Ֆինանսական կարգավորում
| Ֆինանսներ |
|---|
| Ֆինանսական համակարգ |
Ֆինանսական կարգավորում, քաղաքականությունների լայն շրջանակ, որը կիրառվում է ֆինանսական հատվածում աշխարհի բազմաթիվ իրավասությունների շրջանակում։ Այն հիմնավորվում է ֆինանսական համակարգին բնորոշ երկու հիմնական հատկանիշով. համակարգային ռիսկով, երբ ֆինանսական ընկերությունների ձախողումը կարող է ազդել հասարակական շահի վրա, և տեղեկատվության ասիմետրիկությամբ, ինչն արդարացնում է որոշակի սահմանափակումներ պայմանագրային ազատության վերաբերյալ՝ հատկապես այն ոլորտներում, որոնք առնչվում են մանրածախ հաճախորդներին կամ «պրինցիպալ–գործակալ» խնդիրներին։ Ֆինանսական կարգավորման անբաժանելի մասն է ֆինանսական նշանակալի ընկերությունների և շուկաների վերահսկողությունը հատուկ լիազորված մարմինների կողմից, ինչպիսիք են արժեթղթերի հանձնաժողովներն ու բանկային վերահսկիչները։
Որոշ երկրներում ֆինանսական վերահսկողության որոշ ասպեկտներ պատվիրակվում են ինքնակարգավորվող կազմակերպություններին։ Ֆինանսական կարգավորումը ֆինանսական իրավունքի երեք հիմնական ուղղություններից մեկն է՝ շուկայական պրակտիկաների և նախադեպային իրավունքի հետ միասին[1]։
Կարգավորման նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսական վերահսկող մարմինների հիմնական նպատակներն են[2]՝
- շուկայի նկատմամբ վստահություն՝ ֆինանսական համակարգում վստահության պահպանում,
- ֆինանսական կայունություն՝ համակարգի կայունության պահպանում և բարելավում,
- սպառողների պաշտպանություն՝ սպառողների համար համապատասխան պաշտպանություն ապահովում,
- ֆինանսական հանցագործությունների նվազեցում,
- օտարերկրյա մասնակցության կարգավորում։
Կարգավորման կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրենքները լիազորում են կազմակերպություններին՝ պետական թե ոչ պետական, վերահսկելու ֆինանսական գործունեությունը և կիրառելու անհրաժեշտ միջոցառումներ[3]։ Աշխարհում գոյություն ունեն վերահսկողության կառուցվածքի տարբեր ձևաչափեր և դրանց համակցություններ[4][5]:
Արժեթղթերի շուկայի կարգավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորսաների մասին օրենքները ապահովում են, որ բորսայի հարթակում իրականացվող առևտուրը տեղի ունենա կարգավորված և պատշաճ կերպով։ Հատկապես կարևորվում են գների ձևավորման գործընթացը, գործարքների կատարմանն ու հաշվարկին առնչվող գործընթացները, ինչպես նաև ուղիղ և արդյունավետ առևտրի վերահսկողությունը[6][7]:
Ֆինանսական վերահսկող մարմինները հետևում են, որ ցուցակագրված ընկերությունները և շուկայի մասնակիցները համապատասխանեն առևտրի վերաբերյալ իրավական ակտերի պահանջներին։ Ընկերությունները պարտավոր են պարբերաբար հրապարակել ֆինանսական հաշվետվություններ, արտահերթ ծանուցումներ կամ ղեկավար անձանց գործարքները, իսկ շուկայի մյուս մասնակիցները՝ հիմնական բաժնետերերի վերաբերյալ հայտարարություններ։ Այս ամենի նպատակը ներդրողներին անհրաժեշտ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելն է, որպեսզի նրանք կարողանան հիմնավորված գնահատում կատարել ցուցակագրված ընկերությունների և նրանց արժեթղթերի վերաբերյալ[8][9]:
Ներդրումային ակտերը և կարգավորումները ապահովում են այդ կառույցների անխափան գործունեությունը՝ վերահսկելով ակտիվների կառավարումը, ռիսկերն ու ներդրումային պայմանների պահպանությունը[10]:
Բանկերի և ֆինանսական ծառայությունների մատակարարների վերահսկողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկային ոլորտի օրենսդրությունը սահմանում է այն կանոնները, որոնք բանկերը պարտավոր են պահել ինչպես հիմնադրման փուլում, այնպես էլ իրենց գործունեության ընթացքում։ Այս կանոնները կոչված են կանխարգելելու այնպիսի անցանկալի զարգացումները, որոնք կարող են խաթարել բանկային համակարգի կայուն աշխատանքը։ Այդպիսով ապահովվում է հուսալի և արդյունավետ բանկային համակարգ[11][12]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Joanna Benjamin 'Financial Law' Oxford University Press
- ↑ UK FSA statutory objectives, 2016 թ․ ապրիլի 20, Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին, Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին
- ↑ De Caria, Riccardo (2011 թ․ սեպտեմբերի 23), What is Financial Regulation Trying to Achieve?, Riccardo De Caria, SSRN 1994472
- ↑ Luxembourg CSSF structure and organisation, Արխիվացված է օրիգինալից 2017-11-01-ին, Վերցված է 2025-05-31-ին
- ↑ German BAFin supervision organisation, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին
- ↑ Suisse finma stock exchange supervision
- ↑ German BAFin stock exchange supervision, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին
- ↑ Finland FSA supervion of listed companies, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին, Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին
- ↑ Saudi Arabia market supervision, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին, Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին
- ↑ US SEC Division of Investment Management
- ↑ Reserve Bank of India, Department of Banking Supervision
- ↑ Luxembourg CSSF Supervision of Banks, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին, Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Labonte, Marc. (2017). Who Regulates Whom? An Overview of the U.S. Financial Regulatory Framework. Washington, D.C.: Congressional Research Service. Արխիվացված 2017-12-05 Wayback Machine
- Reinhart, Carmen; Rogoff, Rogoff (2009), This Time is Different: Eight Centuries of Financial Folly, Princeton U. Pr., ISBN 978-0-691-15264-6
- Simpson, D., Meeks, G., Klumpes, P., & Andrews, P. (2000). Some cost-benefit issues in financial regulation. London: Financial Services Authority.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Securities Lawyer's Deskbook from the University of Cincinnati College of Law
- Ana Carvajal, Jennifer Elliott: IMF Study Points to Gaps in Securities Market Regulation
- IOSCO: Objectives and Principles of Securities Regulation (PDF-Datei 67 Seiten)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆինանսական կարգավորում» հոդվածին։ |