Ֆիլիպ Սուպո
Ֆիլիպ Սուպո ֆր.՝ Philippe Soupault | |
---|---|
![]() | |
Կեղծանուն | Philippe Verneuil[1] |
Ծնվել է | օգոստոսի 2, 1897[2][3][4][…] |
Ծննդավայր | Chaville[5][6][7][…] |
Վախճանվել է | մարտի 12, 1990[2][4][4][…] (92 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[6][7][8][…] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, գրող, դրամատուրգ, լիբրետիստ, քաղաքական ակտիվիստ, վիպասան, ակնարկագիր, քննադատ, ռադիոհաղորդավար, հրատարակիչ, արվեստների գործիչ, նկարիչ, դերասան, broadcast journalist և արձակագիր |
Ոճ | սյուրռեալիզմ և դադաիզմ |
Ժանր | էսսե, վեպ և պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Les Champs Magnétiques? |
Ներշնչվել է | Գիյոմ Ապոլիներ |
Պարգևներ | Grand prix de littérature de la SGDL, Grand Prix de Poésie?, Saint-Simon Award? և Grand prix national des Lettres? |
Ամուսին | Ré Soupault?[11] և Marie-Louise Soupault? |
Philippe Soupault Վիքիպահեստում |
Ֆիլիպ Սուպո (ֆր.՝ Philippe Soupault, օգոստոսի 2, 1897[2][3][4][…], Chaville[5][6][7][…] - մարտի 12, 1990[2][4][4][…], Փարիզ, Ֆրանսիա[6][7][8][…]), ֆրանսիացի բանաստեղծ, արձակագիր։
Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Ակվարիում», (1917)) տպագրելուց հետո Սուպոն Լուի Արագոնի և Անդրե Բրետոնի հետ 1919 թվականին հիմնադրել է «Գրականություն» (ֆր.՝ Littérature) ամսագիրը, որը շատերի համար նշանավորում է սյուրռեալիզմի հիմնադրումը։
Այս շրջանում Սուպոն Բրետոնի հետ համահեղինակում է «Մագնիսական դաշտեր» (ֆր.՝ «Les champs magnétiques») բանաստեղծությունների ժողովածուն (1920), որը կարելի է արվեստի մեջ համարել ավտոմատիզմի առաջին փորձը և սյուրռեալիստական առաջին ստեղծագործություններից մեկն այն դեպքում, երբ շարժման սկիզբը հռչակվել է 1924 թվականին Անդրե Բրետոնի «Սյուրռեալիզմի մանիֆեստով»։
1926 թվականին Անդրե Բրետոնը Ֆիլիպ Սուպոյին հեռացրել է սյուրռեալիզմի շարժումից հիմնականում այն բանի համար, որ Սուպոն դրսևորել է պակաս դոգմատիկ մոտեցում և չի ընդունել կոմունիզմի ձգտումը։
1933 թվականի նոյեմբերի 7-ին Փարիզում ռուսական դեսպանատան ընդունելության ժամանակ, երբ նշվել է Հոկտեմբերյան հեղափոխությունը, Սուպոն հանդիպել է գերմանացի նկարչուհի Ռե Ռիխտերի հետ։ 1937 թվականին նրանք ամուսնացել են և առաջին անգամ մեկնել Թունիս։ Ռե Սուպոն մտել է փարիզյան նկարիչների շրջանակ, որը միավորում էր Ման Ռեյին, Ֆերնան Լեժեին, Էլզա Տրիոլեին, Մաքս Էռնստին և շատ ուրիշ նկարիչների։ Բաուհաուզի նախկին ուսանողուհին և բեռլինյան դադաիստների ընկերը ստիպում է ֆրանսիացի մտավորականներին իրենց համար բացահայտել գերմանական ավանգարդը, որը մինչ այդ քիչ հայտնի էր Ֆրանսիայում։
1920-ական թվականների վերջերին Ֆիլիպ Սուպոն դառնում է նշանավոր լրագրող։ Նա աշխատում է VU, Excelsior և L'Intransigeant ամսագրերում։ Նա հավատում է Ռեի տաղանդին և նրան համոզում է նկարազարդել իր ակնարկները։ 1934 թվականից Սուպո ամուսինները ճանապարհորդում են Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում։
1937 թվականին, հայտնվելով Թունիսում, Ֆիլիպ Սուպոն Ազգային ճակատի կառավարության նախագահ Լեոն Բլյումի հանձնարարությամբ գլխավորել է հակաֆաշիստական Թունիսի ռադիո ռադիոկայանը։ 1942 թվականին Սուպոն ձերբակալվել է Պետենի ֆաշիստամետ կառավարության կողմից և կես տարի անցկացրել Թունիսի համակենտրոնացման ճամբարում։ Հանգամանքների բերումով 1942 թվականի նոյեմբերին` մեկ օր առաջ այն բանից հետո, երբ գերմանական զորքերը ներխուժել են Թունիս, Ֆիլիպ և Ռե Սուպոները գաղտնի փախել են ԱՄՆ։
1943 թվականի ընթացքում Ֆիլիպ Սուպոն առաքելությամբ եղել է Հյուսիսային, Կենտրոնական ու Հարավային Ամերիկաներում, որտեղ աշխատել է Շառլ դը Գոլի կառավարության համար ֆրանսիական տեղեկատվական ընկերությունների վերեկանգնման աշխատանքներին։ Ռեն ամուսնուն ուղեկցել է 1944 թվականին նրա բոլոր ճամփորդությունների ընթացքում, որի արդյունքում եղել են Մեքսիկայում, Բոլիվիայում, Կոլումբիայում, Գվատեմալայում, Չիլիում, Արգենտինայում, Բրազիլիայում։ Նրանք ԱՄՆ են վերադարձել Հաիթիյով, Կուբայով և որոշ ժամանակ մնացել են Սուրոտմորում (Փենսիլվանիա նահանգ), որտեղ Ֆիլիպը դասավանդել է համալսարանում։ 1945 թվականին ամուսինները վերադարձել են Ֆրանսիա։
1957 թվականին Սուպոն գրել է Ժերմեյն Տայֆերի «Փոքրիկ եղրևանի» (ֆր.՝ «La Petite Sirène») օպերայի լիբրետոն, որը հիմնված է եղել Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի վրա։ Աշխատանքը 1959 թվականին փոխանցվել է Ֆրանսիայի ազգային ռադիոյին։
Բացի բանաստեղծություններից ու վեպերից`Սուպոն գրել է էսսե ֆրանսիացի գրողների մասին։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Aquarium (1917)
- Rose des vents (1919)
- Les Champs magnétiques, (1919, Անդրե Բրետոնի համահեղինակությամբ)
- L’Invitation au suicide (1921)
- Westwego (1922)
- Le Bon Apôtre (1923, վեպ)
- Les Frères Durandeau (1924, վեպ)
- Georgia (1926)
- Le Nègre (1927, վեպ)
- Le Grand Homme(1929, վեպ)
- Les Moribonds (1934, ինքնակենսագրական վեպ)
- Il y a un océan (1936)
- Odes à Londres bombardée (1944)
- Le Temps des assassins (1945, ինքակենսագրական վեպի շարունակություն)
- Odes (1946)
- L’Arme secrète (1946)
- Message de l'île déserte (1947)
- Chansons (1949)
- Sans phrases (1953)
- Arc-en-ciel (1979)
- Mémoires de l’oubli (1981, ինքնակենսագրություն)
- Poèmes retrouvés (1982)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Czech National Authority Database
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 5,0 5,1 5,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 8,0 8,1 8,2 https://www.noosfere.org/livres/auteur.asp?numauteur=-47390&Niveau=bio
- ↑ OCLC. Record #109453511 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118751638 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Morlino B. Philippe Soupault, qui êtes-vous? Paris։ La Manufacture, 1987
- Chénieux-Gendron J., Bloedé M. Patiences et silences de Philippe Soupault. Paris։ L’Harmattan, 2000
- Aspley K. The life and works of surrealist Philippe Soupault (1897—1990)։ parallel lives. Lewiston։ E. Mellen Press, 2001.
- Шенье-Жандрон Ж. Сюрреализм/ Пер. с франц. Сергея Дубина. М.։ Новое литературное обозрение, 2002 (по указателю)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆիլիպ Սուպո կատեգորիայում։ |
|
- Օգոստոսի 2 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Մարտի 12 մահեր
- 1990 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Սյուրռեալիստներ
- Ֆրանսիացի արձակագիրներ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- 20-րդ դարի պատմվածքագիրներ