Ֆիլիպ Աբելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Աբելսոն
անգլ.՝ Philip Abelson
Ծնվել էապրիլի 27, 1913(1913-04-27)[1][2][3][…]
Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 1, 2004(2004-08-01)[1][2][3][…] (91 տարեկան)
Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, քիմիկոս, միջուկային ֆիզիկոս, գրող, մոլեկուլային կենսաբան, երկրաքիմիկոս և հրատարակիչ
Հաստատություն(ներ)Քարնեգի Մելոն համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա[4], Միջուկային ֆիզիկա[4] և քիմիա[4]
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՎաշինգտոնի պետական համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][4]
Պարգևներ
Ամուսին(ներ)Neva Abelson?
 Philip Abelson Վիքիպահեստում

Ֆիլիպ Հաուգե Աբելսոն (անգլ.՝ Philip Hauge Abelson, ապրիլի 27, 1913(1913-04-27)[1][2][3][…], Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ - օգոստոսի 1, 2004(2004-08-01)[1][2][3][…], Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս և երկրաքիմիկոս, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1959)[10] և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության (1961) անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին նա ստացել է Վաշինգտոն նահանգի քոլեջի բակալավրի աստիճան, իսկ 1935 թվականին նույն հաստատությունից՝ միջուկային ֆիզիկայի մագիստրոսի կոչում։ 1939 թվականին Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում ստացել է գիտությունների դոկտորի աստիճան[10]։

1939-1941 թվականներին Աբելսոնն աշխատել է Կարնեգի ինստիտուտի գեոմագնիսականության բաժնում[11]։ Այնտեղ նա հետազոտություն է անցկացրել բետա-ռադիոակտիվ նյութի վերաբերյալ, որը ստացվել է ուրանի նեյտրոններով ճառագայթման արդյունքում։

1941-1946 թվականներին աշխատել է Վաշինգտոնի ռազմածովային հետազոտական լաբորատորիայում։ Նա ուղղակիորեն ներգրավված չէր Մանհեթենյան նախագծում, սակայն նրա առաջարկած ջերմային դիֆուզիոն գործընթացը ուրանի իզոտոպների տարանջատման համար կարևոր դեր է խաղացել միջուկային զենքի ստեղծման գործում։ Պատերազմի ավարտին նրա զեկույցը միջուկային սուզանավ կառուցելու հնարավորության մասին նշանավորել է այս ոլորտում ամերիկյան ծրագրի սկիզբը։ Մասնավորապես, նրա գաղափարներին աջակցել է ծովակալ Ջորջ Ռիկովերը, ով լավ գիտեր Աբելսոնին ուրանի հարստացման վերաբերյալ նրա աշխատանքից։

1946 թվականին Աբելսոնը վերադարձել է Կարնեգիի տեխնոլոգիական ինստիտուտ և շարունակել իր գիտական ու կազմակերպչական գործունեությունը, այդ թվում՝ 1953-1971 թվականներին որպես երկրաֆիզիկական լաբորատորիայի տնօրեն, իսկ 1971-1978 թվականներին՝ ինստիտուտի նախագահ։

1962-1984 թվականներին եղել է Science ամսագրի խմբագիր։ 1972-1974 թվականներին եղել է Ամերիկայի երկրաֆիզիկական միության նախագահ։

Աբելսոնը մահացել է 2004 թվականի օգոստոսի 1-ին կարճատև հիվանդությունից առաջացած շնչառական բարդություններից։ Նա ամուսնացած էր Նևա Աբելսոնի հետ, ով բժշկական գիտաշխատող էր[12]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբելսոնի աշխատությունները նվիրված են միջուկային ֆիզիկային, միջուկային քիմիային, օրգանական երկրաքիմիային, կենսաֆիզիկային, մանրէաբանությանը և կյանքի ծագման խնդրին։ Էդվին ՄաքՄիլանի հետ համարվում է տրանսուրանի տարրերի ուսումնասիրության առաջամարտիկ։ 1940 թվականին նրանք հայտնաբերել են առաջին նման տարրը՝ նեպտունիումը։ Գիտնականի աշխատություններում քննարկվում են նաև միջուկի ճեղքման, ուրանի տրոհման արգասիքների նույնականացման, ուրանի իզոտոպների առանձնացման հարցեր։ Մասնավորապես, 1940 թվականին նա առաջարկել է ուրանի իզոտոպների տարանջատման ջերմային դիֆուզիայի մեթոդը։

1965 թվականին Աբելսոնը հրապարակել է պալեոբիոլոգիայի վերաբերյալ աշխատություն և զեկուցել հարյուր միլիոնավոր տարվա վաղեմության բրածոներից ստացված ամինաթթուների, ինչպես նաև ավելի քան միլիարդ տարվա վաղեմության ժայռերի ճարպաթթուների հայտնաբերման մասին։

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ (1958), Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1959)[10], Ամերիկյան ֆիզիկական ընկերության անդամ (1949)։

  • 1972 թվական - Կալինգի անվան մրցանակ,
  • 1973 թվական - Դիկինսոն քոլեջի Ջոզեֆ Պրիստլիի մեդալ[13],
  • 1974 թվական - Ամերիկյան բժշկական ասոցիացիայի գիտական նվաճումների մրցանակ,
  • 1987 թվական - ԱՄՆ Գիտության ազգային մեդալ,
  • 1988 թվական - Ուալդո Սմիթի մրցանակ,
  • 1992 թվական - Հասարակական բարեկեցության մեդալ,
  • 1996 թվական - Վենիվար Բուշի մրցանակ։

Աբելսոնիտ հանքանյութը կոչվել է Աբելսոնի անունով[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  6. https://www.unesco.org/en/prizes/popularization-science/laureates
  7. https://pubs.aip.org/physicstoday/article-pdf/45/10/133/8304815/133_1_online.pdf
  8. https://honors.agu.org/fellows/search-winners/?name-2=&fellow_year-2=155&sectionfocus_group-2=0&institution=&country=0&l=%252Ffellows%252F&fellows_directory=1&simian_search=1&fellows_directory_paged=1
  9. https://www.agu.org/honor-and-recognize/honors/union-awards/waldo-e-smith-award
  10. 10,0 10,1 10,2 «Philip H. Abelson»։ www.nasonline.org (անգլերեն)։ Վերցված է 2021-11-04 
  11. «Philip Hauge Abelson | American scientist»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2021-11-04 
  12. Pat Caraher։ «Philip & Neva Abelson: Pioneers on the knowledge frontier»։ Washington State Magazine (անգլերեն)։ Վերցված է 2021-11-04 
  13. Max Pearlstein։ «Dickinson Awards»։ www.dickinson.edu (անգլերեն)։ Վերցված է 2021-11-04 
  14. Milton Charles, Dwornik Edward J., Estep-Barnes Patricia A., Finkelman Robert B., Pabst Adolf, Palmer Susan (September–October 1978)։ «Abelsonite, Nickel Porphyrin: A New Mineral from the Green River Formation, Utah»։ American Mineralogist (անգլերեն) 63 (9—10): 930 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Modern men in science. — New York: McGraw-Hill, 1968. Vol. 2.