Ֆիլիպ Օնորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Օնորե
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 25, 1941(1941-11-25)[1][2]
ԾննդավայրՎիշի, Ալյե, Ֆրանսիա[2]
Մահացել էհունվարի 7, 2015(2015-01-07)[1][2] (73 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 11-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]
ԳերեզմանՊեր Լաշեզի աճյունասափորանոցային դիակիզարան[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկոմիքսների հեղինակ, ծաղրանկարիչ, լրագրող և նկարիչ
ԱշխատավայրԼը Մոնդ, Libération, Sud-Ouest? և Շառլի Էբդո
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Philippe Honoré Վիքիպահեստում

Ֆիլիպ Օնորե (ֆր.՝ Philippe Honoré, նոյեմբերի 25, 1941(1941-11-25)[1][2], Վիշի, Ալյե, Ֆրանսիա[2] - հունվարի 7, 2015(2015-01-07)[1][2], Փարիզի 11-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի ծաղրանկարիչ, մուլտիպլիկատոր։ Փարիզյան «Charlie Hebdo» երգիծական ամսագրի աշխատակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է դարձել 16 տարեկանում՝ Sud Ouest օրաթերթում իր աշխատանքների հրապարակմամբ։ Երկար ժամանակ թերթում աշխատել է որպես ծաղրանկարիչ՝ համագործակցելով բազմաթիվ այլ հրատարակությունների հետ։ Միաժամանակ զբաղվել է գրքերի շապիկների պատկերազարդմամբ, որոնց թվում է նաև Petits Classiques Larousse-ը[5]։

1992 թվականից Փարիզյան «Charlie Hebdo» երգիծական ամսագրի աշխատակիցն էր։

2015 թվականի հունվարի 7-ին, տեղական ժամանակով ժամը 9։28-ին՝ մեկ ժամ առաջ մինչ հարձակումը, Charlie Hebdoթվիթերյան պաշտոնական էջում քննադատել է Իրաքի և Լևանտի իսլամական պետության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին, ով հայտնում է իր լավագույն մաղթանքները 2015 թվականին. «Լավագույն մաղթանքներով, ինչպես նաև, առողջություն առաջին հերթին»[6]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանվել է 2015 թվականի հունվարի 7-ին Շառլի Էբդոյի հրաձգության ժամանակ։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984 ։ Josette Larchier-Boulanger, Les Hommes du nucléaire, Փարիզ.
  • 1989 ։ Jean-Jérome Bertolus, Philippe Eliakim, Éric Walther, Guide SVP de vos intérêts : Argent, consommation, famille, vie pratique, Փարիզ.
  • 1990 ։ Laurie Laufer, Le Paquet volé : une histoire de saute-ruisseau, Փարիզ.
  • 1991 ։ Jean-Pierre de Monza, Guide SVP de vos intérêts : 2000 réponses utiles à vos problèmes, famille, argent…,Փարիզ.
  • 1994 ։ Brigitte de Gastines, Jean Pierre de Monza, Guide SVP des particuliers : 2000 réponses indispensables, vie pratique, placements, loisirs, démarches…, Փարիզ.
  • 2002 ։ Alexandre Vialatte, Bestiaire, Փարիզ.
  • 2007 ։ Antonio Fischetti, La Symphonie animale : comment les bêtes utilisent le son, Փարիզ.
  • 2009։ Le Petit Larousse illustré 2010, Փարիզ.
  • 2012 ։ Will Cuppy, Comment attirer le wombat, Փարիզ.

Գրաֆիկական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 ։ Honoré, Փարիզ.
  • Գլուխկոտրուկների հավաքածում, հրապարակվել է Lire-ում, Փարիզ.
    • 2001 ։ Cent rébus littéraires avec leurs questions-devinettes et leurs solutions
    • 2003 ։ Vingt-cinq rébus littéraires en cartes postales
    • 2006 ։ Cent nouveaux rébus littéraires avec leurs questions-devinettes et leurs solutions
  • 2011 ։ Je hais les petites phrases

Գրաֆիկական վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 ։ Ouvert le jour et la nuit, Փարիզ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]