Jump to content

Ֆիլիպ Քրիստանվալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Քրիստանվալ
ֆրանսերեն՝ Philippe Christanval
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 31, 1978(1978-08-31)[1][2][3] (47 տարեկան)
Ծննդավայր Փարիզ
Հասակ 185 սանտիմետր
Դիրք պաշտպան

Ֆիլիպ Շառլ Լյուսիեն Կրիստանվալ (ֆրանսերեն՝ Philippe Charles Lucien Christanval, օգոստոսի 31, 1978(1978-08-31)[1][2][3], Փարիզ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան:

Նրա ֆուտբոլային կարիերան սկսվել է 1998 թվականին «Մոնակոյում», որի կազմում անցկացրել է 81 խաղ և խփել 1 գոլ։ Այդ ժամանակաշրջանում «Մոնակոն» ուժեղ թիմ է եղել և հաջող կերպով հանդես է եկել Չեմպիոնների լիգայում, ինչի պատճառով Ֆիլիպով հետաքրքրվել են նաև եվրոպական շատ այլ ակումբներ։ 2000 թվականին Ֆիլիպը ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

2001 թվականի հունիսին Ֆիլիպը 6,5 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց տեղափոխվել է «Բարսելոնա», սակայն կատալոնական ակումբի կազմում շատ քիչ խաղեր է անցկացրել։

2003/04 մրցաշրջանում «կապտանռնագույնների» ճամբարից ֆրանսիական «Մարսել» տեղափոխվելուց հետո 26-ամյա ֆուտբոլիստն ստացել է բազմաթիվ վնասվածքներ, ինչի պատճառով ակումբը ստիպված է եղել խզել պայմանագիրը (ժամկետի ավարտից երկու տարի շուտ)։

Նրանով հետաքրքրված են եղել լոնդոնյան «Արսենալը» և Մոսկվայի «Սպարտակը», սակայն վնասվածքի պատճառով երկու ակումբներն էլ հրաժարվել են նրա տրանսֆերից[4]։

Արդյունքում Քրիստանվալը տեղափոխվել է «Ֆուլհեմ», որտեղ դարձել է հիմնական կազմի խաղացող, սակայն նույն վնասվածքները կրկին թույլ չեն տվել նրան հաստատվել թիմում։ 2008 թվականին «Ֆուլհեմի» հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է, և ակումբը չի երկարաձգել այն։ Ֆիլիպն ստացել է ազատ գործակալի կարգավիճակ, նրանով հետաքրքրված է եղել «Բլաքբըրն Ռովերս»։ Լուրեր են շրջանառվել նաև MLS-ը ներկայացնող «Տորոնտո» տեղափոխվելու հնարավորության մասին, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Մի քանի ամիս առանց ֆուտբոլի մնալուց հետո Քրիստանվալը որոշեց ավարտել կարիերան[5]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հոկտեմբերի 31-ին Քրիստանվալը հայտարարել է, որ իսլամ է ընդունել[6], ինչը հաստատել Է նաև Ֆրանսիայի հավաքականում իր գործընկեր Թիերի Անրին[7]։ Քրիստանվալը նաև հայտարարել է, որ երկար տարիների ընթացքում պահք է պահել Ռամադան ամսին, և որ թիմերի մարզիչները դեմ չեն եղել դրան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. ««Спартак» заинтересован в приобретении Филиппа Кристанваля — Новости — Советский спорт». Արխիվացված օրիգինալից 2016-09-20-ին. Վերցված է 2009-06-04-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 59 (օգնություն)
  5. Le ramadan, pas un obstacle à la pratique du foot(չաշխատող հղում)
  6. PHILIPPE CHRISTANVAL converti à l’islam. Արխիվացված է Օգոստոս 24, 2007 Wayback Machine-ի միջոցով:
  7. [Vidéo] Thierry Henry louange l’islam sur Al-Jazeera? Արխիվացված է Օգոստոս 28, 2011 Wayback Machine-ի միջոցով: