooperation/ dandc.eu.
- ↑ «Goal 10 targets». UNDP (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Long Term Finance». World Bank (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|