Ֆիլ Անսելմո
Ֆիլ Անսելմո | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ․՝ Phillip Hansen Anselmo |
Ի ծնե անուն | Ֆիլիպ Հանսեն Անսելմո |
Ծնվել է | հունիսի 30, 1968 Նոր Օռլեան, Լուիզիանա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | գրուվ-մետալ, մետալ, sludge metal?, extreme metal? և Southern rock? |
Մասնագիտություն | երաժիշտ, պրոդյուսեր |
Երգչաձայն | բարիտոն և death growl? |
Գործիքներ | կիթառ, մանդոլին, բաս կիթառ, հարվածայիններ |
Գործունեություն | 1981-ից սկսած |
Լեյբլ | Housecore Records |
Կրթություն | Grace King High School? և Klein Oak High School? |
Անդամակցություն | Pantera, Down?, Superjoint?, Arson Anthem?, Viking Crown? և Necrophagia? |
Կապված | Pantera
Down Superjoint Phil H. Anselmo & The Illegals |
Ամուսին | Moncha romero? |
Կայք | philanselmo.com |
Phil Anselmo Վիքիպահեստում |
Ֆիլ Անսե՛լմո (անգլ.՝ Philip Hansen Anselmo, Ֆիլիպ Հանսեն Անսելմո), ամերիկացի երաժիշտ և ձայնագրման պրոդյուսեր, ով առավել հայտնի է որպես Pantera խմբի վոկալիստ։ Ներկայումս Down և Superjoint Ritual խմբերի վոկալիստ է։ Ունի իր սեփական երաժշտական նախագիծը՝ Phil H. Anselmo & The Illegals, որն իր դեբյուտային թողարկումն կատարեց 2013 թվականին։ Նա նաև ունի իր սեփական ձայնագրման լեյբլը՝ Housecore Records-ը։
Մանկություն և երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպ Հանսեն Անսելմոն ծնվել է Նոր Օռլեանում։ Նրա մայրը ֆրանսուհի է, իսկ հայրը՝ իտալացի։ Նա ուներ փոքրիկ իտալական «Anselmo's» ռեստորան, որը փրկվեց Կատրինա փոթորիկից, բայց շուտով փակվեց ֆինանսական դժվարությունների պատճառով։ Ըստ Անսելմոյի, ռեստորանի ոչ բարենպաստ տարածքում գտնվելը, ինչպես նաև արագ սննդի ցանցերի ընդլայնումը քաղաքում գլխավոր դերն էին խաղացել ռեստորանի սննկանալու պրոցեսում։ Անսելմոն հաճախ փոխում էր դպրոցները, Grace King High School-ը վերջինը դարձավ։ Նա անավարտ է թողել ուսումը 12-րդ դասարանում, քանի ֆիզկուլտուրայից, առասպելաբանություն (որը բավականին հետաքրքիր էր համարում) և երկրաչափություն առարկաներից կատարողական խնդիրներով։ Որպես իր հեռանալու պատճառ նա նշել է ժամանակի սղությունը՝ տեղական մակարդակում շատ ակտիվ համերգային գործունեության պատճառով, որը երբեմն հասնում է շաբաթական մինչև վեց ելույթի։ Անսելմոյի խոսքերով, երբեմն նա ստիպված էր լինում իր տնային աշխատանքը ավարտել հենց ակումբներում[1]։
Ֆիլիպի մանկության մասին հայտնի տեղեկությունները քիչ են։ Պատանեկության տարիներին նա որոշ ժամանակ աշխատել է ձկնորսական նավում։ Նա նաև պատմել է, որ 14 տարեկան հասակում որոշել է փոքրիկ հրդեհ կազմակերպել Անսելմոների ընտանեկան տանը, որպեսզի կատակով քրոջը վախեցնի, սակայն բոցը Ֆիլի սպասվածից ուժեղ է ստացվել և կրակը ավերել է միջանցքն ու կահույքի մի մասը։ Որպես պատիժ նա ստիպված է եղել հաջորդ ամիս ապրել ընկերների հետ, մինչ դեռ տանն վերականգնողական աշխատանքներ են տեղի ունեցել։
Ֆիլը մանկուց հետաքրքրվել է ռոք երաժշտությամբ։ Ինը տարեկանում նրան կիթառ նվիրեցին։ Նա իմաստ չէր տեսնում ուրիշների երգերը սովորելու մեջ և փորձում էր ինքնուրույն ստեղծագործել։ Ֆիլը սիրում էր հևի մետալը և համարում էր, որ երաժշտության ծանրությունը հիմնարար է։ Այնուամենայնիվ, երբ նա սովորում էր յոթերորդ դասարանում, նչան հաջողվեց «Agnostic Front» հարդքոր փանկ խմբի ելույթին ներկա լինել։ Նրա խոսքով համերգի մթնոլորտը, որն ուղեկցվում էր թատերականության իսպառ բացակայությամբ իր հետաքա երաժշտակն կյանքում մեծ հետք է թողել։ Ֆիլը հաճախ էր երգում Judas Priest-ի երգերը՝ փորձելով ընդօրինակել Ռոբ Հելֆորդին, ով նրա վոկալային ցուցանիշներից մեկն էր։ Սակայն ապագայում նա որոշեց հրաժարվել նման տեխնիկայից՝ ցանկանալով գտնել սեփականը։ Անսելմոյի խոսքով իր վոկալում դրական փոփոխություններ սկսել են տեղի ունենալ 15 տարեկանից հետո, ինչը նրան թույլ է տվել ելույթ ունենալ ավելի մեծ ու փորձառու երաժիշտների հետ[2]։
Խմբի ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանտեռա
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ականների կեսերին Pantera-ն ոչ հայտնի գլեմ մետալ խումբ էր, որն ուներ ինքնուրույն թողարկված երեք ալբոմ։ 1986 թվականին որոշվեց հեռացնել առաջին վոկալիստին՝ Թերենս Լիին, քանի որ նա չաջակցեց խմբի մյուս երեք անդամների ձայնն ավելի ծանրացնելու ջանքերին։ Նոր վոկալիստ փնտրելիս խումբը հանդիպեց 18–ամյա Ֆիլիպ Անսե՛լմոյին՝ բնիկ Նոր Օռլեանցուն, ով հայտնի էր Լուիզիանայի ծանր երաժշտության սիրահարներին։ 1986 թվականի վերջին նա ժամանեց հարևան Տեխաս նահանգ լսումների համար և գրեթե անմիջապես դարձավ խմբի նոր անդամ։ 1988 թվականին թողարկվում է Pantera-ի չորրորդ անդերգրաունդ ալբոմը՝ Power Metal–ը։ Խմբի երաժշտությունը դեռևս ուներ գլեմ մետալի տարրեր, բայց նոր երգերն ավելի շատ նման էին հևի մետալին թրեշի մետալի տարրերով։ Շատ ժամանակ Անսելմոն բարձր երգում էր, ընդօրինակելով իր կուռքին՝ Ռոբ Հալֆորդին։ Ալբոմը վաճառվել է 50000 օրինակով՝ դառնալով խմբի այն ժամանակ ամենահաջողակ ալբոմը։ Նա նաև օգնեց գրավել տարբեր լեյբլների ուշադրությունը։
1989-ին Pantera-ն ամբողջովին հրաժարվեց իր գլեմ մետալ իմիջից և սկսեց աշխատել իր նոր ժանրիդեբյուտային ալբոմի վրա, ընթացքում ձфотфпրьфт լեյբլ փтеրудшы։ Մոտ 25 ընկերությունների կողմից մերժում ստանալուց հետո, խմբին հետ կապ հաստատեցին Atco Records–ի ներկայացուցիչները։ Նոր արտիստների ստորագրման պատասխանատուն ժամանել է Pantera-ի համերգին, սակայն ելույթից անմիջապես հետո լքել է դահլիճը։ Սակայն, ինչպես պարզվել է ավելի ուշ, նա դուրս էր գալիս հեռախոս փնտրելու, որպեսզի կապ հաստատի լեյբլի տնօրինության հետ։ Նրա խոսքով իրեն բավականացրել է միայն մեկ երգ, որպեսզի դրական պատասխան տա Pantera-ի վերաբերյալ որոշմանը։
Cowboys From Hell ալբոմի թողարկումը տեղի ունեցավ 1990 թվականի հուլիսի 24- ին։ Այն ստացավ բազմաթիվ դրական արձագանքներ, և խումբը գնաց ընդլայնված կոնցերտային շրջագայության, որպեսզի ցույց տան աշխարհին լիովին նոր ժանրի հնարավորությունները։ Բացի անհատական շոուներից, Pantera-ն նաև հանդես է եկել որպես Judas Priest-ի (Եվրոպա) և Skid Row-i(ԱՄՆ) "տաքացնող" խումբ։ Անսելմոյի խոսքով, Skid Row-ի հետ շրջագայությունն օգնեց խմբին ընդլայնել իր լսարանը և արագացնել երկրպագուներ ձեռք բերելու գործընթացին[3]։
1991-ի սեպտեմբերին խումբը կարճ ժամանակով դադարեցրեց նոր ալբոմի ձայնագրումը, որպեսզի ելույթ ունենար Monsters of Rock փառատոնում, որը տեղի ունեցավ Տուշինոյի օդանավակայանի տարածքում։ Մոտ 700 հազար մարդու ներկայությամբ, խումբը բարձրացավ բեմ։ Ըստ Անսելմոյի այս իրադարձությունը ամենավառ հիշողություններ և խմբի մասնակիցների վրա մեծ ազդեծություն է թողել։
1992 թվականին Pantera-ն թողարկեց իրենց երկրորդ ալբոմը՝ « Vulgar Display of Power»։ Խումբը համաշխարհային համբավ ձեռք բերեց այնպիսի հիթերի շնորհիվ, ինչպիսիք են՝ «Mouth For War», «A New Level», «Walk», «Fucking Hostile», «This Love» և, հանդես գալով որպես գլխավոր հեդլայներ, խումբը սկսեց սպորտային համալիրներում անցկացնել իրենց կոնցերտները, մինչդեռ մետալի ժողովրդականությունը հիմնականում անկում էր ապրում։ Այս ընթացքում Ֆիլ Անսելմոյի մեջքը վնասվում է, և ինքը ստիպված է լինում ցավերին դիմանալ։
1994 թվականին Pantera-ն թողարկեց «Far Beyond Driven»-ը, որը առաջին տեղն էր զվաղեցրել Billboard-ի հիթ-շքերթում, ինչը մեծ անակնկալ էր նույնիսկ խմբի մասնակիցների համար։ Միևնույն ժամանակ Անսելմոյի մեջքի ցավն ավելի է սաստկանում։ Ալբոմի աջակցության շրջագայության մեկնարկից քիչ առաջ նա ստանում է բժշկական հետազոտության արդյունքները, որը պահանջում էր վիրահատություն և գրեթե մեկ տարի ապաքինում։ Անսելմոն հրաժարվում է վիրահատությունից և սկսում է չարաշահել ցավազրկողները, իսկ հետագայում, որպես այդպիսին, հերոին օգտագործել։
1994 թվականի հունիսի 28-ին Նյու Յորք նահանգի Դերիեն քաղաքում, խմբի հետ ելույթ ունենալիս՝ Անսելմոն խոսափողով հարվածեց 25-ամյա անվտանգության աշխատակից Ջոզեֆ Լյուիսի գլխին, ինչի հետևանքով նա անմիջապես կորցրեց գիտակցությունը։ Որպես պատճառ նա նշել է ցանկապատի վրայով մագլցել փորձող հանդիսատեսի նկատմամբ ֆիզիկական ուժի չարաշահումը։ Համերգից հետո նրան ձերբակալել են և մեղադրել հարձակման մեջ, սակայն հաջորդ առավոտյան նրան ազատ են արձակել 5000 ԱՄՆ դոլար գրավի դիմաց։ Լյուիսը դատի է տվել Անսելմոյին, Pantera-ին և East West Records-ին 1 միլիոն դոլարի պահանջով «անփութության համար, որը հանգեցրել է իր մեկամսյա հաշմանդամության»։ 1995 թվականի ապրիլին Անսելմոն Նյու Յորքի դատարանում ընդունեց իր մեղքը և ներողություն խնդրեց տուժողից։ Դատարանը մերժեց Լյուիսի հայցը բավարարելուն և Անսելմոյին դատապարտեց 100 ժամ հասարակական աշխատանքի և պարտավորեցրեց նրան վճարել 500 ԱՄՆ դոլար տուգանք[4][5]։
1996 թվականին Pantera-ն թողարկեց իրենց չորրորդ ալբոմը՝ «The Great Southern Trendkill»։ Ալբոմի ձայնագրությունը նշանավոր էր նրանով, որ Անսելմոն նախընտրեց իր վոկալը ձայնագրել միայն և միայն Նոր Օռլեանի Թրենտ Ռեզնորի ստուդիայում։ Այնուամենայնիվ, նա պարբերաբար մեկնում էր Տեխաս՝ մասնակցելու ալբոմի գործիքային մասի ընդհանուր քննարկմանը։ 1996 թվականի հուլիսի 13-ին նոր ալբոմի աջակցության մեկ այլ համերգից հետո, Անսելմոն հերոինի մեծ քանակություն է գործածել, որն առաջացրել է հինգ րոպեանոց սրտի կանգ։ Բժիշկներին հաջողվել է կյանքի Անսելմոյի կյանքին սպառնող վտանգը չեղարկել, իսկ խումբը շարունակել է շրջագայությունը առանց ժամանակացույցի փոփոխությունների[6]։ Իրադարձությունն ինքնին բացասական ազդեցություն ունեցավ խմբում տեղի հաստատված հարաբերությունների վրա և առաջացրեց մյուս անդամների և ղեկավարության անվստահությունը Անսելմոյի նկատմամբ։
1997 թվականին Pantera-ն ձայնագրում և թողարկում է միակ պաշտոնական կենդանի ձայնագրությունը՝ «Official Live: 101 Proof»–ը։ Թողարկումը պարունակում էր նաև երկու նոր ստուդիական երգ՝ «Where You Come From» և «I Can't Hide»։
2000 թվականին Pantera-ն թողարկեց իրենց հինգերորդ ստուդիական ալբոմը՝ «Reinventing the Steel»-ը, որն ի վերջո դարձավ նրանց վերջին թողարկած ալբոմը։ 2001 թվականի օգոստոսին խումբը կոնցերտ է ունեցել Ասիայում, որից հետո նրանք ծրագրել են շրջագայության նոր մասը Եվրոպայում, Slayer-ի հետ։ Այնուամենայնիվ, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները խափանեցին այս ծրագրերը՝ ստիպելով ղեկավարությանը չեղյալ համարել բոլոր ներկայացումները անվտանգության նկատառումներից ելնելով։ Խումբը վեց օր անցկացրեց Դուբլինում ՝ սպասելով հայրենի երկիր վերադառնալու հնարավորության։ Տուն վերադառնալուց հետո անդամները որոշեցին ընդմիջել և նվիրվել իրենց ազատ ժամանակը կողմնակի նախագծերին,պլանավորելով հավաքվել 2002 թվականի երկրորդ կեսին, ձայնագրելու իրենց վեցերորդ ալբոմը[7]։
2003 թվականին Pantera-ն թողարկեց «The Best of Pantera: Far Beyond the Great Southern Cowboys-ի Վուլգար հիթերը։», որի մեջ Անսելմոյի հետ ձայնագրված բոլոր հինգ պաշտոնական ալբոմների երգեր էին, ինչպես նաև երեք շապիկ՝ «Planet Caravan» և «Hole in the Sky» գրված Black Sabbath- ի կողմից, և «Cat Scratch Fever»՝ Թադ Նաջենտի կողմից։ Բոնուսային DVD-ն պարունակում էր խմբի թողարկած բոլոր տեսանյութերը։ Տարեվերջին Դայմբեգ Դարելը և Վիննի Փոլը հայտարարեցին Pantera-ի լուծարման մասին՝ վկայակոչելով իրենց և Անսելմոյի առաջնահերթությունների բախումը։ Լուծարման ժամանակ Անսելմոն զբաղված էր իր երկարամյա Superjoint Ritual նախագծով։ Էբբո եղբայրները ստեղծեցին Damageplan խումբը Ռոբ Հալֆորդի նախագծի նախկին կիթառահար՝ Պատրիկ Լահմանի հետ, որը որպես վոկալիստ հանդես եկավ։
Որոշ երկրպագուներ մեղադրում էին Անսելմոյին Pantera-ի լուծարման մեջ, ինչին հետագայում խթաեց նրա և Էբբոթ եղբայրների միջև մամուլի վեճը։ Երբ Վիննի Փոլը բացասաբար խոսեց Superjoint Ritual-ի մասին, ասելով, որ Անսելմոն չի կարող սթափ նայել իրերին։ Ֆիլիպը իր հերթին պատասխանեց․ «Մեծ դեղնափորիկ երեխան լացուն է միայն նրա պատճառով, որ իրենց գլխավոր վոկալիստը ուրիշ խմբում է… Իրենք իրենցիսկ ստվերներից են վախում, բայց ես միևնույնը նրանց հաջողություն եմ մաղթում։ Ես դեռ սիրում եմ իրենց»։ Հակամարտության գագաթնակետը Անսելմոյի պնդումը դարձավ․ «Դայմբեգը արժանի է լավ ծեծի»։ Պնդումը հրապարակվեց Metal Hammer-ի դեկտեմբերյան համարում[8]։ Ավելի ուշ նա հերքեց իր խոսքերը, սակայն VH1-ի «Behind the Music»-ի եթերում նա խոստովանեց, բայց հավելեց, որ բառերը հանված էին բուն կոնտեքստից, և ինքը այլ բան է ի նկատի ունեցել։ Վիննի Փոլը մամուլին հայտնել է, որ լսել է Անսելմոյի հարցազրույցը ձայնագրությունը և եզրակացրել, որ ֆրոնտմենը ճիշտ է մեջբերվել։
2004 թվականի դեկտեմբերին Դայմեբեգ Դարելը սպանվեց Damageplan-ը կատարելիս։ Կիթառահարի ընտանիքի խնդրանքով Անսելմոյին չեն հրավիրել հուղարկավորությանը։ Վերջինս YouTube-ում հրապարակված երկար ու զգացմունքային տեսանյութում ներողություն է խնդրել իր պահվածքի համար բոլորից, ովքեր կապ ունեն Pantera խմբի և Դայմեբագ Դարելի հետ։
Down
[խմբագրել | խմբագրել կոդը]Down-ը ամերիկյան սլադջ մետալ խումբ է, որը ձևավորվել է 1991 թվականին Pantera-ի, Corrosion of Conformity-ի, Superjoint Ritual-ի, Crowbar- ի և Eyehategod-ի կողմից։
1995 թվականին խումբը թողարկեց իր դեբյուտային «NOLA» ալբոմը, որը հիմնականում դրական արձագանքներ ստացավ երաժշտական քննադատներից և երաժիշտների հիմնական խմբերի ունկնդիրներից։ Ալբոմի աջակցության համար կազմակերպվել է փոքր շրջագայություն ԱՄՆ-ում, որից հետո անդամները վերադարձել են իրենց խմբերին։
2001 թվականի աշնանը խումբը նյութեր ձայնագրեց իրենց երկրորդ ալբոմի համար՝ «Down II: A Bustle In A Hedgegrow», որը թողարկվեց 2002 թվականի գարնանը։ Ալբոմի ձայնագրությունը տևել է 28 օր և տեղի է ունեցել Ֆիլ Անսելմոյի ստուդիայի վերածված խորդանոցում։ Ի աջակցություն ալբոմի խումբը 20 կոնցերտ է տվել ԱՄՆ-ում, որից հետո անդամները կրկին վերադարձան իրենց խմբերին։
2006 թվականի վերջին Down-ը հավաքվեց ձայնագրելու իրենց 3-րդ ստուդիական ալբոմը՝ «Down III: Over The Under», որը թողարկվեց 2007 թվականի սեպտեմբերի 25-ին։ Երկու օր անց խումբը մեկնարկեց համաշխարհային շրջագայության, կրկին, որպեսզի աջակցեն ալբոմի ժողովրդայականացմանը։ Ընդհանուր առմամբ 105 շոու տալով ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում (ներառյալ Ռուսաստանում) և Ավստրալիայում։
Հետագայում խումբը հրաժարվեց թողարկել ամբողջական ալբոմներ՝ նախընտրելով EP ձևաչափը։ «Down IV»-ի առաջին մասը թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերի 18-ին, իսկ երկրորդ մասը՝ 2014 թվականի մայիսի 13-ին։ Յուրաքանչյուրում 6 երգ է։
2006 թվականից ի վեր Անսելմոն համարում Down-ը, որպես իր հիմնական խումբ։ Այդ ժամանակվանից «Lifer» երգի յուրաքանչյուր կենդանի կատարում նվիրված է Դայմեբագ Դարելին։
Superjoint Ritual
[խմբագրել | խմբագրել կոդը]Superjoint Ritual-ը Նոր Օռլեանի մետալ խումբ էր, որը ստեղծվել է Անսելմոյի, Ջո Ֆազիոյի և Ջիմի Բաուերի կողմից 1990-ականների սկզբին։ Ավելի ուշ նրանց միացան Հենք Ուիլյամս III-ը և Քևին Բոնդը։ Խմբի ոճը կարելի է բնութագրել որպես գրուվ մետալի և հարդկոր պանկի խառնուրդ։ Խմբի վրա հիմնական ազդեցությունն են թողել Venom-ը, Slayer-ը, Celtic Frost-ը, Voivod-ը և Darkthrone-ը։ «Superjoint Ritual» անվանումը վերցված է Darkthrone-ի «The Pagan Winter» երգի բառերից։ Ըստ Բաուերի Ֆիլիպը գրել է երգերի 70-80%-ը։ Նրանք Sanctuary Records-ում թողարկեցին երկու ստուդիական ալբոմ, որից «Use Once and Destroy» 2002 թվականին, իսկ «A Lethal Dose of American Hatred» 2003 թվականին։ Խումբը լուծարվեց 2004 թվականին Անսելմոյի և Ֆազիոյի միջև տարաձայնությունների պատճառով։
2014 թվականին Ֆիլ Անսելմոն և Ջիմի Բաուերը վերակենդանացրին նախագիծը «Superjoint» անվանման տակ։
Անհատական նախագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունվարի 8-ին Warbeast-ի հետ թողարկվեց սպլիթ, որում պարունակվում էր Warbeast-ի նախկինում չհրապարակված երկու երգ և երկու Philip Anselmo & The Illegals երգեր, որոնք հետագայում չներառվեցին ալբոմում։ Սպլիթը ստացել է հիմնականում դրական արձագանքներ։ Անսելմոյի սոլո ստեղծագործությունները գրախոսները համեմատել են Superjoint Ritual-ի երաժշտության հետ՝ բլեք և դեթ մետալի նմանացումներով[9]։
Դեբյուտային ալբոմը Walk Through Exits Only անվան տակ թողարկվել է 2013 թվականի հուլիսի 16-ին Housecore Records-ի կողմից։ Ալբոմում ստեղծման պրոցեսում մասնակցել՝ կիթառահար Մարզի Մոնթազերին, Warbeast խմբի թմբկահար Խոսե Մանուել Գոնսալեսը և բաս կիթառահար Բենեթ Բարթլին։ 2013 թվականի մայիսի 13-ին Rolling Stone կայքում թողարկվել է «Usurper's Bastard Rant»-ը, որպես Ֆիլ Անսելմոյի սինգլ։ 2013 թվականի հուլիսի 13-ին ալբոմը հասանելի դարձավ առցանց, անվճար լսելու համար։ Ալբոմի մասին երկրպագուների կարծիքը կիսվել է՝ նրանցից ոմանց վախեցրել է ալբոմի չափազանց աննկարագրելի ծանր հնչողությունը։
2013 թվականի աշնանը, Housecore սարսափ ֆիլմերի փառատոնից առաջ, խումբը թողարկեց «Ugly Mug» և «Pigs Kissing Pigs» երգերը, որոնք որպես պաշտոնական սաունդթրեք գործածվեցին։
2015 թվականին հայտարարվեց, որ Մարզի Մոնթազերին այլևս խմբի անդամ չէ։ Կիթառահարի տեղը զբաղեցրել է Մայք ԴըԼեոնը[10]։
Այլ նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Razor White
[խմբագրել | խմբագրել կոդը]Razor White-ը սկիզբ է առել 1984 թվականին։ Անսելմոն լքեց խումբը 1987 թվականի սկզբին, որպեսզի կենտրոնանա Pantera-ի գործունեության վրա։
Christ Inversion
[խմբագրել | խմբագրել կոդը]Christ Inversion-ը ստեղծվել է 1994 թվականին, ձայնագրել է 2 դեմո և լուծարվել 1995 թվականին։
Viking Crown
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը հիմնադրվել է 1994 թվականին Ֆիլի և Քիլջոյի համատեղ ջանքերի շնորհիվ։ Հետագայում նրանց միացել է Ֆիլի կինը՝ Ստեֆանին։ Երաժիշտները ձայնագրել են 2 ալբոմ և 1 մինի ալբոմ։ 2001 թվականին «Banished Rhythmic Hate»-ի թողարկումից հետո Ֆիլը որոշեց ավարտել նախագիծը։
Southern Isolation
[խմբագրել | խմբագրել կոդը]Souther Isolation-ը 1995 թվականին լույս տեսավ Նոր Օռլեանում, Ֆիլիպ Անսելմոյի և նրա ապագա նախկին կնոջ՝ Ստեֆանի Օփալ Վայնշտեյնի կողմից։ Խումբը 2001 թվականին ձայնագրեց մեկ համանուն մինի ալբոմ և լուծարվեց Ֆիլի և Ստեֆանիի ամուսնալուծությունից հետո։
Necrophagia
[խմբագրել | խմբագրել կոդը]Necrophagia-ն հիմնադրվել է Քիլջոյի կողմից 1984 թվականին և լուծարվել 1987 թվականին։ Խումբը ակտիվ չէր 10 տարի, մինչև Անսելմոն և Քիլջոյը խումբը կյանքի կոչեցին։ Անսելմոն Necrophagia-ի կիթառահարն էր 1997-2001 թվականներին, իսկ 1998 թվականին, որպես Necrophagia-ի անդամ, գրեց և թողարկեց «Holocausto De La Morte»։
Arson Anthem
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլ Անսելմոյի և Մայք Ուիլյամսի նախագիծն էր։ Նախագիծը սկիզբ առավ 2006 թվականին, երբ Eyehategod խմբից Մայք Ուիլյամսը, կորցնելով իր տունն ու ունեցվածքը, Ֆիլի տուն վտեղափոխվեց։ Մի քանի ժամ Ֆիլի հարդքոր մետալի հավաքածուից երգեր լսելուց հետո Մայքի մոտ միտք ծագեց՝ ստեղծել նմանատիպ երաժշտություն[11]։ 2008 թվականին թողարկվեց նախագծի համանուն մինի ալբոմը։ Այն թողարկվել է Phil's label Housecore Records լեյբլի կողմից[12]։ 2010 թվականին թողարկվեց նրանց առաջին ամբողջական ալբոմը՝ «Insecurity Notoriety»՝ արժանանալով քննադատների բարձր գնահատականի։ Ներկայումս թիմի անդամները շարունակում են ալբոմներ թողարկել իրենց հիմնական խմբերում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի հոկտեմբերի 31-ին Ֆիլն ամուսնացավ իր երկարամյա ընկերուհու՝ Ստեֆանի Օփալ Վայնշտեյնի հետ։ Նրա հետ միասին ստեղծվել է Southern Isolation ակուստիկ նախագիծը։ 2004 թվականին նրանք ամուսնալուծվեցին։ 2019 տարվա վերջին Վայնշտեյնը աճուրդի է հանել որոշ իրեր, որոնք Ֆիլը նրան նվիրել էր իրենց հարաբերությունների և ամուսնական կյանքի ընթացքում։ Իբեյում տեղադրված աճուրդու վերաբերյալ նրա մեկնաբանությունը հետևյալն էր. «Ովքեր ուզում են հարցնել, թե ինչու եմ ես այս ամենը հանել վաճառքի՝ հանգստացե՛ք, այս իրերը ձեզ համար շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան ինձ համար։ Իմ բոլոր հիշողությունները, որոնք թանկ էին ինձ համար, դեռ ինձ հետ են։ Շնորհակալություն, վայելե՛ք»։
2004 թվականից Անսելմոյի զույգն է Քեյթ Ռիչարդսոնը, ով օգնում է նրան ղեկավարել իր Housecore լեյբլը։ Ֆիլիպը ընտանի ռոթվեյլեր ուներ Դրակուլա անունով, որը մահացավ 2009 թվականին։
2014 թվականին Ֆիլը նախատեսում էր թողարկել ինքնակենսագրություն՝ Mouth For War: Pantera, Pain, & Pride - Heavy Metal Highs, Drugged Out Lows, & The Battle For My Life[13]։ Բայց դրա ավարտը և թողարկումը հետաձգվեցին անորոշ ժամանակով, սկզբում ստուդիայի աշխատանքի, իսկ հետո համահեղինակի՝ Քորի Միտչելի, հանկարծակի մահվան պատճառով։ Փոխարենը, Անսելմոն խորհուրդ տվեց կարդալ Ռեքս Բրաունի «Official Truth, 101 Proof: The Inside Story Of Pantera»[14][15]։
Հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անսելմոն սարսափ ֆիլմերի մեծ հավաքածուի սեփականատեր է, նաև հանրագիտարանային գիտելիքներ ունի այդ թեմայով։ Հատկապես հարգում է 1970-80 թվականների անդերգրաունդային սև-սպիտակ ֆիլմերը։ Ֆիլը նույնպես հետաքրքրված է բռնցքամարտով։ Նա հաճախ իր հետ շրջագայությունների է տանում բռնցքամարտի մարզիչին։ Նախկինում նա նաև հոդվածներ է գրել Boxing Insider կայքի համար։ Ֆիլիպը Նյու Օռլեանս Սեյնթսի երկրպագու է։ Նա հարցազրույց է վերցրել նրանց խաղացող՝ Ջերեմի Շոկիից, և նաև օգնել է մարզել նրանց երիտասարդական թիմը։ 2013 թվականին նա կազմակերպում է սարսափ ֆիլմերի երաժշտության փառատոն իր սեփական Housecore լեյբլի ներքո։
Առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1993-1994 թվականներին Անսելմոն, ելույթ ունենալով բեմում, անհաջող ցատկ կատարելուց հետո մեջքի վնասվածք ստացավ։ Հիասթափվելով վեցամսյա բուժման ժամանակահատվածի մասին բժիշկների կանխատեսումներից, Անսելմոն սկսեց ցավազրկողներ օգտագործել, իսկ ավելի ուշ անցավ հերոինին։
2005 թվականի նոյեմբերի 21-ին Անսելմոն, այնուամենայնիվ, ենթարկվեց վիրահատության, որը կատարվեց ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունը բուժելու նպատակով։ Վիրահատությունը ստանալու համար նա նախ պետք է ապաքինվեր թմրամոլությունից։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, և մի քանի ամիս ապաքինվելուց հետո նա վերսկսել է համերգային գործունեությունը։ Անսելմոն նկատել է, որ երբեմն դեռ ցավ է զգում մեջքի հատվածում, սակայն այն շատ ավելի թույլ է, քան վիրահատությունից առաջ։
2009 թվականին նա նույնպես ծնկի վիրահատության է ենթարկվել։ Պարբերաբար նրան կարելի է տեսնել բեմում ծնկներին ամրացված ամրակով, որպեսզի ելույթների ժամանակ պատահական տեղահանումներ չլինեն։
Ելույթների ժամանակ խոսափողով գլխին հարվածելու սովորության պատճառով Անսելմոյի ճակատին սպիներ են առաջացել։
2015 թվականի ամռանը Անսելմոն ասաց, որ կշռում է 102 կգ՝ 185 սմ հասակով և իրեն ավելի ուժեղ է զգում, քան երբևէ[3]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին սարդերի նոր տեսակը՝ Actinopus anselmoi, անվանվել է ի պատիվ Անսելմոյի[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Phil Anselmo — Wikipedia: Fact or Fiction? — YouTube». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «PHILIP ANSELMO of DOWN-PANTERA Shares his «ROCK SCENE» — YouTube». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ 3,0 3,1 Phil Anselmo — Pantera & Superjoint (2015 interview) — YouTube
- ↑ «NewsLibrary Search Results». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Star-News - Google News Archive Search». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Pantera US Tour 96 Part 1 — YouTube». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Philip Anselmo — Wikipedia: Fact or Fiction? (ROUND 2) — YouTube». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Blabbermouth (2004 թ․ դեկտեմբերի 1). «PHILIP ANSELMO: 'DIMEBAG DARRELL Deserves To Be Beaten Severely'». BLABBERMOUTH.NET (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «BLABBERMOUTH.NET — PHILIP ANSELMO: Two Solo Tracks To Be Made Available On Split Release With WARBEAST». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Philip H. Anselmo & The Illegals Parts Ways With Guitarist Marzi Montazeri - Blabbermouth.net». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Music Emissions — http://www.musicemissions.com/blog». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Housecore Records». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «BOOK DEAL FOR PHIL ANSELMO'S AUTOBIOGRAPHY FINALIZED | MetalSucks». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Интервью. Фил Ансельмо: «Мне не нравится роль проповедника» — Hitkiller.com». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Anselmo shelves autobiography plans — Metal Hammer». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Miglio, Laura Tavares; Pérez-Miles, Fernando; Bonaldo, Alexandre B. (2020). «Taxonomic Revision of the Spider Genus Actinopus Perty, 1833 (Araneae, Mygalomorphae, Actinopodidae)». Megataxa. 2 (1): 1–256. doi:10.11646/megataxa.2.1.1. ISSN 2703-3090. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.