Ֆիլիպո Միքելե Բուոնարոտի
Ֆիլիպո Միքելե Բուոնարոտի ֆր.՝ Philippe Buonarroti | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 11, 1761[1][2][3][…] |
Ծննդավայր | Պիզա, Տոսկանա, Իտալիա[1][2] |
Մահացել է | սեպտեմբերի 17, 1837[2] (75 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[1][2] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պիզայի համալսարան[2] |
Մասնագիտություն | լրագրող և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Յակոբինյան ակումբ |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ֆիլիպո Միքելե Բուոնարոտի (իտալերեն՝ Filippo Giuseppe Maria Ludovico Buonarroti, Filippo Michele Buonarroti, ֆր.՝ Philippe Buonarroti; նոյեմբերի 11, 1761[1][2][3][…], Պիզա, Տոսկանա, Իտալիա[1][2] - սեպտեմբերի 17, 1837[2], Փարիզ[1][2]), ֆրանսիական և իտալական հեղափոխական շարժման գործիչ, կոմունիստ–ուտոպիստ, Գրակքոս Բաբյոֆի զինակիցը և նրա գաղափարների տարածողը, Ժան-Ժակ Ռուսոյի հետնորդը։ Ծագումով իտալացի։
Բուոնարոտին վճռական յակոբինական էր, անվերապահորեն պաշտպանում էր Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռին։ Բաբյոֆի և այլոց հետ կազմակերպել և ղեկավարել է «հանուն հավասարության» շարժումը, դարձել բաբյոֆական «գաղտնի ապստամբական դիրեկտորիայի» անդամ։ 1797 թվականին դատապարտվել է բանտարկության, որը փոխարինվել է աքսորով (1800)։
1828 թվականին Բրյուսելում լույս տեսավ նրա «Դավադրություն հանուն հավասարության կամ այսպես կոչված Բաբյոֆի դավադրությունը» գիրքը, որը մեծ դեր խաղաց կոմունիստական գաղափարների տարածման գործում։ 1830 թվականի Հուլիսյան հեղափոխությունից հետո Ֆիլիպո Բուոնարոտին վերադարձավ Փարիզ և շարունակեց հեղափոխական գործունեությունը։ Նրա հայացքների ուժեղ կողմերից էր ապստամբության հաղթանակից հետո, անցման շրջանում, հեղափոխական դիկտատուրայի անհրաժեշտության ընդունումը։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Histoire des sociétés secrètes de l’armée (1815)
- Conspiration des égaux (1828)
- Histoire de la Conspiration pour l'Égalité dite de Babeuf (1828)
- Riflessi sul governo federativo applicato all’Italia (1831)
- Del governo d’un popolo in rivolta per conseguire la libertà (1833)
- Observations sur Maximilien Robespierre (1836)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Туган-Барановский Д. М. Наполеон и республиканцы : (Из истории республиканской оппозиции во Франции в 1799—1812 гг.) / Под ред. А. Ф. Остальцевой. — Саратов : Изд-во Сарат. ун-та, 1980. — 220 с.
- Georges Weill, " Philippe Buonarroti (1761—1837) ", Revue historique, Tome 76, mai-août 1901, Paris, Félix Alcan éditeur, p. 241—275.[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Saitta A. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1972. — Vol. 15.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Revue historique (Paris)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 612)։ ![]() |