Ֆիլիպպիդիս Խրիսանթոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլիպպիդիս Խրիսանթոս
Դիմանկար
Ծնվել էմարտ 1881 կամ 1881[1]
ԾննդավայրԿոմոտինի, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան
Մահացել էսեպտեմբերի 28, 1949(1949-09-28) կամ 1949[1]
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ՔաղաքացիությունFlag of Greece (1822-1978).svg Հունաստան
Կրոնուղղափառություն
ԿրթությունHalki seminary?
Մասնագիտությունհոգևորական և աստվածաբան
Զբաղեցրած պաշտոններԱթենքի ակադեմիայի անդամ և Մետրոպոլիտ
Archbishop Chrysanthus of Athens Վիքիպահեստում

Ֆիլիպպիդիս Խրիսթանոս (մարտ 1881 կամ 1881[1], Կոմոտինի, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան - սեպտեմբերի 28, 1949(1949-09-28) կամ 1949[1], Աթենք, Հունաստան), հույն եկեղեցական և հասարակական-քաղաքական գործիչ։ Եղել է Պոնտոսի հույների կրոնական ու քաղաքական առաջնորդներից մեկը 20-րդ դարի սկզբին[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Շվեյցարիայում և Գերմանիայում։ Աշխատել է Կ. Պոլսի հունական պատրիարքարանի դիվանում։ 1913 թ. ընտրվել է Տրապիզոնի մետրոպոլիտ։ 1915 թվականին՝ Թուրքիայում հայերի կոտորածների ժամանակ, համարձակորեն հանդես է եկել հայերի պաշտպանությամբ։ Հայ-հունական դաշինք ստեղծելու ջանքեր է գործադրել։ Առաջին աշխարհամարտից հետո եղել է հունական պատվիրակությունների անդամ միջազգային կոնֆերանսներում, մասնավորապես՝ 1919-1920 թվականների Փարիզի հաշտության, 1920 թվականի Սան Ռեմոյի կոնֆերանսներում։ 1919 թվականին հունական պատվիրակության կազմում Երևանում մասնակցել է Հայաստանի Հանրապետության հետ բանակցություններին՝ պատմական Պոնտոսի տարածքում հայ-հունական ֆեդերատիվ պետություն ստեղծելու հարցի շուրջ։ Այդ քաղաքականության համար Անկարայի կառավարությունը Խրիսթանոսին դատապարտել է մահվան, սակայն խուսափել է պատժից՝ անցնելով Կ. Պոլիս, ապա՝ Հունաստան։ Այնուհետև եղել է Աթենքի արքեպիսկոպոս, ընտրվել Աթենքի ակադեմիայի անդամ։

Խրիսթանոսը Պոնտոսի և պոնտական հույների պատմությանը նվիրված աշխատությունների հեղինակ է։ «Տրապիզոնի եկեղեցու պատմությունը» (1933) ուսումնասիրության մեջ տալիս է Պոնտոսի և Փոքր Հայքի հայերի վերաբերյալ վիճակագրական արժեքավոր տվյալներ, որոնք վերաբերում են հայերի թվին, զբաղմունքին, դպրոցների և եկեղեցիների քանակին։ Լինելով Տրապիզոնի հայերի կոտորածների ականատեսը՝ Խրիսթանոսը մանրամասն նկարագրել է Բեհաէդդին Շաքիրի չարագործությունները, տվել Տրապիզոնի հայերին տեղահանելու մասին 1915 թվականի հունիսի 13-ի հրամանի հունարեն թարգմանության լուսապատճենը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://data.nlg.gr/resource/authority/record104508
  2. [Στ. Κανονίδης, Χρύσανθος Φιλιππίδης, Νεώτερον Εγκυκλοπαιδικόν Λεξικόν «Ηλίου», τόμ. 18, σ. 759—760]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png