Jump to content

Ֆիլիպ դը Շամպան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ դը Շամպան
ֆրանսերեն՝ Philippe de Champaigne
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1602(1602-05-26)[1][2][3][…]
ԾննդավայրԲրյուսել, Բելգիա[1][4]
Մահացել էօգոստոսի 12, 1674(1674-08-12)[5][6][7][…] (72 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1][4]
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն և Հյուսիսային Նիդերլանդներ
ԵրկերPortrait of Cardinal Richelieu?, Vanitas? և Mother Catherine-Agnès Arnault and Sister Catherine de Sainte Suzanne de Champaigne?
Մասնագիտություննկարիչ, գծագրող և վիզուալ արտիստ
ԱմուսինCharlotte Duchesne?
Զբաղեցրած պաշտոններպալատական նկարիչ
ԱնդամությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա
ԵրեխաներCatherine de Sainte-Suzanne?
 Philippe de Champaigne Վիքիպահեստում

Ֆիլիպ դե Շամպան (հնացած), Ֆիլիպ դե Շամպեն[8] (ֆրանսերեն՝ Philippe de Champaigne [ʃɑ̃paɲ][9], [ʃɑ̃pɛɲ][10], մայիսի 26, 1602(1602-05-26)[1][2][3][…], Բրյուսել, Բելգիա[1][4] - օգոստոսի 12, 1674(1674-08-12)[5][6][7][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1][4]), ֆլամանդական ծագումով ֆրանսիացի նկարիչ և փորագրող։ Փարիզյան գեղարվեստական դպրոցի 12-րդ դարի առաջատար վարպետներից մեկը Լյուդովիկոս XIV-ի թագավորության դարաշրջանի դասական «մեծ ոճի» ականավոր ներկայացուցիչը, իտալականացված ուղղության կաթոլիկ դավանանքի հետևորդ։ Նա Փարիզում գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայի հիմնադիրներից մեկն էր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ դը Շամպենը ծնվել է Բրյուսելում աղքատ ընտանիքում, (Բրաբանտի դքսություն, Հարավային Նիդեռլանդներ) էրցհերցոգ Ալբերտի և Իզաբելլայի կառավարման ժամանակ։ 1614-1618 թվականներին սովորել է իր հայրենի քաղաքում Ժան Բույնոի մոտ, (ֆրանսերեն՝ Jean Bouillon); 1618 թվականից սկսել է սովորել մանրանկարիչ Միշել դը Բուրդոյի մոտ[11]։ 1620 թվականին դարձել է բնապանկարիչ Ժակ Ֆուկյերի աշակերտը։ 1621 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ աշխատել է Նիկոլա Պուսենի հետ Լյուքսեմբուրգի պալատի նկարազարդման վրա՝ Նիկոլա Դյուշենի ղեկավարությամբ, որի դստեր հետ նա հետագայում ամուսնացավ։

Ապագա աներոջ մահից հետո, ով նախանձում էր նրա փառքին, Շամպենը (նա համարձակվեց ամուսնանալ Դյուշենի դստեր հետ միայն նրա մահից հետո) սկսեց աշխատել թագուհի-մայր Մարի Մեդիչիի, ինչպես նաև կարդինալ Ռիշելյոյի համար, որի պատվերով նա նկարազարդեց Պալե Ռոյալ պալատը, Սորբոնի մատուռի գմբեթը և այլ շենքեր։ Սիմոն Վուեի նման՝ Լյուդովիկոս XIV-ի դարաշրջանի «մեծ ոճի» մեկ այլ ներկայացուցիչ՝ Շամպենը, վայելում էր թագավորի և կարդինալի հատուկ հովանավորությունը։ Շամպենը միակ նկարիչն էր, ում թույլատրվել էր պատկերել Ռիշելյոյին կարդինալի թիկնոցով, ինչը նա արել է տասնմեկ անգամ[12]։ Նա մի քանի նկար է նկարել Փարիզի Աստվածամոր տաճարի համար (1638):Նա նաև ստեղծում էր նախագծեր Փարիզի Գոբելեն մանուֆակտուրայի համար։ Շամպենը դարձավ թագուհու առաջին նկարիչը՝ 1200 լիվր թոշակով։ Նա նաև զարդարել է Սեն-Ժակ կարմելիտական եկեղեցին՝ թագուհի մոր սիրելի եկեղեցիներից մեկը։

1648 թվականին Ֆիլիպ դը Շամպենը եղել է նկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայի հիմնադիրներից մեկը։

1640 թվականից Շամպանիան կրել է յանսենիզմի ազդեցությունը։ Երբ իր կաթվածահար դուստրը հրաշքով բուժվեց Պոր-Ռոյալ վանքում,նրա բնակեցման պատերի ներսում Շամբեն գրել է իր համար անսովոր աշխատանք՝ «Ex-Voto de 1662» երկխոսությունը, որը այժմ պահվում է Լուվրում» որում նա պատկերել է իր դստերն ու մայր վանահայր Անյես Առնոյին։

Կյանքի վերջում նկարիչն ակտիվորեն դասավանդում էր Թագավորական ակադեմիայում, նրա աշակերտների թվում էին նրա եղբորորդի Ժան Բատիստ դը Շամպենը (1631-1681), նկարիչներ Ժան Մորենը, Ռոբեր Նանտեյը և Նիկոլա դը Պլատտեմոնտանը։ Շամպենը տպագիր աշխատություններ չի թողել, սակայն պահպանվել են նրա դասախոսությունները և մեկնաբանությունները, որոնք 1660-ական թվականներին գրի է առել Անդրե Ֆելիբիենը։ Նա մահացել է Փարիզում 1674 թվականին։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Վուեի հետ մեկտեղ Ֆիլիպ դը Շամպենը իր դարաշրջանի ամենահարգված նկարիչներից էր։ 1654 թվականից նա մրցակցում էր թագավորի առաջին նկարիչ Շառլ Լըբրենի հետ,մասնակցում էր Թյուիրլի պալատի զարդարմանը նրա ղեկավարությամբ։ Շամպենը ստեղծել է մեծ քանակությամբ նկարներ,հիմնականում կրոնական ստեղծագործություններ և դիմանկարներ։ Նրա անհատական ոճը ձևավորվել է Պ. Պ. Ռուբենսի ազդեցության ներքո, սակայն հետագայում դարձել է ավելի խիստ և դասական:Ֆիլիպ Դե Շամպենը մնում է բացառիկ նկարիչ իր նկարների գույների փայլի և ակադեմիականորեն կառուցված կոմպոզիցիաների շնորհիվ[13]:Դիմանկարներում նա պատկերել է ամբողջ ֆրանսիական արքունիքը, ֆրանսիական ազնվականությունը, թագավորական ընտանիքի անդամներին, եկեղեցու և պետության տիտղոսավոր ներկայացուցիչներին, պառլամենտականներին, ճարտարապետներին և այլ հայտնի մարդկանց։ Բանաստեղծ Վիենսթ Վուատյուրի դիմանկարը ստեղծվել է մոտ 1649 թվականին որպես նրա ստեղծագործությունների հրատարակության ֆրոնտիսպիս (հրատարակված հետմահու 1650 թվականին):Դիմանկարը շատ արտասովր է նրանով,որ շամպենը հետագայում այն վերամշակել Սուրբ Լյուդովիկոսի (Լյուդովիկոս lX թագավորի) պատկերի մեջ՝ թույլ տալով Վուատյուրի դստերը պահել այն իր մոտ,երբ նա մտնի վանք : Ամենահայտնիները կարդինալ Ռիշելյոյի պատկերներն են, այդ թվում կարդինալի «երեք կողմից» բնօրինակ դիմանկարը (1637)։ Այս նկարը դարձավ հայտնի, այն կարող էր հայտնվել Անտոնիս Վան Դեյկի նմանատիպ ստեղծագործության՝ «Կարլ I-ը երեք կողմից» (դիմանկար երեք դիրքով, 1635) ազդեցության ներքո:Նա նկարել է Մազարինիի, Լյուդովիկոս XIII-ի, Ժան-Բատիստ Կոլբերի, Տյուրեն վիկոնտի, Անգլիայի Կարլոս II թագավորի, ինչպես նաև Բլեզ Պասկալի, Վենսան Վուատյուրի, ճարտարապետներ Ժակ Լեմերսիեի և Ֆրանսուա Մանսարի և այդ ժամանակաշրջանի այլ նշանավոր անձանց դիմանկարները[14][15]։

Նա նաև տուրք է տվել մակաբրային սյուժեներին և նկարել է «Vanitas» (անցողիկություն, ունայնություն) նատյուրմորտներ՝ նյութական աշխարհի անցողիկության ատրիբուտների պատկերմամբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրառումներ կյանքի և ստեղծագործության վերաբերյալ
  • Маришкина В. Ф. Янсенистские портреты Филиппа де Шампеня / В. Ф. Маришкина // Западноевропейское искусство XVII века : публикации и исследования / ред. Ю. О. Каган, И. В. Линник. — Л. : Искусство, 1981. — С. 164–168. — 231 с. : ил.
  • Dorival B. Philippe de Champaigne, 1602—1674 : la vie, l'œuvre, et le catalogue raisonné de l'œuvre :

[фр.] : en 2 vol. / Bernard Dorival. — Paris : L. Laget, 1976. — 269, 575 p. — Cont.: Կաղապար:Публикация/содержание. — ISBN 2-85204-010-7.

[անգլ.] = La Peinture française au XVIIe siècle / Alain Mérot; translated by Caroline Beamish. — New Haven, London : Yale University Press, 1995. — 324 p. — ISBN 0-300-06550-7. — Կաղապար:LCCN. — OCLC 983926912.

  • Marin L. Philippe de Champaigne, ou, La présence cachée :

[фр.] / Louis Marin. — Paris : Hazan, 1995. — 420 p. — ISBN 2-8502-5386-3. — OCLC 32764816.

  • Philippe de Champaigne, 1602—1674: entre politique et dévotion / Alain Tapie, Pierre-Nicolas Sainte-Fare-Garnot, eds. Paris: Réunion des musées nationaux, 2007.
Ալբոմ
  • Rosenberg P. Philippe de Champaigne : la più grande collana d'arte del mondo :

[итал.] : album / Pierre Rosenberg. — Milano : Fratelli Fabbri, 1966. — (I maestri del colore ; no. 209).

Բառարաններ և հանրագիտարաններ
  • Власов В. Г. Шампень Филипп де // Стили в искусстве : Архитектура, графика. Декоративно-прикладное искусство. Живопись, скульптура : словарь : в 3 т. / В. Г. Власов. — СПб. : Кольна, 1997. — Т. 3 : Словарь имён: М—Я. — С. 509. — 655 с., [8] л. ил. : ил. — ISBN 5-88737-010-6. — OCLC 605179863.
  • Кудрикова С. Ф. Франция. XV–XVIII века : биографический словарь / С. Ф. Кудрикова; автор статьи о Пуссене С. М. Даниэль. — СПб. : Азбука-Классика, 2010. — С. 65, 113, 114, 115, 145, 147, 149, 160, 225, 252, 305, 322–330, 441. — 588, [2] с. : ил., цв. ил., портр. — (Художники Западной Европы). — ISBN 978-5-9985-0610-9.
  • Шампень Филипп де // Хвойка — Шервинский. — М. : Большая российская энциклопедия, 2017. — С. 684. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 34). — ISBN 978-5-85270-372-9.
  • «Шанпэнь, Филипп». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Blumer M.-L. Champaigne (Philippe de) / M.-L. Blumer // Dictionnaire de biographie française :

[фр.] / sous la dir. de M. Prevost,... et Roman d'Amat,... ; avec le concours de nombreux collab.. — Paris : Letouzey et Ané, 1959. — T. 8 : Cayron — Cléry. — Col. 308–310. — 1528 col. — OCLC 921715965.

  • Brême D. Champaigne, Philippe de / D. Brême // Allgemeines Künstlerlexikon : Die Bildenden Künstler aller Zeiten und Völker :

[нем.] / Saur; [Chefred.: Eberhard Kasten et al.]. — München, Leipzig : Saur, 1998. — Bd. 18 : Cesari — Choupay. — S. 141–144. — XIV, 642 S. — ISBN 3-598-22740-X. — ISBN 3-598-22758-2 (Bd. 18). — OCLC 1225073203.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 RKDartists (նիդերլ.)
  2. 1 2 Encyclopædia Britannica
  3. 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
  4. 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ
  5. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 1 2 Philippe de Champaigne (նիդերլ.)
  7. 1 2 Philippe de Champaigne — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  8. ↑ Власов, 1997; Кудрикова, 2010, с. 322–330 и др.; БРЭ, 2017
  9. ↑ Jean-Marie Pierret Phonétique historique du français et notions de phonétique générale. — Louvain-la-Neuve: Peeters, 1994. — P. 103.
  10. ↑ «Champaigne definition and meaning | Collins English Dictionary». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  11. ↑ «Dictionnaire de la peinture» (ֆրանսերեն). Larousse. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  12. ↑ «Philippe de Champaigne ou Philippe de Champagne» (ֆրանսերեն). Encyclopédie Larousse. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  13. ↑ Getty Artists Philippe de Champaigne. getty.edu. Արխիվացված 2024-06-05 Wayback Machine
  14. ↑ Philippe-de-Champaigne [His strongest works are the natural and lifelike psychological portraits]. global.britannica.com. Արխիվացված 2024-06-03 Wayback Machine
  15. ↑ Hyacinthe Rigaud. Philippe de Champaigne. Portraits (PDF). google.se. Archived from the original (PDF) on 3 March 2016. Retrieved 12 October 2014

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ դը Շամպան» հոդվածին։