Ֆիլիպ Օկտյաբրսկի
Ֆիլիպ Օկտյաբրսկի | |
---|---|
ռուս.՝ Филипп Сергеевич Октябрьский | |
![]() | |
հոկտեմբերի 23, 1899 - հուլիսի 8, 1969[1] (69 տարեկան) | |
Ծննդավայր | Տվեր, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Սևաստոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Komunariv Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Ռազմածովային նավատորմ և Խորհրդային նավատորմ |
Կոչում | ծովակալ |
Հրամանատարն էր | Amur Military Flotilla?, Սևծովյան նավատորմ և Nakhimov Higher Naval Institute? |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Siege of Odesa 1941?, Սևաստոպոլի պաշտպանություն, Կերչ-Թեոդոսիայի դեսանտային գործողություն և Ղրիմի օպերացիա |
Պարգևներ |
Ֆիլիպ Սերգեևիչ Օկտյաբարսկի ( Филипп Сергеевич Октябрьский, իսկական ազգանունը՝ Իվանով, որով հանդես է եկել մինչև 1924 թվականը. հոկտեմբերի 23, 1899, Տվեր, Ռուսական կայսրություն - հուլիսի 8, 1969[1], Սևաստոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), խորհրդային ծովակալ (1944) Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից, Խորհրդային Միության հերոս (1958):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1918 թվականը Ֆիլիպ Իվանովը եղել է Հյուսիսարևմտյան գետային նավատորմի նավաստի։ Այդ նույն տարում նա ծառայության է անցել ռազմածովային նավատորմում։ Որպես Բալթյան նավատորմի շարքային նավաստի՝ մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին (1918 – 1922)։ Ավարտել է Պետրոգրադի կոմունիստական համալսարանի դասընթացը (1922) և Մ. Վ.Ֆրունզեի անվան ռազմածովային ուսումնարանը (1928)։ Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդած տարիներին ծառայել է Բալթյան, Սևծովյան և Խաղաղօվկիանոսյան նավատորմերում։ Կատերի հրամանատարից (1938 թ. փետրվար) հասել է Ամուրի ռազմական նավատորմի [3] և Սևծովյան նավատորմի հրամանատարի (1939 թ. մարտ) պաշտոնների։ 1941 թվականի հունիսին նրան շնորհվել է փոխծովակալի կոչում։
Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ պատերազմի սկզբնական շրջանում իրականացված ռազմական գործողություններում նրա հրամանատարության տակ գործող նավատորմը ապահովում էր Օդեսայի (1941 թ. օգոստոս - հոկտեմբեր) և Սևաստոպոլի (1941-ի հոկտեմբեր - 1942-ի հուլիս) պաշտպանների մատակարարումը և հետագա տարհանումը: Այդ ժամանակ նա Սևաստոպոլի պաշտպանական շրջանի հրամանատարն էր։ Մասնակցել է Կերչ-Թեոդոսիայի դեսանտային գործողությանը (1941-ի վերջին և 1942-ի սկզբին), իսկ ավելի ուշ՝ Կովկասի համար մղվող մարտերին։
1943 թվականի ապրիլին հեռացվել է Սևծովյան նավատորմի հրամանատարությունից՝ դրանից 2 ամիս առաջ՝ Նովոռոսիյսկի մոտ դեսանտ ապահովելու ժամանակ թույլ տված սխալների պատճառով։ Նույն թվականի հունիսին կրկին ստանձնել է Ամուրի ռազմական նավատորմի հրամանատարությունը, իսկ 1944 թվականի մարտից՝ Սևծովյան նավատորմի հրամանատարությունը և այդ պաշտոնը վարելիս նպաստել է նացիստներից Ղրիմի ազատագրմանը և 1944 թվականի օգոստոսին Յասի-Քիշնև գործողության ժամանակ գերմանա-ռումինական զորքերի դեմ հաղթանակն ապահովելուն[3]:
Պատերազմից հետո նա շարունակել է ղեկավարել Սևծովյան նավատորմը մինչև 1948 թվականը։ Հետագա 4 տարիներին զբաղեցրել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։ 1960 թվականի սեպտեմբերից ընդգրկվել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչների խմբում (Группа генеральных инспекторов Министерства обороны СССР)՝ որպես զինվորական տեսուչ-խորհրդական: 1941 թվականի փետրվարից մինչև 1952 թվականը հանդիսացել է ԽՄԿԿ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ: Ընտրվել է ԽՍՀՄ 1-ին և 2-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր՝ 1940—1946 թթ.[4] և 1946—1950 թթ.[5], ԽՄԿԿ XVIII համագումարի պատվիրակ (1939 թ.)[6]: 1953 թվականից թոշակի է անցել: 1957-1960 թվականներին եղել է Սևաստոպոլում գործող «Պ. Ս.Նախիմովի անվան սևծովյան բարձրագույն ռազմածովային դպրոցի» պետը[3]:
Զինվորական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1-ին դասի կապիտան (28.11.1935)[7]
- 2-րդ դասի ֆլագման (14.02.1938)[8]
- 1-ին դասի ֆլագման (03.04.1939)[9]
- դերծովակալ (04.06.1940)[10]
- փոխծովակալ (21.05.1941)[11]
- ծովակալ (10.04.1944)[12]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորհրդային Միության հերոսի Ոսկե աստղ մեդալ (20.02.1958)
- Լենինի 3 շքանշան
- Կարմիր դրոշի 3 շքանշան
- Ուշակովի 1-ին աստիճանի 2 շքանշան
- Նախիմովի 1-ին աստիճանի 2 շքանշան
- Սուվորովի II աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- մեդալներ
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծովակալ Ֆիլիպ Օկտյաբրսկու անունով են կոչվել՝
- մեծ ռազմանավերից մեկը
- ռազմածովային նավատորմի ուսումնական ջոկատը
- փողոցներ Սևաստոպոլ և Տվերի մարզի Ստարիցա քաղաքներում
- դպրոցներ Ստարիցայի շրջանում և Սոչիում
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպ Օկտյաբրսկու դերը՝ որպես Սևաստոպոլի ռազմական շրջանի հրամանատարի և 1942 թվականին այդ քաղաքի տարհանման պատասխանատու կազմակերպչի՝ վեճերի տեղիք է տվել: Բանն այն է, որ տարհանման պլանով նախատեսվում էր քաղաքից դուրս բերել միայն բանակի ու ռազմածովային նավատորմի բարձրագույն ու ավագ կազմերը. մնացած զինծառայողների տարհանում չէր նախատեսվում[13][14]: Սևծովյան նավատորմի հրամանատարությունը Օկտյաբրսկու գլխավորությամբ տարհանվեց ինքնաթիռով, հուլիսի 1-ի գիշերը, իսկ ցամաքային զորքերի հրամանատարության, կուսակցական ու խորհրդային ղեկավարների համար հատկացվել էր երկու սուզանավ[15]: Ընդհանուր առմամբ քաղաքից հաջողվեց դուրս բերել մոտավորապես 20 հազար մարդ, հիմնականում՝ վիրավորներ: 70-ից մինչև 100 հազար մարդ, ներառյալ հոսպիտալների բուժանձնակազմերն ու բուժվողները, գերի ընկան գերմանացիներին:
Ծանոթագրություներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Октябрьский Филипп Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ По другим данным — Կաղապար:СС2 (см.: Կաղապար:Sfn-текст).
- ↑ 3,0 3,1 3,2 Октябрьский, Филипп Сергеевич Արխիվացված 2008-05-06 Wayback Machine (взето от „Солдаты ХХ века“, „Международный Объединенный Биографический Центр“, 27.1.2009)
- ↑ «Депутаты Верховного Совета СССР I-го созыва 1937—1946». Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898—1991. Արխիվացված է օրիգինալից 2013-07-07-ին. Վերցված է 2016-09-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter|subtitle=
ignored (օգնություն) - ↑ «Депутаты Верховного Совета СССР II созыва 1946—1950». Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898—1991. Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին. Վերցված է 2016-09-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Делегаты XVIII-го съезда ВКП(б) 10—21.3.1939». Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898—1991. Արխիվացված է օրիգինալից 2016-09-03-ին. Վերցված է 2016-09-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Постановление СНК СССР № 2488 от 28.11.1935 г.
- ↑ Постановление СНК СССР № 082/п от 14.02.1938 г.
- ↑ Постановление СНК СССР № 442 от 03.04.1939 г.
- ↑ Постановление СНК СССР от 04.06.1940 № 946
- ↑ Постановление СНК СССР № 1394 от 21.05.1941 г.
- ↑ Постановление СНК СССР № 401 от 10.04.1944 г.
- ↑ Последние дни обороны Севастополя Արխիվացված 2012-04-15 Wayback Machine.
- ↑ Схема эвакуации из Севастополя руководителей его обороны Արխիվացված 2012-03-01 Wayback Machine.
- ↑ Игорь Степанович Маношин Июль 1942 года. Падение Севастополя. — Вече, 2009. — 306 с. — (Военные тайны XX века). — ISBN 978-5-9533-4018-2
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2.
- Великая Отечественная война, 1941—1945: энциклопедия / под ред. М. М. Козлова. — М.: Советская энциклопедия, 1985. — С. 511. — 500 000 экз.
- Лурье В. М. Адмиралы и генералы Военно-Морского Флота СССР в период Великой Отечественной и Советско-японской войн (1941-1945). — СПб.: Русско-Балтийский информационный центр «БЛИЦ», 2001. — 280 с. — 1000 экз. — ISBN 5-86789-102-X
- И.И. Барсуков, В.М. Йолтуховский, А.Б. Кондрашов «Адмиралы и генералы Военно-морского флота. Руководители структур политической и воспитательной работы. Биографические хроники (1917—2013)». — М.: «Кучково поле», 2014. — 432 с. — ISBN 978-5-9950-0408-0 — С.257.
- Долгов И. А. Золотые звёзды калининцев. — М.: Московский рабочий, 1984. — Кн. 2.
- Маношин И. С. Героическая трагедия: О последних днях обороны Севастополя (29 июня — 12 июля 1942 г.). — Симферополь: Таврида, 2001.
- Октябрьская Р. Ф. Штормовые годы. Рассказ об адмирале Ф. С. Октябрьском. — Киев: Политиздат Украины, 1989.
Կինոմարմնավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1970 — Ծովը կրակի մեջ — դերակատար՝ Գրիգորի Անտոնենկո
- 2015 — Ճակատամարտ Սևաստոպոլի համար — դերակատար՝ Սերգեյ Բարկովսկի
- 2020 — Սև ծով (հեռուստասերիալ) — դերակատար՝ Յուրի Ցուրիլո
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպ Օկտյաբրսկի «Երկրի հերոսներ» կայքում(Ստուգված է 18 փետրվարի 2010)
- Октябрьский Филипп Сергеевич на сайте Министерства обороны Российской Федерации
- Н. Г. Кузнецов Из материалов по обороне Севастополя (О Ф. С. Октябрьском)
- Список флагманов флота 1-го ранга, флагманов флота 2-го ранга, флагманов 1-го ранга, флагманов 2-го ранга Морских сил РККА СССР (1935—1940).
- Список адмиралов, вице-адмиралов, контр-адмиралов ВМФ СССР (1940—1945).
- «Октябрьский (Иванов) Филипп Сергеевич». Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898—1991. Արխիվացված է օրիգինալից 2018-12-23-ին. Վերցված է 2016-09-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ((ru)) Биография на Филип Октябърски на сайта warheroes.ru
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Օկտյաբրսկի» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 23 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Հուլիսի 8 մահեր
- 1969 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սևաստոպոլ քաղաքում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 1-ին գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ