Ֆիլիպ Կովաչևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Կովաչևիչ
Ծնվել էհոկտեմբերի 6, 1975(1975-10-06) (48 տարեկան)
ԾննդավայրԿոտոր, Մոնտենեգրոյի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մասնագիտությունսյունակագիր և գրող
Լեզուսերբերեն, անգլերեն
Քաղաքացիություն Չեռնոգորիա
ԿրթությունՄիսուրիի համալսարան և California State University, East Bay?

Ֆիլիպ Կովաչևիչ (սերբերեն՝ Filip Kovačević, հոկտեմբերի 6, 1975, Կոտոր, Չեռնոգորիա Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն), չեռնոգորացի գրող, իրավապաշտպան, մարդու իրավունքների պաշտպան և համալսարանական պրոֆեսոր։ Դասախոսություններ է կազմակերպում աշխարհի բազմաթիվ լավագույն համալսարաններում՝ ներկայացնելով իր քաղաքական տեսանկյունը ողջ աշխարհոի տարբեր կետերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Կովաչևիչը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 6-ին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունում՝ Չեռնոգորիայի Կոտոր ծովափնյա քաղաքում, որն գտնվում է Ադրիատիկ ծովի ափին։ Նա 1997 թվականին ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Կալիֆոռնիայի նահանգային համալսարանը, որը գտնվում է Հայվարդում։ Նա շարունակել է իր կրթությունը Միսսուրիի համալսարանում, Կոլումբիա, Միսսուրի՝ ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի կոչում 2002 թվականին։ Նա դասավանդել է Սմոլնիի ազատական արվեստների և գիտությունների քոլեջում՝ Ռուսաստանում 2003 թվականից 2005 թվականներին։ 2005 թվականին նա վերադարձավ Չեռնոգորիա և նա առաջինն էր, ով դասավանդեց քաղաքական հոգեբանություն և հոգեվերլուծական տեսություն Չեռնոգորիայի համալսարանում[1] և դասախոսություններ անցկացրեց աշխարհաքաղաքականության և նրա հիմնական տեսական ոլորտների վերաբերյալ[2]։ Կովաչևիչը հրավիրվել է դասախոսելու ժամանակակից հոգեվերլուծական և քննադատական սոցիալական տեսության վերաբերյալ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Սերբիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համալսարանների կողմից։ Նա գրում է աշխարհաքաղաքական էսսեներ և մեկնաբանություններ բազմաթիվ տպագիր և թվային լրատվամիջոցների համար։

Չեռնոգորիա վերադառնալուց ի վեր Կովաչևիչը եղել է առաջատար մտավոր գործիչներից մեկը, որը քարոզարշավ է իրականացրել հանուն ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության[3]։ Նա սուր քննադատության է ենթարկել իշխող օլիգարխիային՝ Չեռնոգորիայի պետական ռեսուրսների չարաշահումը և քաղաքական հակառակորդների հետապնդումների մասին տեղեկությունները շեշտելով, ինչպես նաև նրա ստրկամիտ արտաքին քաղաքականությունը։ Չեռնոգորիայի միակ անկախ քաղաքական «Մոնիտոր» շաբաթաթերթը հաճախ քաղաքական և սոցիալական կարևորության հարցերի շուրջ հարցազրույցներ է անցկացնում Կովաչևիչի հետ[4]։ Մոնտենեգրոյի «Vijesti» օրաթերթը հրապարակում է Կովաչևիչի սյունակները[5]։ Վիեննական «Die Presse» թերթը հոդված է հրապարակել, որն ուսումնասիրում է Կովաչևիչի տեսակետները Չեռնոգորիայի ժողովրդավարական գործընթացի վերաբերյալ։ Ըստ հոդվածի՝ Կովաչևիչը կարծում է, որ «Չեռնոգորիայում քաղաքական բռնությունների պատը դեռ չի փլվել»[6]։ Նա նաև հիշատակվել է որպես Չեռնոգորիայի քաղաքականության փորձագետ «Southeastern European Times»-ի և «Der Standard»-ի կողմից[7]։ Նա հաճախ է ցուցադրել իր տեսակետները՝ օգտագործելով հեռուստատեսչության միջոցները։ Կովաչևիչը համարվում է Չեռնոգորիայի ռազմական չեզոքության և Չեռնոգորիայի Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպություն (ՆԱՏՈ) մտնելու հիմնական ջատագովներից մեկը[8]։ Նա Չեռնոգորիայի նախկին արտգործնախարար Միոդրագ Լեկիչի մտերիմն է, ով եղել է Չեռնոգորիայի քաղաքական դաշինքի գլխավոր ընդդիմադիր, ով եղել է «Ժողովրդավարական ճակատ»-ի առաջնորդ։ Կովաչևիչը Չեռնոգորիայի չեզոքության շարժման նախագահն է[9]։

Մոնտենեգրոյի սոցիոլոգ և գրող Միլան Ն. Պոպովիչը Կովաչևիչին դարձրել է գլխավոր հերոսներից մեկը իր «Իբրահիմ 2044-1994» վեպում՝ «Kratki roman o čovjeku i Bogu»[10]:

Մեկնաբաններ և քննադատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի գրող և համալսարանական պրոֆեսոր Էլլի Ռագլանդը հայտարարել է, որ Կովաչևիչի «Ազատագրելո՞վ Էդիպը» գիրքը հոգեվերլուծությունը որպես քննադատական տեսություն ներկայացնում է. «ազատագրության տեսությունների ազդեցիկ քննադատություն՝ սկսած Ֆրեյդից և Մարքսից մինչև Ալեն Բադյու... Այս գիրքը շրջագայություն է և անհրաժեշտ ընթերցանություն բոլորի համար, ովքեր զբաղվում են ժամանակակից քաղաքականության և քննադատական տեսության ուսումնասիրությամբ»[11]։ Նորզելանդացի սոցիոլոգ Չամսի էլ-Օջեյլին Կովաչևիչի գրքի մանրամասն ակնարկ է գրել ակադեմիական սոցիոլոգիայի «Thesis Eleven» ամսագրի համար[12]։ «Ազատագրելո՞վ Էդիպը» հիշատակվել է նաև հոգեվերլուծության մագիստրոսական և դոկտորական թեզերում որպես քննադատական, սոցիալական տեսություն։

Խորվաթ փիլիսոփա Լինո Վելյակը գրել է, որ Կովաչևիչի ուսումնասիրությունը ֆրանսիացի փիլիսոփա Միշել Օնֆրեյի գաղափարների վերաբերյալ «կարևոր ներդրում է լուսավորության արժեքների հաստատման գործում»[13]։ Այս ուսումնասիրությունը դրական է գնահատվել նաև թատերական ռեժիսոր և արվեստաբան Զլատկո Պակովիչի կողմից սերբական «Դանաս» օրաթերթում[14]։ Կովաչևիչը հրատարակել է նաև երեք այլ գիրք և տասնյակ էսսեներ ու հոդվածներ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, բուլղարերեն և թուրքերեն լեզուների։ Նա այն քիչ չեռնոգորացի հեղինակներից է, ում աշխատանքները կարելի է գտնել ամերիկյան լավագույն համալսարանների գրադարաններում։

Ընտրյալ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Geopolitics of the Balkans and Beyond: What do Russia, China, and the United States Want? (Kindle E-Books, 2015).
  • Teoretičari klasične geopolitike: Ciklus predavanja [Theorists of Classical Geopolitics: Lectures] (Centar za gradjansko obrazovanje, 2014).
  • Marcuse in Yugoslavia, Radical Philosophy Review, Vol. 16, No. 1, 205–222, 2013.
  • Masochism in Political Behavior: A Lacanian Perspective, International Journal of Applied Psychoanalytic Studies, Vol. 8, No. 1, 58–73, 2011.
  • Nihilismus der Macht in Montenegro: von Dubrovnik bis Afghanistan in Sprich gunstig mit dem Balkan, eds. Vedran Džihić and Herbert Maurer, Atelier, 2011.
  • Lakan u Podgorici: Ciklus predavanja [Lacan in Podgorica: Lectures] (Centar za gradjansko obrazovanje, 2010).
  • Montenegrin Counter-Lustration, 1991–2009 (with Milan Popovic) in Conflict and Memory: Bridging Past and Future in South East Europe, eds. Wolfgang Petritsch and Vedran Džihić, Nomos, 2010.
  • No Pasaran: Zbirka Tekstova, 2007–2009 [No Pasaran, Collection of Texts, 2007–2009] (Biro Konto, 2010).
  • Montenegro and the Politics of Postcommunist Transition: 1990 to 2006, Mediterranean Quarterly: A Journal of Global Issues, Vol. 18, No.3, 72–93, 2007.
  • Liberating Oedipus? Psychoanalysis as Critical Theory (Lanham, MD: Lexington Books, 2006).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «University of Montenegro Bulletin, No. 279» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  2. «Promovisana knjiga Filipa Kovačeviča "Teoretičari klasične geopolitike"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. «Kopriva za vlast: Filip Kovačević podrzao mars do Cetinja, maj 2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  4. Filip Kovačević, intervju: Protestima do smjene vlasti, decembar 2011
  5. «Crnogorska spoljna politika». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. «Montenegro: Wir haben nie einen Mauerfall, Die Presse, Vienna, March 2013». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  7. Critics in Montenegro comments on EC assessment, Southeastern European Times, October 2009
  8. «Kovačević: Crna Gora bi mogla biti uključena u ratne misije, avgust 2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  9. «Movement for Neutrality of Montenegro». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  10. «Ibrahim 2044-1994: Kratki roman o čovjeku i Bogu». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
  11. Liberating Oedipus? Psychoanalysis as Critical Theory
  12. Chamsy el-Ojeili, Review Essay: `No, We Have Not Finished Reflecting On Communism'
  13. «Onfre u Podgorici (kompletan tekst)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  14. Narodni univerzitet ili eros solidarnosti