Ֆիլիպ Կուտև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Կուտև
Բնօրինակ անունբուլղար․՝ Филип Кутев
Ծնվել էհունիսի 13, 1903(1903-06-13)[1] կամ հունիսի 26, 1903(1903-06-26)[2]
Aytos, Բուրգասի մարզ, Բուլղարիա[3]
Երկիր Բուլղարիա և  Բուլղարիայի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 27, 1982(1982-11-27)[1][4][2] (79 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
Ժանրերժողովրդական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտագետ
Գործիքներջութակ
ԿրթությունԵրաժշտության պետական ակադեմիա
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Կայքphilipkoutev.com

Ֆիլիպ Կուտև (բուլղար․՝ Филип Кутев, հունիսի 13, 1903(1903-06-13)[1] կամ հունիսի 26, 1903(1903-06-26)[2], Aytos, Բուրգասի մարզ, Բուլղարիա[3] - նոյեմբերի 27, 1982(1982-11-27)[1][4][2], Սոֆիա, Բուլղարիա), բուլղար կոմպոզիտոր, դիրիժոր, ազգագրագետ, բանագետ, բուլղարական ժողովրդական երաժշտության մասսայականացնող[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Կուտևը ծնվել է 1903 թվականի հունիսի 13-ին Այթոսում, Բուրգասի մարզ։ 1922 թվականից սովորել է ջութակ նվագել պրոֆեսոր Հանս Կոհի մոտ։ 1926 թվականին ավարտել է Երաժշտական բարձրագույն դպրոցը, իսկ 1930 թվականին՝ Ազգային երաժշտական ակադեմիայի մանկավարժական բաժինը։ Դրանից հետո ավելի քան 5 տարի Բուրգասի 24-րդ հեծելազորային գնդում, ապա նաև Սոֆիայի 6-րդ հեծելազորային գնդում աշխատել է զինվորական նվագախմբի կապելմայստեր։ Եղել է գնդապետի կոչումով զինվորական երաժիշտ։

1951 թվականին Սոֆիայում հիմնադրել է Բուլղարիայի ժողովրդական պարի և երգի առաջին պետական անսամբլը, որի ղեկավարն է եղել մինչև իր մահը։ Կոլեկտիվի հետ միասին հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում։ Այժմ անսամբլը կրում է նրա անունը։

Ֆիլիպ Կուտևը մահացել է 1982 թվականի նոյեմբերի 27-ին, 79 տարեկան հասակում[7][8]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք ստեղծագործություններ հեղինակ է, որոնք ստեղծվել են բուլղարական ժողովրդական երաժշտության հիմքի վրա, այդ թվում, երգչախմբային և նվագախմբային երաժշտության («Բուլղարական հագներգություն», 1937, «Գերման» սիմֆոնիկ պոեմ, 1940 (անձրևի հին բուլղարական ծիսակարգի հիման վրա), «Երիտասարդություն» սիմֆոնիա, 1947 և այլն), կամերային երաժշտության, կանտատների, բազմաթիվ երգերի։

Երգեր է գրել կինոյի համար (ֆիլմ «Под игото», 1952 և «Хитър Петър», 1960):

Նրա ստեղծագործության հիմնական նպատակն էր ոճավորումը, ներդաշնակացումը և իսկական ֆոլկլորի ստեղծումը, դրա պահպանումը և ներկայացումը։

Կուտևի անսամբլի օրինակով հետագայում ստեղծվել են մի քանի ֆոլկլորային կոլեկտիվներ, որոնցից են «Թրակիան» (հարավ-բուլղարական ֆոլկլոր), «Սևերնյաչկին» (հյուսիս-բուլղարական ֆոլկլոր), «Պիրինը» (Բուլղարիայի հարավ-արևմուտքի ֆոլկլոր) և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 National Library of Israel Names and Subjects Authority File
  3. 3,0 3,1 3,2 Кутев Филип // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Երաժշտություն (ֆր.)
  5. «Filip Koutev, composer, conductor, public figure». Union of Bulgarian Composers. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  6. Kirilov, Kalin S. (2010 թ․ փետրվարի 6). «Revival of Bulgarian Folk Music During Socialism and the Post-Socialist Transition: Music and Cultural Identity». MUSICultures. 37: 112, 123. ISSN 1920-4221. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  7. Buchanan, Donna A. (2006). Performing democracy : Bulgarian music and musicians in transition. Chicago, Ill. [u.a.]: Univ. of Chicago Press. էջ 489. ISBN 9780226078267.
  8. «Past Winners». Grammy.com. National Academy of Recording Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]