Ֆիլիպ Նովակ (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Նովակ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Չեխիա Չեխիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 26, 1990(1990-06-26)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Պրշերով, Չեխոսլովակիա
Հասակ 178 սմ
Քաշ 70 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Տրաբզոնսպոր
Համար 77
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2011

2011-2014

2015-2018

2018-մինչ հիմա

Չեխիա Ֆաստավ

Չեխիա Յաբլոնեց

Դանիա Միդտյուլան

Թուրքիա Տրաբզոնսպոր

58 (9)

106 (14)

72 (10)

15 (3)
Ազգային հավաքական
2009

2011

2011-2012

2015-մինչ հիմա

Չեխիա Չեխիա (մինչև 19 տ.)

Չեխիա Չեխիա (մինչև 20 տ.)

Չեխիա Չեխիա (մինչև 21 տ.)

Չեխիա Չեխիա

4 (0)

1 (0)

6 (1)

15 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆիլիպ Նովակ (չեխ․՝ Filip Novák, հունիսի 26, 1990 թ., Պրշերով, Չեխոսլովակիա), չեխ ֆուտբոլիստ, թուրքական «Տրաբզոնսպոր» ֆուտբոլային ակումբի և Չեխիայի ազգային հավաքականի պաշտպանն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովակը ֆուտբոլիստի պրոֆեսսիոնալ կարիերան սկսել է Զլին քաղաքի «Ֆաստավ» ակումբում։ Չեխիայի առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն է անցկացրել է 2009 թ․ ապրիլի 18-ին, երբ թիմը մրցում էր «Պրիբրամ» ակումբի հետ[3]։ Մրցաշրջանի արդյունքներով Նովակի թիմը դուրս մնաց Չեխիայի առաջնությունից և հետագա պայքարը պիտի շարունակեր երկրորդ դիվիզիոնում։ Ֆաստավի կազմում իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 9-ին, երբ թիմը մրցում էր «Վիկտովիցե» ակումբի հետ[4]։ 2011 թ․ ամռանը ֆուտբոլիստը տեղափոխվում է «Յաբլոնեց» ակումբ։ Նոր թիմի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է օգոստոսի 15-ին, երբ թիմը մրցում էր «Բոհեմիանս 1905» ակումբի հետ[5]։ Յաբլոնեցի կազմում իր առաջին գոլը խփել է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին, երբ թիմը մրցում էր «Դուկլա» ակումբի հետ[6]։ 2013 թ․ կարողացավ նվաճել Չեխիայի գավաթը, իսկ 1 տարի անց նաև սուպերգավաթը։

2015 թ․ ամռանը Նովակը տեղափոխվում է նորվեգական «Միդտյուլան» ակումբ։ Դանիայի առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է օգոստոսի 30-ին, երբ թիմը մրցում էր «Հոբրո» ակումբի հետ[7]։ Միդտյուլանի կազմում իր առաջին գոլը խփել է նոյեմբերի 8-ին, երբ թիմը մրցում էր «Էսբերգ» ակումբի հետ[8]։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխիայի ազգային հավաքականի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2015 թ․ մարտի 31-ին, երբ թիմն ընկերական խաղ էր անցկացնում Սլովակիայի ազգային հավաքականի հետ[9]։

Մրցելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թ. հունիսի 5-ի տվյալներով

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխիա «Յաբլոնեց»

  • Չեխիայի գավաթակիր — 2011/2012
  • Չեխիայի սուպերգավաթակիր — 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Фастав Злин VS. Пршибрам 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ ապրիլի 18.
  4. «Фастав Злин VS. Витковице 4:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 9.
  5. «Яблонец VS. Богемианс 1905 5:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 15.
  6. «Яблонец VS. Дукла Прага 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 1.
  7. «Мидтьюлланн VS. Хобро 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 30.
  8. «Мидтьюлланн VS. Эсбьерг 5:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 8.
  9. «Словакия VS. Чехия 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 31.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Նովակ (ֆուտբոլիստ)» հոդվածին։