Jump to content

Ֆիլիպինների ազգային բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպինների ազգային բանկ
Տեսակկենտրոնական բանկ
Երկիր Ֆիլիպիններ
Մասն էPhilippine Statistical System?
Հիմնադրված էհուլիսի 3, 1993
Հիմնադիրgovernment of the Philippines?
Պաշտոնական կայք

Ֆիլիպինների կենտրոնական բանկ (թագալերեն Bangko Sentral ng Pilipinas), Ֆիլիպինների կենտրոնական բանկը[1]։

Իսպանացիների կողմից Ֆիլիպիններում հիմնադրած առաջին բանկը Իզաբելա II-ի Ֆիլիպինների իսպանական բանկն է։ Այն նաև առաջինն էր, որը 1852 թվականին սկսեց Ֆիլիպիններում թղթադրամ թողարկել։ 1877 թվականին սկսել է թողարկել գանձարանի տոմսերը։ 1898 թվականին՝ Ֆիլիպինյան հեղափոխության ժամանակ, ապստամբները սկսել են թողարկել սեփական թղթադրամները։

1903 թվականին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրենք Ֆիլիպինների դրամական համակարգի մասին։ Թղթադրամների թողարկման իրավունք է ստացել Ֆիլիպինների գանձատունը։ Միաժամանակ դրանց թողարկմամբ շարունակել է զբաղվել նաև Ֆիլիպինների իսպանական բանկը, որը 1912 թվականին անվանափոխվել է՝ դառնալով Ֆիլիպինյան կղզիների բանկ։ 1916 թվականին թղթադրամների թողարկումը սկսել է Ֆիլիպինների ազգային բանկը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆիլիպիններում միասնական էմիսիոն կենտրոն փաստացի գոյություն չուներ։ Ճապոնական ռազմական հրամանատարությունը թողարկում էր օկուպացիոն պեսո։ Պարտիզանների կողմից զբաղեցված շրջաններում թողարկվում էր «պարտիզանական պեսո»՝ պատերազմի ավարտին հետգնման պարտավորությամբ։ Քիչ քանակությամբ սեփական թղթադրամներ էր թողարկում նաև Ֆիլիպինների Հանրապետության մարիոնետային կառավարությունը։

1948 թվականի հունիսի 15-ին հիմնադրվել է Ֆիլիպինների կենտրոնական բանկը, որը հաջորդ տարվա հունվարի 3-ից սկսել է իր գործառնությունը և նույն ամսում ստացել էմիսիաների բացառիկ իրավունքը։ Բանկի կապիտալը պատկանում էր Ֆիլիպինների կառավարությանը։

1993 թվականի հուլիսի 3-ին հիմնադրվել է նոր կենտրոնական բանկը, որը պահպանել է նախկին անվանումը՝ Ֆիլիպինների կենտրոնական բանկ[2][3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Overview of the BSP». Bangko Sentral ng Pilipinas. Արխիվացված օրիգինալից August 6, 2013-ին. Վերցված է July 28, 2013-ին.
  2. Бутаков, 1987, էջ 252
  3. «Creating a Central Bank for the Philippines». Bangko Sentral ng Pilipinas. Արխիվացված է օրիգինալից April 28, 2011-ին. Վերցված է June 3, 2013-ին.
  4. Montemayor, 1998, էջ 128

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бутаков Д. Д., Золотаренко Е. Д., Рыбалко Г. П. Валюты стран мира: Справочник / Под ред. С. М. Борисова, Г. П. Рыбалко, О. В. Можайскова. — 5-е изд., перераб. и доп. — М.: Финансы и статистика, 1987. — 383 с.
  • Villegas, Ramón N. (1983). Kayamanan: The Philippine Jewelry Tradition. Central Bank of the Philippines. ISBN 9711039001. Վերցված է April 24, 2014-ին.
  • Montemayor, Rafaelita V.; և այլք: (1998). 50 Years of Central Banking in the Philippines. Manila, Philippines: Bangko Sentral ng Pilipinas. ISBN 971-91785-1-5. OCLC 42772558.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]