Ֆիլիպ Լարկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Լարկին
Philip Arthur Larkin
Philip Larkin by Humphrey Ocean.jpg
Ծնվել էօգոստոսի 9, 1922(1922-08-09) (100 տարեկան)
ԾննդավայրՔովենթրի, Մեծ Բրիտանիա
Վախճանվել էդեկտեմբերի 2, 1985(1985-12-02)
Վախճանի վայրՀալ (քաղաք)
ԳերեզմանCottingham
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր, երաժշտական քննադատ
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունՄեծ Բրիտանիա
ԿրթությունՍուրբ Հովհաննեսի քոլեջ և Հենրի VIII թագավորի դպրոց, Քովենթրի
Ժանրերքնարերգու
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՀալի համալսարան և Լեստերի համալսարան
Պարգևներ
Commons-logo.svg Philip Larkin Վիքիպահեստում

Ֆիլիպ Արթուր Լարկին (անգլ.`Philip Arthur Larkin), օգոստոսի 9, 1922(1922-08-09)[1][2][3][…], Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 2, 1985(1985-12-02)[1][2][3][…], Հալ, Միացյալ Թագավորություն[4], անգլիացի բանաստեղծ, գրող և ջազային քննադատ[5]:

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է պաշտոնյայի ընտանիքում: Օքսֆորդի համալսարանում սովորելու տարիներին (1940—1943) ընկերանում է Կինգսլի Էմիսի հետ, որը դառնում է նրա` «Շարժում» գրական միավորման ընկերը: Ամբողջ կյանքում աշխատել է որպես համալսարանական գրադարանավար, սկզբում Բելֆաստում, իսկ 1955 թվականից Հալի համալսարանում:

1945 թվականին Լարկինը սեփական խնայողություններով հրատարակում է բանաստեղծությունների դեբյուտային ժողովածուն` «Հյուսիսային նավը»` Թոմաս Հարդիի օժանդակությամբ: Այստեղ արդեն երևում էին նրա պոեզիայի հիմնական թեմաները` կորուստ, մենություն, տառապանք մարդկանց կորսված կյանքի համար[6]:

Օքսֆորդյան տարիներին Բրյունետտի Կոուլմեն կեղծանվամբ երկու պատմություն է գրել` ծաղրերգություն վեպեր աղջիկների համար և հոմոսեքսուալիզմի մոտիվներով (հրատարակվել են 2002 թվականին): Ուսանողական տարիների տպավորություններն արտացոլվել են նրա «Ջիլ» վեպում (1946): Լարկինին ազգային մեծ ճանաչում բերեց 1955 թվականի «Փոքր խաբեություն» ժողովածուն (The Less Deceived), որն ընկալվեց ինչպես «հիսունականների» բանաստեղծների մանիֆեստը(հրովարտակ), որոնք ժխտում էին ինչպես 1940-ական թվականների բանաստեղծների հուզական վերադասավորումները, այնպես էլ նախապատերազմյան տասնամյակի պոեզիայի քաղաքական կողմնորոշումը[7]: Լարկինը և նրա համախոհները (Էմիս, Ջ. ՈՒեյն) ձգտում էին տարանջատվել մոդեռնիզմի բանաստեղծներից, ինչպես ռոմանտիզմի հերթական հրատարակությունը:

Լարկինի բանաստեղծական ոճին բնորոշ են թյուրիմացությունը, խլությունը, անհամապատասխանությունը: Նրա քնարական հերոսը, միայնակ կորչելով քաղաքային բարքերում, կարող է բացահայտել մարդկանց պատրանքները` հակված չլինելով մեղավորներ փնտրել[6]: Բանաստեղծի հեգնանքն ուղղված էր ռոմանտիկ աշխարհընկալման խորքային հիմքերի ոչնչացմանը: Ռոմանտիզմը նա համարում էր իր դարն արդեն վաղուց ապրած հետադիմական աշխարհայացք, կործանարար ժամանակակից հասարակության համար:

Լարկինը երաժշտության նուրբ գիտակ էր: 1961-1971 թվականներին The Daily Telegraph թերթում վարել է ջազային երաժշտության բաժինը: Նա նաև իր ժամանակի ամենահեղինակավոր գրական քննադատների թվին էր պատկանում: Իրենց հանրաճանաչությամբ նրան են պարտական նաև այնպիսի ժամանակակիցներ, ինչպես օրինակ Բարբարա Պիմը: Լարկինի հոդվածները ուշադրություն դարձրին նաև Թոմաս Հարդիի պոեզիային, և օգնեցին նրանց վերադառնալ հարաբերական մոռացումից: 1970 -ական թվականներին Լարկինի ստեղծագործությունները ընդգրկվեցին բուհական դասագրքերում և լայն ճանաչում ձեռք բերեցին, չնայած ակադեմիական որոշ միջավայրի թերահավատ վերաբերմունքին: Սովետական «Գրական ակնարկ» ամսագիրը 1975 թվականին արձանագրեց, որ «Անգլիայում առավել ճանաչված և ազդեցիկ բանաստեղծ կարելի է համարել Ֆիլիպ Լարկինին»:

Լարկինը մահացել է 63 տարեկանում կերակրափողի քաղցկեղից: 1992 թվականին նրա նամակագրության հրապարակումը ցնցեց բրիտանական ողջ քաղաքական էլիտան ռասիստական դատողություններով, անպարկեշտ բառապաշարով ու հումորով, պոռնոգրաֆիայի նկատմամբ անթաքույց հակումներով[8]:Ինչպես գրում է մի քննադատ, Լարկինի շատ երկրպագուներ լիակատար շփոթության մեջ ընկան, երբ բացահայտվեց նրա ինտիմ կյանքի մանրամասները[9]:

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան Հալի երկաթուղային կայարանում

Իր գրական արժանիքների համար պարգևատրվել է Փառքի ասպետ շքանշանով և Բրիտանական կայսրության շքանշանով:

2003 թվականին Բանաստեղծական գրքի ընկերությունը Լարկինին ճանաչել է Մեծ Բրիտանիայի հետպատերազմյան շրջանի ամենասիրված բանաստեղծը[10], 2008 թվականին The Times ամսագիրը` հետպատերազմյան շրջանի լավագույն գրողը[11] (Տոլկինը, օրինակ, այդ ցուցակում զբաղեցնում էր 6-րդ տեղը):

1984 թվականին Լարկինին առաջարկվել է պատվավոր կոչում` բանաստեղծ-դափնեկիր, որը նա մերժել է:

Նրա կյանքի մասին գրվել և բեմադրվել են մի քանի պիեսներ: Լարկինի դերերը դրանցում կատարում էին Թոմ Կորտնին և Հյու Բոնևիլը:

Արժանացել է Գրականության համար թագուհու ոսկե մեդալի: Հալում կանգնեցվել է նրա հուշարձանը: Լարկինի բանաստեղծությունների հիման վրա երաժշտություն են գրել Ալեքսանդր Գյորը, Ռոբին Հոլոուեն, Թոմաս Ադեսը, Դոնալդ Հագեն և ուրիշներ:.

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների հավաքածու

  • The North Ship (1945)
  • XX Poems (1951)
  • The Less Deceived (1955)
  • The Whitsun Weddings (1964)
  • High Windows (1974)
  • Collected Poems (1988)
  • Collected Poems (2003)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]