Ֆինանսական անկախություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆինանսական անկախություն, բավարար եկամուտ ունենալու կարգավիճակ, որը թույլ է տալիս հոգալ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ ծախսերը առանց մշտական աշխատանքի կամ ուրիշներից ֆինանսական կախվածություն ունենալու[1]։ Եկամուտը, որը ստացվել է առանց մշտական աշխատանքի առկայության, ընդունված է անվանել պասիվ եկամուտ։

Կան մի շարք ռազմավարություններ ֆինանսական անկախություն ձեռք բերելու, որոնցից յուրաքանչյուրն ունի իր դրական ու բացասական կողմերը։ Ինչ-որ մեկը, ով ցանկանում է ձեռք բերել ֆինանսական անկախություն կարող է օգտավետ գտնել ունենալու ֆինանսական ծրագիր կամ բյուջե, հետևաբար նա կունենա հստակ պատկերացում իր ընթացիկ եկամուտների ու ծախսերի վերաբերյալ և կկարողանա ընտրել համապատասխան ռազմավարություն՝ հասնելու իր ֆինանսական նպատակներին։ Ֆինանսական պլանը արտացոլում է անձի ֆինանսների բոլոր կողմերը[2]։

Եկամտի պասիվ աղբյուրներ՝ ֆինանսական անկախություն ձեռք բերելու համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է պասիվ եկամտի ստացման աղբյուրների ոչ ամբողջական ցանկ, որոնք կարող են հանգեցնել ֆինանսական անկախության ձեռքբերման։

  • Բանկային ֆիքսված ավանդային եկամուտ և ամսական եկամտի ստացման այլ մեխանիզմներ
  • Բիզնես սեփականություն (եթե բիզնեսը չի պահանջում ակտիվ գործունեություն)
  • Շահաբաժիններ բաժնետոմսերից և պարտատոմսերից
  • Տոկոսներ ստացված ավանդային հաշիվներից, փողի շուկայի հաշիվներից կամ վարկերից
  • Ստացականներ, ներառյալ բաժնետոմսեր և պարտատոմսեր
  • Նավթերի վարձակալական պայմանագրեր
  • Արտոնագրային լիցենզավորում
  • Թոշակներ
  • Սեփականության վարձակալում
  • Ռոյալթի վճարներ ստեղծագործական աշխատանքներից, այդ թվում լուսանկարներ, գրքեր, երաժշտություն, արտոնագրեր և այլն
  • Վստահության ակտ, /անշարժ գույք/

Ֆինանսական անկախություն, մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե անձը կարող է ապահովել բավարար եկամուտների ստացում իր կարիքները բավարարելու համար, չօգտագործելով հիմնական զբաղմունքից ստացվող եկամուտները, ապա վերջինս ձեռք է բերել ֆինանսական անկախություն՝ անկախ տարիքից, գոյություն ունեցող հարստությունից կամ ընթացիկ աշխատավարձից։ Օրինակ, եթե անձը, ով 25 տարեկան է և նրա ամսական ծախսերը կազմում են 100 ԱՄՆ դոլլար և նա կուտակված ակտիվներից ստանում է 100 ԱՄՆ դոլլար կամ ավելի եկամուտ յուրաքանչյուր ամիս, ապա նա հասել է ֆինանսական անկախության մակարդակի։ Հետևաբար անձը հարկադրված չէ ունենալու մշտական աշխատանք՝ վճարումները կատարելու համար։

Մյուս կողմից, եթե /օրինակ/ 50-ամյա անձը վաստակում է 1 միլիոն ԱՄՆ դոլլար մեկ ամսվա կտրվածքով, բայց նրա ծախսերը ամսվա կտրվածքով գերազանցում են կամ հավասար են ստացվող մուտքերի ծավալին, նշանակում է, որ վերջինս ֆինանսապես անկախ չէ, քանի որ հարկադրված է լրացուցիչ աշխատանք կատարել, որպեսզի յուրաքանչյուր ամիս վճարի վաստակած գումարի և 1 միլիոն ԱՄՆ դոլլարի միջև առկա տարբերությունը։

Այնուամենայնիվ, սղաճի ազդեցությունները ևս պետք է հաշվի առնել։ Եթե անձին այսօր հարկավոր է 100 ԱՄՆ դոլլար ամսական կտրվածքով կենսապահովման համար, ապա հաջորդ տարի նրան անհրաժեշտ կլինի 105 ԱՄՆ դոլլար ամսական և 110,25 ԱՄՆ դոլլար ևս մեկ տարի անց կյանքի նույն բնականոն ընթացքի ապահովման համար՝ հաշվարկը կատարելով տարեկան 5 տոկոս գնաճի պայմաններում։ Հետևաբար, եթե վերոնշյալ օրինակում նշված անձը երկարաժամկետում պահպանի պասիվ եկամուտների ստացման նույնաչափ ծավալ, կգա ժամանակ, երբ նա կկորցնի իր ֆինանսական անկախությունը գնաճի պատճառով։

Եթե ինչ-որ մեկը ստանում է 5000 ԱՄՆ դոլլար շահաբաժին արժեթղթերից, բայց նրա ընդհանուր ծախսերը կազմում է 4000 ԱՄՆ դոլլար, ապա նա կարող է ապահովել իր բնականոն կենսագործունեությունը շահաբաժնային եկամտի հաշվին, քանի որ վերջինս հնարավորություն է տալիս հոգալու բոլոր անհրաժեշտ ծախսերը /որոշակի լրացուցիչ դրական մնացորդով/։ Այսպիսի հանգամանքների առկայության դեպքում անձը ֆինանսապես անկախ է։ Անձի ակտիվներն ու պարտավորությունները կարևոր գործոններ են հանդիսանում ֆինանսական անկախության մակարդակ որոշելու ժամանակ։ Ակտիվները իրենցից ներկայացնում են որոշակի արժեք, որոնք կարող են փոխարինվել կանխիկ միջոցների, երբ անհատը ունի անհրաժեշտություն կատարելու վճարումներ, մինչդեռ պարտավորությունը իրենցից ներկայացնում են փոխհատուցում տրամադրելու պատասխանատվություն։ (Անշարժ և շարժական գույքերը ձեռք բերված առանց վարկային միջոցների համարվում են ակտիվների օրինակներ)։

Քանի որ կան ակտիվների ու ծախսերի ծավալային հավասարեցման երկու տարբեր կողմեր, հետևաբար առկա է երկու հիմնական ուղղություն, որոնց միջոցով հնարավոր է կենտրոնացնել նրանց դրական ազդեցությունները, դրանք են ակտիվների կուտակումը և ծախսերի կրճատումը։

Ակտիվների կուտակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվների կուտակումը կարող է կենտրոնացնել հետևյալ մոտեցումներից մեկը, կամ երկուսը միաժամանակ՝

  • Եկամուտներ առաջացնող ակտիվների կուտակում, մինչ ստացված եկամուտը գերազանցի կենսապահովման/պարտավորության ծախսերը։
  • Բավարար իրացվելիություն ունեցող ակտիվների կուտակում, որոնք ապագայում կբավարարեն կենսապահովման/պարտավորության ծախսերի կատարմանը։

Ծախսերի նվազեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական անկախություն ձեռք բերելու հաջորդ մոտեցումը կանոնավոր ծախսերի կրճատումն է մինչ ակտիվների կուտակումը, ֆինանսական անկախության համար պահանջվող ակտիվների քանակի նվազեցում։ Դա կարելի է իրագործել կենտրոնանալով հասարակ կենսապահովման, կամ ծախսերի նվազեցման այլ ռազմավարությունների կիրառման միջոցով[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cummuta, John. "The Myths & Realities of Achieving Financial Independence Արխիվացված 2011-07-14 Wayback Machine". Nightingale Conant. Retrieved on 14-Sep-2009 (չաշխատող հղում)
  2. «What your financial plan should cover | Financial planning | GetSmarterAboutMoney.ca». GetSmarterAboutMoney.ca (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. Early Retirement Extreme: A philosophical and practical guide to financial independence.
  4. Your Money Or Your Life: 9 Steps to Transforming Your Relationship With Money And Achieving Financial Independence.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vicki Robin and Joe Dominguez (1992) Your Money or Your Life, Viking. Your Money or Your Life: Revised and Updated for the 21st Century, published by Penguin Books in December 2008 by Vicki Robin with Monique Tilford and contributor Mark Zaifman.
  • Jacob Lund Fisker (2010) Early Retirement Extreme: A philosophical and practical guide to financial independence, 978-1453601211
  • Kristy Shen and Bryce Leung (2019) Quit Like a Millionaire, published by Penguin Random House, 978-0525538691

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]