Ֆիլիպ Մայնլենդեր
Ֆիլիպ Մայնլենդեր գերմ.՝ Philipp Mainländer | |
|---|---|
| Ծնվել է | 1841[1][2][3][…] կամ հոկտեմբերի 5, 1841 Օֆենբախ ամ Մայն, Հեսսենի մեծ դքսություն |
| Մահացել է | ապրիլի 1, 1876 Օֆենբախ ամ Մայն, Հեսսենի մեծ դքսություն ինքնասպանություն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա և գրող |
| Ալմա մատեր | Kreuzschule? |
| Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[4] |
| Ազդվել է | Արթուր Շոպենհաուեր |
Ներշնչվել է
| |
Ֆիլիպ Մայնլենդեր (Philipp Mainländer, 1841[1][2][3][…] կամ հոկտեմբերի 5, 1841, Օֆենբախ ամ Մայն, Հեսսենի մեծ դքսություն - ապրիլի 1, 1876, Օֆենբախ ամ Մայն, Հեսսենի մեծ դքսություն), գերմանացի փիլիսոփա և բանաստեղծ: Ծննդյան անունը Ֆիլիպ Բաց, որը հետագայում նա փոխարինել է Ֆիլիպ Մայնլենդերի` ի պատիվ իր հայրենի Մայնի Օֆենբախ քաղաքի:
Իր գլխավոր աշխատության մեջ՝ «Փրկագնման փիլիսոփայություն» (կամ «Փրկության փիլիսոփայություն», Die Philosophie der Erlösung )[5], ըստ Թեոդոր Լեսինգի, Մայնլենդերը ներկայացրել է «հնարավոր է, որ փիլիսոփայական գրականությանը հայտնի հոռետեսության ամենաարմատական համակարգը»[Ն 1]` հայտարարելով, որ կյանքը բացասական արժեք ունի, և.
| Կամքը, որը բռնկվել է այն գիտելիքից, որ չլինելն ավելի լավ է, քան լինելը, բարոյականության գերագույն սկզբունքն է[7]ː Բնօրինակ տեքստ (գերմ.)
[der] von der Erkenntnis, daß Nichtsein besser ist als Sein, entzündete Wille [ist] das oberste Prinzip aller Moral. - Ֆիլիպ Մայնլենդեր |
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայնլենդերը ծնվել է Օֆենբախում, 1841 թվականի հոկտեմբերի 5-ին, «որպես ամուսնական բռնաբարության պտուղ»[Ն 2]: Ֆիլիպ Մայնլենդերը իր վեց քույր ու եղբայրներից ամենակրտսերն է եղել: Նրա եղբայրներից մեկը հոգեկան հիվանդ է եղել, ըստ Չեզարե Լոմբրոզոյի «Հանճարեղ մարդը» գրքի, ինչպես և նրա պապերից մեկը, ով մահացել է 33 տարեկանում ինքնասպանությունից[9][10]:
Մայնլենդերը 1848-1856 թվականներին հաճախել է Օֆենբախի Ռեալական դպրոցը[11] 203 : 1856 թվականին, իր հոր ցուցումով, նա ընդունվել է Դրեզդենի առևտրային դպրոցը՝ վաճառական դառնալու նպատակով: Հաջորդ տարի նրա ավագ եղբայրը՝ Դանիել Բացը, ինքնասպան է եղել՝ ամրացնելով հոգեկան հիվանդության ընտանեկան պատմությունը[12]: 1858 թվականին Ֆիլիպը աշխատանքի է ընդունվել Իտալիայի Նեապոլ քաղաքում գտնվող առևտրային տանը, որտեղ սովորել է իտալերեն և ծանոթացել Դանթեի, Պետրարկայի, Բոկաչչոյի և, հատկապես, Լեոպարդիի գործերին: Մայնլենդերը հետագայում նկարագրել է այդ հինգ նեապոլիտանական տարիները որպես իր կյանքի ամենաերջանիկ տարիները:
Իր կյանքի այս կրիտիկական շրջանում Մայնլենդերը բացահայտել է Արթուր Շոպենհաուերի «Աշխարհը որպես կամք և ներկայացում» (The World as Will and Representation) աշխատությունը։ Այդ ժամանակ 19 տարեկան էր, նա հետագայում նկարագրել է իրադարձությունը որպես թափանցող հայտնություն՝ 1860 թվականի փետրվարին հիշատակելով որպես «[իր] կյանքի ամենակարևորը»[Ն 3]։ Իրոք, Շոպենհաուերն ունեցել է ամենակարևոր ազդեցությունը Մայնլենդերի հետագա փիլիսոփայական աշխատանքի վրա։
1863 թվականին Մայնլենդերը վերադարձել է Գերմանիա` իր հոր բիզնեսում աշխատելու։ Նույն թվականին նա գրել է նաև «Վերջին Հոհենշտաուֆենները» եռամաս պոեմը (Die letzten Hohenstaufen ): Երկու տարի անց՝ հոկտեմբերի 5-ին, Մայնլենդերի 24-ամյակի օրը, մահացել է նրա մայրը։ Խորապես ազդված այդ կորստից՝ Մայնլենդերը շրջադարձ է կատարել պոեզիայից դեպի փիլիսոփայություն: Հետագա տարիներին նա ուսումնասիրել է Շոպենհաուերին, Կանտին («չի թունավորվել Ֆիխտեով, Շելինգով և Հեգելով, այլ քննադատորեն ամրապնդված Շոպենհաուերով»)[Ն 4], Էշենբախի «Պարսիֆալ» ասպետական վեպը և փիլիսոփայության դասականները Հերակլիտից մինչև Կոնդիլակ:
1869 թվականի մարտին Մայնլենդերն աշխատել է J. Mart բանկային տանը։ Նպատակը Բեռլինում մի քանի տարվա ընթացքում փոքր հարստություն կուտակելն էր, իսկ հետո տոկոսային եկամուտներից արժանապատիվ կյանք վարելը: Այնուամենայնիվ, Վիեննայի ֆոնդային բորսայի (Wiener Börse) 1873 թվականի մայիսի 8-ին սնանկացման արդյունքում (որը դառնալու էր առաջին մեծ ճգնաժամի սկիզբը), Մայնլենդերի այդ ծրագրերը հանկարծակի դադարել են: 1873 թվականին Մայնլենդերը հրաժարվել է բանկում իր պաշտոնից՝ իրականում չիմանալով, թե ինչ է անելու հետո։
Փրկագնման փիլիսոփայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած հարուստ ծնողները նրան զինվորական ծառայությունից ազատվելու համար վճարել էին, այնուամենայնիվ, 1861 թվականին Մայնլենդերը, ըստ իր ինքնակենսագրականի, ցանկություն է հայտնել «ամեն ինչում բացարձակապես ենթարկվել մեկ ուրիշին, կատարել ամենացածր աշխատանքը, ստիպված լինել կուրորեն հնազանդվել»[Ն 5] և զինվորական ծառայության անցնելու բազմաթիվ եռանդուն փորձեր է ձեռնարկել։
1874 թվականի ապրիլի 6-ին Մայնլենդերը, որն արդեն 32 տարեկան էր, ուղղակիորեն խնդրանք է ներկայացրել Գերմանիայի կայսր Վիլհելմ I- ին, ինչը բավարարվել է, և հանգեցրել նրան, որ սեպտեմբերի 28-ից նա զորակոչվել է Հալբերշտադտ քաղաքի Լանջապանակային (Cuirassier) հեծելազորում ծառայության: Իր զորակոչին նախորդած չորս ամիսների ընթացքում Մայնլենդերը ստեղծել է իր հիմնական աշխատության առաջին հատորը` «Փրկության փիլիսոփայություն» (Die Philosophie der Erlösung:) Նկարագրելով այս ժամանակաշրջանը՝ նա ավելի ուշ գրել է.
Եվ հիմա սկսվեց մի դյութիչ կյանք, երանությամբ ու երանելի սարսուռներով լի հոգևոր զարթոնք։ [...] Այս կյանքը տևեց չորս լրիվ ամիս` հունիս, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր: Ամբողջովին պարզ, հետևողական և բազմակողմանի էր իմ համակարգը իմ մտքում, և ստեղծագործական մոլեգնությունը վերակենդանացրեց ինձ, ... ես պետք է ավարտեմ մինչև սեպտեմբերի 28-ը. քանի որ հոկտեմբերի 1-ին ես պետք է հագնեի թագավորական բաճկոնը, այս ամսաթիվը հետաձգել հնարավոր չէր: Եթե մինչ այդ չավարտեի, երեք տարի կպահանջվեր, որ ես ավարտեմ գործս, այսինքն՝ ես կտեսնեի ինձ նետված մի անդունդի մեջ, որտեղ անխուսափելիորեն ինձ կնետեին կոտրված գոյության կատաղությունները[13]:
Մայնլենդերը ավարտված ձեռագիրը հանձնել է քրոջը՝ Միննային՝ խնդրելով նրան հրատարակիչ գտնել, մինչ նա ավարտի իր զինվորական ծառայությունը։ Հեղինակը նամակ է գրել դեռևս անհայտ հրատարակչին՝ խնդրելով չհրապարակել իր ծննդյան անունով և այլ փոխարինել «Ֆիլիպ Մայնլենդեր» (Philipp Mainländer) գրչանունով և նշել, որ ինքը տանել չի կարող «աշխարհի աչքի առաջ ցուցադրվելը»[Ն 6]:
1875 թվականի նոյեմբերի 1-ին, Մայնլենդերը, որն ի սկզբանե պետք է ծառայեր երեք տարի, բայց միևնույն ժամանակ, ինչպես նա նշել է Միննային ուղղված նամակում, «հյուծված, մարզված, ... ամբողջովին ... առողջ մարմինն անասելի հոգնած է»[Ն 7], ժամանակից շուտ ազատվել է զինվորական ծառայությունից և վերադարձել իր հայրենի Օֆենբախ քաղաքը, որտեղ նա, կրկին տարված լինելով աշխատանքով, ընդամենը երկու ամսվա ընթացքում, ուղղել է «Փրկագնման փիլիսոփայություն» (Die Philosophie der Erlösung) գրքի չհրապարակված թերթիկները, գրել իր հուշերը, գրել «Ռուպերտին դել Ֆինոն» վեպը և ավարտել է իր մագնում օպուսի 650 էջանոց երկրորդ հատորը:
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտ 1876 թվականի սկզբին Մայնլենդերը սկսել է կասկածել, թե արդյոք իր կյանքը դեռևս արժեք ունի մարդկության համար։ Նա մտածում էր, թե արդյոք նա արդեն ավարտե՞լ է կյանքի պարտականությունները, թե՞ պետք է այն օգտագործի Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական շարժումն ամրապնդելու համար: Չնայած նա գերմանացի բանվորներին ուղղված դիմումներ է գրառելել, այդ ծրագրերը չեն իրականացել։ Ապրիլի 1-ի գիշերը Օֆենբախի իր բնակարանում և իր հիմնական աշխատության առաջին հատորի հրատարակումից շատ կարճ ժամանակ անց Մայնլենդերն ինքնասպան է եղել. նա կախվել է[16]: Թաղվել է Օֆենբախի գերեզմանատանը[17]:
Նրա ավագ քույրը՝ Միննա Բացը, որին մեղադրել են եղբոր մասին հուշեր գրելու համար, հետևել է նրան` ինքնասպան լինելով, 1891 թվականին։
Փիլիսոփայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատելով Շոպենհաուերի մետաֆիզիկական շրջանակներում՝ Մայնլենդերը «կամքը» տեսնում է որպես կեցության ամենախորը միջուկը՝ գոյաբանական արխե։ Սակայն նա կարևոր առումներով շեղվում է Շոպենհաուերից։ Շոպենհաուերի մոտ կամքը եզակի է, միասնական և ժամանակից ու տարածությունից դուրս է: Շոպենհաուերի տրանսցենդենտալ իդեալիզմը ստիպում է նրան եզրակացնել, որ մենք կարող ենք մուտք գործել միայն իրի որոշակի ասպեկտ՝ մեր սեփական մարմինների ներքնահայաց դիտարկմամբ: Այն, ինչ մենք դիտում ենք որպես կամք, այն ամենն է ընդամենը, ինչ պետք է դիտարկել, և ոչինչ ավելին: Թաքնված կողմեր չկան։ Ավելին, ինքնազննման միջոցով մենք կարող ենք միայն դիտարկել մեր անհատական կամքը: Սա նաև տանում է Մայնլենդերին բազմակարծության փիլիսոփայական դիրքորոշմանը[18]: 202: Նպատակները, որոնք նա դրել էր իր և իր համակարգի համար, հիշեցնում են հին հունական փիլիսոփայությունը. ինչպիսի՞ն է կապը «աբսոլյուտի» անբաժան գոյության և անընդհատ փոփոխվող աշխարհի միջև, որը կայանալով մենք ապրում ենք:
Բացի այդ, Մայնլենդերն ընդգծում է ողջ արարման փրկության գաղափարը: Սա ևս մեկ տեսակետ է, որով տարբերվում է նրա փիլիսոփայությունը Շոպենհաուերի փիլիսոփայությունից: Շոպենհաուերի մոտ ապրելու կամքը լռեցնելը հազվադեպ երևույթ է։ Գեղարվեստական հանճարը կարող է ժամանակավորապես հասնել այս վիճակին, մինչդեռ պատմության ընթացքում միայն մի քանի սրբեր են հասել ապրելու կամքի ամբողջապես դադարի: Մայնլենդերի համար տիեզերքի ամբողջությունը դանդաղ, բայց հաստատապես շարժվում է դեպի ապրելու կամքի (Will to live) լռեցում և դեպի (ինչպես ինքն է անվանում) «փրկագնում»:
Մայնլենդերը տեսություն է ստեղծել, ըստ որի սկզբնական եզակիությունը ցրվում և տարածվում է հայտնի տիեզերքի մեջ: Այս ցրումը եզակի միասնությունից դեպի բազում իրեր առաջարկել է սահուն անցում մոնիզմի և բազմակարծության միջև: Մայնլենդերը կարծում էր, որ ժամանակի հետընթացով բոլոր տեսակի բազմակարծությունն ու բազմազանությունը կվերադառնան մոնիզմի, և նա կարծում էր, որ իր փիլիսոփայությամբ նրան հաջողվել է բացատրել այս անցումը միասնությունից դեպի բազմապատկություն և կայացում[19]:
«Աստված մեռած է» կամ «Աստված չկա»
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած իր բացատրության գիտական միջոցներին, Մայնլենդերը չի վախեցել այլաբանական տերմիններով փիլիսոփայելուց։ Ձևակերպելով իր «ստեղծման առասպելը»՝ Մայնլենդերն իր այս սկզբնականի եզակիությունը հավասարեցնում է Աստծուն:
Մայնլենդերը վերաիմաստավորում է Շոպենհաուերի մետաֆիզիկայի երկու կարևոր ասպեկտները:
- Նախ, Մայլենդերի համակարգում չկա «եզակի կամք»։ Հիմնական միասնությունը բաժանվում է անհատական կամքերի, և գոյություն ունեցող յուրաքանչյուր սուբյեկտ ունի իր անհատական կամքը: Այդ պատճառով, Մայնլենդերը կարող է պնդել, որ երբ «անհատական կամքը» լռում է և մահանում, այն հասնում է բացարձակ անգոյության և ոչ թե հարաբերական անգոյության, որը մենք գտնում ենք Շոպենհաուերի մոտ։ Մահը որպես փրկություն ճանաչելով և անգոյությանը բացարձակ որակ տալով՝ Մայլենդերի համակարգին հաջողվում է փրկագնման «ավելի լայն» միջոցներ առաջարկել։
- Երկրորդ, Մայլենդերը վերաիմաստավորում է Շոպենհաուերյան ապրելու կամքը որպես հիմքում ընկած մեռնելու կամք, այսինքն՝ ապրելու կամքը միջոց է դեպի մեռնելու կամք[20]:
Էթիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայնլենդերի փիլիսոփայությունը նաև զգուշորեն զգեստավորում է այլ վարդապետություններ: Օրինակ, Էպիկուրը երջանկությունը տեսնում էր միայն հաճույքի մեջ, և քանի որ մահից հետո ոչինչ չկա, մահից վախենալու և/կամ ցանկանալու ոչինչ չկա: Այնուամենայնիվ, Մայնլենդերը, լինելով փիլիսոփայական հոռետես, չի տեսնում ոչ մի ցանկալի հաճույք այս կյանքում և գովաբանում է մահվան վսեմ ոչնչությունը՝ ընդունելով հենց այս չգոյության վիճակը որպես ցանկալի:
Մայնլենդերը պաշտպանում է էգոիզմի էթիկան: Այսինքն՝ անհատի համար ամենալավն այն է, ինչը մարդուն ամենաերջանիկն է դարձնում։ Այնուամենայնիվ, բոլոր ձգտումներն ու փափագները տանում են դեպի ցավ: Այսպիսով, Մայնլենդերը եզրակացնում է, որ մահ ցանկանալը լավագույնն է բոլորի երջանկության համար, և դրա մասին իմանալը փոխակերպում է մարդու ապրելու կամքը (պատրանքային գոյություն, որն անկարող է երջանկության հասնել) համապատասխան (Աստծո կողմից որոնելի) մահվան կամքի: Ի վերջո, սուբյեկտը (անհատական կամքը) միասնական է տիեզերքի հետ՝ ներդաշնակ նրա հետ և նրա ելակետային կամքի հետ, եթե մարդը կամենում է ոչինչ: Այս նախադրյալների հիման վրա Մայնլենդերը տարբերակում է սեփական շահերի «տգետի» և «լուսավորյալի» տիպերը։ Տգետ սեփական շահը ձգտում է առաջ մղել իրեն և կապիտալացնել իր ապրելու կամքը: Ի հակադրություն, լուսավորյալի, որի սեփական շահը խոնարհ է դարձնում անհատին և տանում նրան դեպի ասկետիզմ, քանի որ դա պատշաճ կերպով տրամադրում է նրան դեպի մահվան վեհ կամքը[21]:
Անհատականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատները համարում են, որ նրա աշխատանքը բացահայտում է նրա նուրբ և ջերմ անհատականությունը[22][23][24]: Ըստ Լյուսիեն Արեատի, շատ էջեր ջերմ են «իր հոգու առատաձեռնության» շնորհիվ, և ավելի ընդհանուր բնութագրել է, որ «Մայնլենդերն ուներ նուրբ և անկեղծ բնույթ: Նա իսկապես ուշագրավ անհատականություն էր»[22]:
Ֆրեդերիկ Ք. Բայզերը նշել է «Մայնլենդերի մարդասիրությունը». «Նա ամենախորը կարեկցանք ուներ հասարակ մարդու տառապանքների նկատմամբ և նրա մտածողության մեծ մասը զբաղված էր հասարակ մարդկանց և աշխատավորների աղքատությամբ… Մայնլենդերի մարդասիրության մասին է վկայում այն, որ նա կարեկցում էր հրեաներին, որոնց բարեգործությամբ և խելամտությամբ նա շատ էր հիանում»[25]202–203:
Քաղաքականություն և քաղաքական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպ Մայնլենդերը քննադատել է Շոպենհաուերի փիլիսոփայության և վաղ բուդդայական մտքի մեջ հայտնաբերված բարոյական հանդարտությունը՝ պնդելով, որ թեև այս համակարգերը ուղիներ են ապահովում տառապանքն անհատապես թեթևացնելու համար, նրանք չեն կարողանում անդրադառնալ էկզիստենցիալ տառապանքի ավելի լայն հասարակական հետևանքներին: Նա պնդում է, որ նման հանդարտեցումը կարող է հավերժացնել անարդարությունը՝ չկարողանալով զորացնել նրանց, ովքեր չունեն անձնական բարոյական զարգացման հասնելու միջոցներ: Մայնլենդերի համար անձնական բարության էթիկական հետապնդումը պետք է ուղեկցվի սոցիալական արդարության հանդեպ պարտավորությամբ՝ ապահովելով, որ բոլոր անհատներին հասանելի լինի կրթությունը և ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են կյանքի արժեքի պակասի գիտակցումը զարգացնելու համար[26]: 237–238:
Մայնլենդերի ակտիվության կենտրոնական կետն այն համոզմունքն է, որ իսկապես հոռետեսական էթիկան պետք է պաշտպանի անհավասարությունն ու տառապանքը հավերժացնող սոցիալական և քաղաքական կառույցների ապամոնտաժումը: Նա պնդում է, որ սոցիալական և քաղաքական հավասարության ձգտումը կարեկցանքի բնական ընդլայնումն է, որն առաջանում է գոյությունը որպես հիմնարար չարիք ճանաչելուց: Այս հեռանկարը նրան տանում է դեպի կոմունիզմի պաշտպանություն և «ազատ սիրո շարժում» (freie Liebe), որպես արդար հասարակության կարևոր բաղադրիչներ: Մայնլենդերը պատկերացնում է քաղաքական լանդշաֆտ, որտեղ համայնքային սեփականությունն ու կոլեկտիվ պատասխանատվությունը փոխարինում են ինդիվիդուալիստական հետապնդումներին՝ դրանով իսկ նպաստելով ապրելու ցանկությունից հրաժարվելուն[26]: 239–241:
Այսպիսի ազատ սիրո շարժման միջոցով սեռական և ամուսնական հարաբերությունները վերաիմաստավորվում են իրենց ավանդական սահմանափակումներից դուրս, և, հետևաբար, Մայնլենդերը պնդում է, որ վերացնելով ամուսնությունը և ավանդական սեռական դերերը՝ անհատները կարող են ազատվել ռեպրեսիվ կառույցներից, որոնք կապում են իրենց բազմացմանն ու հասարակության ակնկալիքներին: Այս ազատագրումը վճռորոշ է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար, որպեսզի ձեռք բերեն ինքնավարություն իրենց մարմնի և կյանքի նկատմամբ՝ թույլ տալով և զորացնելով նրանց հետամուտ լինելու մտքի, ճգնության, մաքրաբարոյության և, ի վերջո, ինքնասպանության միջոցով կյանքից հրաժարվելու ճանապարհին[27]: 241: Մայնլենդերը ինքնասպանությունը դիտարկում է ոչ թե որպես հուսահատության գործողություն, այլ որպես ռացիոնալ ընտրություն, որը կարող է մեղմել տառապանքը և ծառայել որպես էթիկական առաքինության խորը արտահայտություն, եթե դրան մոտենում ենք գոյության էության հստակ ըմբռնմամբ[27]: 236 :
Նրա կարծիքով, կոմունիզմը սոցիալական և տնտեսական հավասարության հասնելու միջոց է, որը թույլ է տալիս անհատներին գերազանցել գոյատևելու կամքին բնորոշ եսասիրական ազդակները: Վերացնելով դասակարգային տարբերությունները և ապահովելով կրթության և ռեսուրսների հավասար հասանելիություն՝ Մայնլենդերը կարծում է, որ հասարակությունը կարող է զարգացնել տառապանքը մեղմելու հավաքական հանձնառությունը: Նա պնդում է, որ լիովին կայացած կոմունիստական հասարակության մեջ անհատները կազատագրվեն անհատական գոյության սահմանափակումներից՝ հնարավորություն տալով նրանց ներգրավվել ուրիշներին գթասիրտ ծառայության մեջ՝ այդպիսով ապահովելով, որ բոլոր անհատները հնարավորություն ունենան դիմակայելու և մեղմելու տառապանքը, որը ծագում է գոյության ընթացքում[28]: 235–243:
Մայնլենդերի համար նման կոմունիստական պետությունը ներկայացնում է մահվան կամքի մետա նարատիվի նախավերջին քայլը, որտեղ մարդկային բոլոր ցանկությունների բավարարվածությունը հանգեցնում է գոյության ունայնության և դատարկության ըմբռնմանը (մասնավորապես, որ այս հագեցվածության բերած հաճույքը չի գերազանցում գոյության նեգատիվ արժեքը), այդպիսով սկիզբ դնելով մարդկության (և, ի վերջո, տիեզերքի ողջ մատերիայի) վերացմանն ուղղված շարժմանը[29]: 115–116[30]: 34–35 :
Մայնլենդերի քաղաքականությունը, հավանաբար, մեծապես նպաստել է փիլիսոփայի ինքնասպանությանը։ Նրա քրոջը՝ Մինա Բացին ուղղված նամակներում նա խորհրդածում է իր որոշման մեջ ավստահ լինելու մասին՝ արդյոք օգտակար կլինի իր ինքնասպանությունը, թե նա կարող է աշխատել որպես քաղաքական առաջնորդ Սոցիալ-դեմոկրատական շարժման մեջ, որը տեղի էր ունենում այդ ժամանակ Գերմանիայում, ջանալով օգնել հասարակությանն արագացնել դեպի վերոհիշյալ «վերջնական վիճակ» անցումը: Իր քրոջն ուղղված նամակում նա գրում է[31].
Եթե ես հաճույքով մահ չփնտրեմ, այս պտուղը հասունանալուց հետո, առանց որևէ շարժառիթների, ես պետք է մտնեմ սոցիալ-դեմոկրատիայի տիրույթ, որը թույլ կտա ինձ ուժասպառ և ապշած լինել, որպեսզի չլսեմ բացարձակ հանգստի և ընդմիշտ փրկության հասնելու այս տենչի գայթակղիչ ձայները: [...] Արդյոք ես կնախընտրեմ մահվան հանգստությունն այս ամենից [ակտիվ քաղաքական կյանքից] և դրանով կկնքեմ իմ վարդապետությունը, առայժմ չգիտեմ։
Նրանց միջև փոխանակված նամակները ենթադրում են, որ Մայնլենդերը արտաքին աջակցություն էր փնտրում իր քրոջ օրհնության տեսքով՝ իր քաղաքական կարիերայի համար, սակայն հակադիր քաղաքական համոզմունքների պատճառով քույրը հրաժարվել էր աջակցել[32]: Չնայած դրան, Մայնլենդերը գրել է, որ ինքը կձգտի քաղաքական ակտիվության առանց նրա օրհնության, և, այնուամենայնիվ, կարճ ժամանակ անց նրան մահացած են գտել. նա ինքն իրեն կախել է՝ ապացուցելով, որ նա ետ է կանգնել իր սկզբնական որոշումից[33]:
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիցշեն անմիջապես կարդացել է Մայնլենդերի «Die Philosophie der Erlösung» գիրքը հրապարակման տարում, նախքան որևէ գրախոսականների հայտնվելը: Աշխատությունը նպաստել է նրա վերջնական բաժանմանը Շոպենհաուերի փիլիսոփայությունից:
| Կարևոր է, որ Մայնլենդերը վերաիմաստավորել է Շոպենհաուերի մետաֆիզիկական և միասնական կամքն ավելի պակաս մետաֆիզիկական կամքերի բազմակիության մեջ (որոնք մշտապես պայքարի մեջ են) և ինչը կարևոր է եղել նաև Նիցշեի իշխանության կամք հայեցակարգի համար[Ն 8]: Հենց 1876 թվականի դեկտեմբերի 19-ին Կոսիմա Վագներին ուղղված նամակում, այսինքն՝ Մայնլենդերի գիրքը կարդալիս, Նիցշեն առաջին անգամ բացահայտորեն հայտարարել է, որ բաժանվել է Շոպենհաուերից։ Հավանաբար, ազդել է այն, որ Մայնլանդերի գիրքն ավարտվում է երկար հատվածով (ավելի քան 200 էջ), որը հիմնականում բաղկացած է Շոպենհաուերի մետաֆիզիկայի քննադատությունից[34]: Բնօրինակ տեքստ (անգլ.)
Decher emphasizes the importance of the fact that Mainländer reinterpreted Schopenhauer's metaphysical and single will to a less metaphysical multiplicity of wills (always in struggle) and the importance of this for Nietzsche's will to power. It was in a letter to Cosima Wagner, on December 19, 1876, that is, while reading Mainländer, that Nietzsche for the first time explicitly claimed to have parted ways with Schopenhauer. It may be relevant that Mainländer's book ends with a long section (more than 200 pages) consisting mainly of a critique of Schopenhauer's metaphysics. - Թոմաս Հ. Բրոբժե, «Նիցշեի փիլիսոփայական համատեքստը. ինտելեկտուալ կենսագրություն» |
Իր իսկ աշխատություններում Նիցշեն չի հիշատակել Մայնլենդերին մեկ տասնամյակ շարունակ, այսինքն՝ նախքան իր Զվարթ գիտություն աշխատության երկրորդ ընդլայնված հրատարակությունը, որի առաջին հրատարակությունը 5 տարի առաջ էր եղել և որտեղ նա ներմուծել էր «Աստված մեռած է» արտահայտությունը։ Ահա այդ գրքի երկրորդ հրատարակությունում նա անդրադարձել է Մայնլենդերին:
| Կարելի՞ է նման դիլետանտներին և ծեր կույսերին, ինչպիսին է կուսության նողկալիորեն սենտիմենտալ առաքյալ Մայնլենդերը, համարել իսկական գերմանացի: Ի վերջո, նա հավանաբար հրեա էր (բոլոր հրեաները դառնում են սենտիմենտալ, երբ բարոյախոսում են)[35]: |
Տեսակետ կա, որ Մայնլենդերն ավելին է եղել, քան զուտ Նիցշեի վրա ազդեցություն գործող, և, դեռ ավելին, դրա փոխարեն, Մայնլենդերից գրագողություն է արվել[36][37]:
Նիցշեն իր նամակներից մեկում նշում է նաև, որ հանդիպել է Մայնլենդերի փիլիսոփայության հետևորդին, «հանգիստ և համեստ մարդու, բուդդայական [...], կրքոտ բուսակերի»[Ն 9]: «Համեստ մարդը» Նիցշեին ասել է, որ Մայնլենդերն իրականում հրեա չէր[39]:
Նույն ժամանակահատվածում Մաքս Սեյլինգը գրել է, որ ինքը կարծում է, որ Մայնլենդերն այն քիչ իմաստուն հերոսներից մեկն է, ով քայլել է այս երկրի վրա[40]:
Մայնլենդերի աշխատանքը լավ չեն տարբեր երկրների ընդունել իշխանությունները: Կայսերական Ռուսաստանում արգելվել է Մայնլենդերի էսսեն Երրորդության էզոթերիկ իմաստի վերաբերյալ[41]: Գերմանական Ռայխստագում Die Philosophie der Erlösung գիրքի մասին խոսվել է հակասոցիալիստական օրենքների կապակցությամբ[41]:
Նշանավոր սոցիալիստները, սակայն, հետաքրքրվել են նրա աշխատանքով։ Սոցիալիստների առաջնորդ Ավգուստ Բեբելը իր «Կինը և սոցիալիզմը» ֆեմինիստական աշխատության մեջ անդրադառնում և օգտագործում է հոռետես փիլիսոփայի փաստարկները[42]: Բեբելն իր ինքնակենսագրականում հիշատակում է Մայնլենդերի քրոջը[43]: Նաև Էդուարդ Բերնշտայնը գրել է, որ իրեն «շատ հետաքրքրում է» Մայնլենդերը[44]: Ֆերդինանդ Դոմելա Նիուվենհույսը (1846–1919), առաջին ականավոր հոլանդացի սոցիալիստը, Մայնլենդերի աշխատանքը համարել է «մեծ ներդրում» սոցիալիզմի համար[45]:
Ալֆրեդ Կուբինը, Կապույտ հեծյալ (Der Blaue Reiter) ստեղծագործական միավորման հիմնադիրներից մեկը, գրել է Die Philosophie der Erlösung գրքի մասին.
| Այս աշխատանքը, որն արտահայտում է իմ իրական մտքերը, կոփում և ամրացնում է ինձ, այս փիլիսոփայությունը կազմում է իմ կյանքի և մահվան մխիթարությունը[46]: Բնօրինակ տեքստ (գերմ.)
dieses Werk– welches meine eigentlichen Gedanken ausspricht und mich stählt und festigt, – diese Philosophie bildet den Trost meines Lebens und Sterbens" |
Ճապոնացի գրող Ակուտագավան գրել է «Մի հին ընկերջն ուղղված նոթերում» (A Note to a Certain Old Friend). «Ես կարդացի Մայնլենդերին, որի ստեղծագործությունը խորապես արմատավորվել է իմ գիտակցությանա մեջ»[47]: Նա նաև հղում է Մայնլենդերին իր Կապպա վեպում[48]:
Էմիլ Սիորանը շատ տպավորված էր Մայնլենդերի աշխատանքով[49]:
Վերջերս, մի շարք ժամանակակից հոռետեսներ, ինչպես Դրյու Դալթոնը, հենվել է Մայնլենդերի աշխատանքի վրա՝ հույս ունենալով մշակել նոր մոդելներ բարոյական և քաղաքական գործողությունների համար[50][51]:
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՆգլերեն
- 2024 թվականին «Փրկագնման փիլիսոփայություն» (The Philosophy of Redemption, թարգմանիչ` Christian Romuss; Irukandji Press)
Գերմաներեն
- 1876 և 1886 թվականներին «Փրկագնման փիլիսոփայություն» (Die Philosophie der Erlösung, Vol. I: 1876; Vol. II: 1886)
- 1876 թվականին «Վերջին Հոհենշտաուֆենը. Դրամատիկական բանաստեղծություն երեք մասից՝ Էնցո – Մանֆրեդ – Կոնրադինո» (Die Letzten Hohenstaufen. Ein dramatisches Gedicht in drei Theilen: Enzo – Manfred – Conradino)
- 1925 թվականին «Իմ զինվորի պատմությունը» (Meine Soldatengeschichte) 1925, Georg Stilke.
- 1899 թվականին «Ֆինոյի Ռուպերտին» (Rupertine del Fino, Allgemeine Zeitung of Munich)
Հատորներ
- 1876 թվականին Հատոր 1, «Փրկագնման փիլիսոփայություն» (Die Philosophie der Erlösung 1876, Reprint: 1996)
- 1886 թվականին Հատոր 2, «Փրկագնման փիլիսոփայություն. Տասներկու փիլիսոփայական ակնարկ» (Die Philosophie der Erlösung. Zweiter Band. Zwölf philosophische Essays. 1886, Reprint: 1997)
- 1876 թվականին Հատոր 3, «Վերջին Հոհենշտաուֆենը. Էնցիո-Մանֆրեդ-Կոնրադինո» (Die Letzten Hohenstaufen. Enzio-Manfred-Conradino. 1876, Reprint: 1998)
- 1999 թվականին Հատոր 4, «Շարժառիթների ուժը. Գրական ժառանգություն 1857-1875 թվականների առաջաբանով» (Die Macht der Motive. Literarischer Nachlaß von 1857 bis 1875. Mit einem Vorwort v. Ulrich Horstmann u. einem Nachwort v. Joachim Hoell u. W.H. Müller-Seyfarth. 1999)
Իսպաներեն
- 2014 թվականին «Փրկության փիլիսոփայություն» (Filosofía de la redención, թարգմանիչ` Manuel Pérez Cornejo; Ediciones Xorki)
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "գերմ.՝ vielleicht das radikalste System des Pessimismus, das die philosophische Literatur kennt"[6]
- ↑ "գերմ.՝ als Kind ehelicher Notzucht"[8]
- ↑ "[den] bedeutungsvollsten Tag [seines] Lebens "[8]
- ↑ "գերմ.՝ nicht durch Fichte, Schelling und Hegel vergiftet, sondern vielmehr durch Schopenhauer kritisch gestählt"[8]․
- ↑ "գերմ.՝ einmal unbedingt einem anderen in allem unterworfen zu sein, die niedrigste Arbeit zu tun, blind gehorchen zu müssen"[8]
- ↑ "գերմ.՝ als den Augen der Welt ausgesetzt zu sein"[14]
- ↑ "գերմ.՝ verbraucht, worked out, գերմ.՝ … bei vollkommen … gesundem Körper unaussprechlich müde"[15]
- ↑ Իշխանության կամք կամ ձգտում (գերմ.՝ der Wille zur Macht), Ֆրիդրիխ Նիցշեի փիլիսոփայության մեջ ինքնորոշում, սեփական կամքը սեփական անձի կամ շրջապատի վրա ակտուալացնելու հայեցակարգ և մեծապես համընկնում է էգոիզմի հետ:
- ↑ գերմ.՝ "ein stiller bescheidener Mann, Buddhist, etwas Anhänger Mainländer's, begeisterter Vegetarianer."[38]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Faceted Application of Subject Terminology
- 1 2 Autoritats UB
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Windelband, W (1958). History of philosophy. New York: Harper & Row. «In this respect he comes into contact with Mainländer, who with him and after him worked out Schopenhauer's theory to an ascetic "Philosophy of Salvation".»
- ↑ Theodor Lessing: Schopenhauer, Wagner, Nietzsche. Eine Einführung in die moderne Philosophie. Leipzig 1907.
- ↑ Philipp Mainländer: Philosophie der Erlösung. Մեջբերված` Ulrich Horstmann (Ed.): Vom Verwesen der Welt und anderen Restposten, Manuscriptum, Warendorf 2003, p. 85.
- 1 2 3 4 Fritz Sommerlad: Aus dem Leben Philipp Mainländers. Mitteilungen aus der handschriftlichen Selbstbiographie des Philosophen. [Ֆիլիպ Մայնլանդերի կյանքից. Ուղերձներ փիլիսոփայի ձեռագիր ինքնակենսագրությունից] Printed in Winfried H. Müller Seyfarth (ed.): Die modernen Pessimisten als décadents. Texte zur Rezeptionsgeschichte von Philipp Mainländers‚ Philosophie der Erlösung. [«Ժամանակակից հոռետեսները՝ որպես դեկադենտներ. Ֆիլիպ Մայնլանդերի «Փրկագնման փիլիսոփայության» ընդունման պատմության վերաբերյալ տեքստեր]:
- ↑ Lombroso, Cesare (1889). «Chapter IV: Genius and Insanity». The Man of Genius. BoD – Books on Demand. ISBN 9783752434262.
- ↑ Gajardo Jaña, Paolo Humberto (2023), Ros Velasco, Josefa (ed.), «The Ontological Suicide of Philipp Mainländer: A Search for Redemption Through Nothingness», The Contemporary Writer and Their Suicide (անգլերեն), Cham: Springer International Publishing, էջեր 109–119, doi:10.1007/978-3-031-28982-8_10, ISBN 978-3-031-28982-8, Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին
- ↑ Beiser, Frederick C. (2016). «Mainländer's Philosophy of Redemption». Weltschmerz: Pessimism in German Philosophy, 1860–1900. Oxford: Oxford University Press. doi:10.1093/acprof:oso/9780198768715.001.0001. ISBN 978-0-19-876871-5.
- ↑ Gajardo Jaña, Paolo Humberto (2023), Ros Velasco, Josefa (ed.), «The Ontological Suicide of Philipp Mainländer: A Search for Redemption Through Nothingness», The Contemporary Writer and Their Suicide (անգլերեն), Cham: Springer International Publishing, էջեր 109–119, doi:10.1007/978-3-031-28982-8_10, ISBN 978-3-031-28982-8, Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին
- ↑ Mainländer, Philipp (2003). Horstmann, Ulrich (ed.). Vom Verwesen der Welt und anderen Restposten eine Werkauswahl [A Selection of Works From the Decay of the World and Other Remaining Items] (գերմաներեն). Warendorf. էջ 207. ISBN 978-3-933497-74-1. OCLC 76487012.
- ↑ Philipp Mainländer: Meine Soldatengeschichte. Tagebuchblätter. Quoted after Ulrich Horstmann (Ed.): Vom Verwesen der Welt und anderen Restposten. Manuscriptum, Warendorf 2003, p. 211
- ↑ Walther Rauschenberger: "Aus der letzten Lebenszeit Philipp Mainländers. Nach ungedruckten Briefen und Aufzeichnungen des Philosophen." [«Ֆիլիպ Մայնլանդերի կյանքի վերջին շրջանից։ Հիմնված փիլիսոփայի չհրապարակված նամակների և գրառումների վրա»] Süddeutsche Monatshefte 9.
- ↑ Gajardo, Paolo. (2023). The Ontological Suicide of Philipp Mainländer: A Search for Redemption Through Nothingness. 10.1007/978-3-031-28982-8_10.
- ↑ Sommerlad, Fritz (1898). «Aus dem Leben Philipp Mainländers» [From the life of Philipp Mainländer]. Zeitschrift für Philosophie und philosophische Kritik - Journal (գերմաներեն). 112: 74–101.
- ↑ Beiser, Frederick C. (2016). «Mainländer's Philosophy of Redemption». Weltschmerz: Pessimism in German Philosophy, 1860–1900. Oxford: Oxford University Press. doi:10.1093/acprof:oso/9780198768715.001.0001. ISBN 978-0-19-876871-5.
- ↑ Mainländer, Philipp (2018). The Immanent Philosophy of Philipp Mainländer: Metaphysics, section 2 (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Beiser, Frederick (2016). Weltschmerz: Pessimism in German Philosophy, 1860-1900 (անգլերեն). Oxford University Press.
- ↑ Beiser, Frederick. Weltschmerz: Pessimism in German Philosophy, 1860-1900. Oxford University Press, (2016), chapter on Ethics.
- 1 2 Arréat, Lucien (1885 թ․ հունվար). «La philosophie de la rédemption d'après un pessimiste». Revue philosophique. 19: 632 – via BnF Gallica.
- ↑ Sommerlad, Fritz (1899). Rupertine del Fino. Frei bearbeitet und mit einem Vorwort von Fritz Sommerlad. München: Morgenblatt der Allgemeinen Zeitung. էջ 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Seiling, Max (1888). Mainländer, ein neuer Messias: ein frohe Botschaft inmitten der herrschenden Geistesverwirrung. München.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Beiser, Frederick C. (2016). «Mainländer's Philosophy of Redemption». Weltschmerz: Pessimism in German Philosophy, 1860–1900. Oxford: Oxford University Press. doi:10.1093/acprof:oso/9780198768715.001.0001. ISBN 978-0-19-876871-5.
- 1 2 Dalton, Drew M (2023). The Matter of Evil: From Speculative Realism to Ethical Pessimism. Northwestern University Press. ISBN 978-0810146402.
- 1 2 Dalton, Drew M (2023). The Matter of Evil: From Speculative Realism to Ethical Pessimism. Northwestern University Press. ISBN 978-0810146402.
- ↑ Dalton, Drew M (2023). The Matter of Evil: From Speculative Realism to Ethical Pessimism. Northwestern University Press. ISBN 978-0810146402.
- ↑ Gajardo, Paolo. (2023). The Ontological Suicide of Philipp Mainländer: A Search for Redemption Through Nothingness. 10.1007/978-3-031-28982-8_10.
- ↑ Dalton, Drew M (2023). The Matter of Evil: From Speculative Realism to Ethical Pessimism. Northwestern University Press. ISBN 978-0810146402.
- ↑ Rauschenberger, W. (1912). Los últimos momentos de la vida de Philipp Mainländer (según cartas inéditas y notas del lósofo) [The last moments of Philipp Mainländer’s life (according to unpublished letters and notes from the philosopher)]. Süddeutsche Monatshefte, 9, p. 124
- ↑ Gajardo, Paolo. (2023). The Ontological Suicide of Philipp Mainländer: A Search for Redemption Through Nothingness. 10.1007/978-3-031-28982-8_10.
- ↑ Gajardo, Paolo. (2023). The Ontological Suicide of Philipp Mainländer: A Search for Redemption Through Nothingness. 10.1007/978-3-031-28982-8_10.
- ↑ Thomas H. Brobjer (2008). Nietzsche's Philosophical Context: An Intellectual Biography. University Of Illinois Press. էջ 149. ISBN 9780252032455.
- ↑ Nietzsche, Friedrich. The Gay Science. § 357.
- ↑ «SWR2 Wissen: Philipp Mainländers Anleitung zum glücklichen Nichtsein». Südwestrundfunk. 2008 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 16-ին. «Erzählerin: "Lust schafft Leid – das meinte schon Schopenhauer. Friedrich Nietzsche, ein anderer Schopenhauerschüler, studierte Mainländers Philosophie der Erlösung. Einige „Mainländerianer" haben ihn bezichtigt, von ihm abgeschrieben zu haben." O-Ton - Guido Rademacher: "Ob er jetzt tatsächlich ein Plagiator war, das kann ich nicht behaupten. Es gibt fantastische Parallelen."»
- ↑ Rademacher, Guido (2006). Der Zerfall der Welt: Philipp Mainländer ; kurz gelebt und lange vergessen. London. էջ 160. ISBN 978-1-84790-006-7.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Friedrich Nietzsche: Letter to Heinrich Köselitz, 17/05/1888.
- ↑ Friedrich Nietzsche: Letter to Heinrich Köselitz, 17/05/1888 — Er hat mir bewiesen, daß Mainländer kein Jude war. —"
- ↑ Seiling, Max (1888). Mainländer, ein neuer Messias: ein frohe Botschaft inmitten der herrschenden Geistesverwirrung. München.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - 1 2 Arrét, Jullien (1885 թ․ հունվար). «La philosophie de la rédemption d'après un pessimiste». Revue philosophique. 19: 648 – via BnF Gallica.
- ↑ Bebel, August (1879). Die Frau und Sozialismus. Zürich-Hottingen: Volksbuchhandlung. էջեր 18, 90, 144.
- ↑ Bebel, August (1914). Aus meinem Leben. Berlin.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Bernstein to Kautsky, 17.8.1984
- ↑ Domela Nieuwenhuis, Ferdinand (1880). «De Wijsbegeerte der Verlossing». De Banier. 1: 247–287.
- ↑ Winfried H. Müller-Seyfarth: Lichte Finsternis, Alfred Kubin und Ernst Barlach 2015.
- ↑ Akutagawa, Ryūnosuke (2018 թ․ հունիսի 8). «Note to an Old Friend».
- ↑ Akutagawa, Ryūnosuke (2000). Kappa (անգլերեն). Translated by Bownas, Geoffery. Boston, Massachusetts: Tuttle Publishing. էջ 129. ISBN 978-0-8048-3251-9.
- ↑ Robert Wicks (2011 թ․ մայիսի 26). Schopenhauer's 'The World as Will and Representation': A Reader's Guide. Bloomsbury Academic. էջ 156. ISBN 978-1441104342. «"Cioran was impressed especially by Mainländer".»
- ↑ Dalton, Drew M. (2024 թ․ սեպտեմբերի 25). «Pessimism and the Questions of Moral Nihilism and Ethical Quietism: Schopenhauer and Mainländer on the Practical Potencies of Metaphysical Pessimism». Epoché: A Journal for the History of Philosophy (անգլերեն). 29 (1): 119–144. doi:10.5840/epoche2024828256.
- ↑ «The Matter of Evil». Northwestern University Press (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beiser, Frederick C., Weltschmerz: Pessimism in German Philosophy, 1860-1900, Oxford: Oxford University Press, 2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փիլիսոփայության հանելուկները», Մաս II, Գլուխ VI. Ժամանակակից իդեալիստական աշխարհի հայեցակարգեր Ռուդոլֆ Շտայների էսսե, որում հիշատակվում է Մայնլենդերը։
- Ալեքսանդր Սամարինի գրառումը Մայնլենդերիի մասին իր «Անմահության հանելուկ »գրքում:
- Ֆաբիո Չիրասի, «Ֆիլիպ Մեյնլենդերի փրկագնման փիլիսոփայությունը», Pensa MultiMedia, Lecce 2006.
- Քաղվածքներ «Փրկագնման փիլիսոփայություն» գրքից Արխիվացված 2023-08-27 Wayback Machine, թարգմանիչ` Քրիստիան Ռոմուսː
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Մայնլենդեր» հոդվածին։ |