Ֆիլարիազ
Ֆիլարիազ, ֆիլարիալ որդերի (նեմատոդ որդերի) վարակի տարածման արդյունքում զարգացող քրոնիկական վարակային հիվանդությունների խումբ։
Ներառված է մոռացված հիվանդությունների ցանկում:
Ամենատարածված տեսակն ավշային ֆիլարիազն է, որը տարածվում է մոծակների միջոցով: Ֆիլարիազի այլ տեսակներից են․
- օնխոցերկոզը, հայտնի նաև որպես գետային կուրություն, որի հարուցիչը Onchocerca volvulus-ն է։
- լոաոզը, որի հարուցիչը Loa loa-ն է,
- մանսոնելիազը, որի հարուցիչը Mansonella-ի երեք տեսակներն են,
- դիրոֆիլարիազը, որի հարուցիչը Dirofilaria-ի երկու տեսակներն են:
Այս բոլոր որդերը պատկանում են Filarioidea վերնաընտանիքին:
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին գրանցվել է ավշային ֆիլարիազի վարակման 199 միլիոն դեպք, որից 3,1 միլիոնը՝ Ամերիկայում, և շուրջ 107 միլիոնը՝ Հարավարևելյան Ասիայում, ինչը կազմել է բոլոր դեպքերի մինչև 52%-ը՝ Բանգլադեշում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Մյանմայում գրանցված դեպքերի միասին վերցրած[1]: Չնայած դեպքերի 21%-ը կազմող աֆրիկյան ազգերը 200-ից 2018 թվականներին ցուցաբերեցին նվազման միտում, հետազոտությունները դեռևս փաստում էին վարակի ընդհանուր բեռի՝ Հարավարևելյան Ասիայում կենտրոնացման մասին[2]:
Պատճառ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է ֆիլարիալ որդերի ութ տեսակ, որոնց համար մարդը հանդիսանում է վերջնական կրող: Դրանք բաժանվում են երեք խմբի՝ կախված մարմնի այն մասից, որը նրանք ախտահարում են.
- Ավշային ֆիլարիազի հարուցիչներն են Wuchereria bancrofti (թելորդուկ), Brugia malayi և Brugia timori որդերը: Այս որդերը ախտահարում են ավշային համակարգը, ներառյալ ավշային հանգույցները։ Քրոնիկական դեպքերում այս որդերը կարող են հանգեցնել փղախտի:
- Լոաիազը, որը ենթամաշկային ֆիլարիազ է, հարուցիչներն են Loa loa-ն, Mansonella streptocerca-ն և Onchocerca volvulus-ն: Onchocerca volvulus-ն առաջացնում է գետային կուրություն:
- Շճային խոռոչների ֆիլարիազը, որի հարուցիչներն են Mansonella perstans և Mansonella ozzardi որդերը, որոնք զբաղեցնում են որովայնի շճային խոռոչը: Dirofilaria immitis շան սրտի որդը, հազվադեպ է վարակում մարդկանց:
Այս որդերը փոխանցվում են Aedes, Culex, Anopheles (անոֆելես) և Mansonia ցեղերին պատկանող վարակված մոծակների միջոցով: Վերջին տվյալները հուշում են, որ կլիմայի փոփոխությունն իր ազդեցությունն ունի այս մակաբուծային հիվանդության և դրա փոխանցողների տարածման վրա: Ավշային ֆիլարիազը հանդիսացել է մշտական տձևացման առաջնային պատճառ և շարունակում է մնալ աշխարհում երկարատև հաշմանդամության երկրորդ ամենատարածված պատճառը՝ նույնիսկ խնդրի սանձահարմանն ուղղված բազմաթիվ ջանքերից հետո[3]:
Կենսապտույտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Wuchereria bancrofti տեսակը, որը պատկանում է Onchocercidae ընտանիքին, կազմում է աշխարհում ֆիլարիալ վարակների ավելի քան 90%-ը: Այն իր կենսապտույտն ավարտում է երկու տերերի միջոցով. մարդիկ հանդիսանում են վերջնական տերը, իսկ մոծակը՝ միջանկյալ տերը: Փոխանցմանը նպաստող ամենատարածված մոծակ-փոխանցողներն են Anopheles-ը Աֆրիկայում, Culex-ը Ամերիկայում, Aedes-ը և Mansonia-ն Ասիայում (Զուլֆիկար և այլք, 2023 թվական): Էգ որդերը ձվակենդանածին են և վարակված մարդկանց օրգանիզմում կարող են արտադրել հազարավոր թրթուրներ, որոնք հայտնի են որպես միկրոֆիլարիաներ: Մոծակները կծելու ժամանակ կլանում են դրանք: Կլանված միկրոֆիլարիաները հասունանում են և ի վերջո տեղափոխվում միջատի կնճիթիկ, որտեղից նրանք ներարկվում են մարդու մաշկի մեջ: Այստեղ նրանք դերմայի միջով անցնում են դեպի ավշային օրգաններ և հաջորդ 6-ից 12 ամիսների ընթացքում հետագայում հասունանում են՝ վերածվելով արու և էգ որդերի, և ի վերջո վերարտադրվում են՝ ավարտելով ցիկլը[4]:
Ֆիլարիալ որդերով վարակված անհատները կարող են նկարագրվել որպես միկրոֆիլարեմիկ կամ ամիկրոֆիլարեմիկ՝ կախված նրանից, թե արդյոք նրանց ծայրամասային արյան մեջ կարող են հայտնաբերվել միկրոֆիլարիաներ: Ֆիլարիազը միկրոֆիլարեմիկ դեպքերում ախտորոշվում է հիմնականում ծայրամասային արյան մեջ միկրոֆիլարիաների ուղղակի հայտնաբերման միջոցով:
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավշային ֆիլարիազի ամենաակնառու ախտանիշը փղախտն է՝ մաշկի և ենթամաշկային հյուսվածքների հաստացմամբ: Սա առաջին հիվանդությունն էր, որի ժամանակ հայտնաբերվել է, որ այն փոխանցվում է մոծակների միջոցով[5]: Փղախտն առաջանում է, երբ մակաբույծները բնակվում են ավշային համակարգում:
Սուր բորբոքային ֆիլարիազը դրսևորվում է տենդի 5-րդից 7-րդ օրերի ընթացքում՝ ավշային հանգույցների բորբոքման հետ մեկտեղ: Այն հաճախ ուղեկցվում է էպիդիդիմիտով (մակամորձու բորբոքում) և սերմնալարի բորբոքմամբ: Երկրորդային բակտերիային վարակները շատ տարածված են և ավելի ծանր են ընթանում նախկինում վարակի հետ չշփված ներգաղթյալների մոտ, քան տեղաբնիկների: Քրոնիկական ֆիլարիալ հիվանդությունը զարգանում է աստիճանաբար՝ տարիների ընթացքում: Պացիենտների մեծ մասի մոտ ավշային անոթների լայնացումը որևէ ֆիզիկական ախտանիշով չի արտահայտվում: Սակայն մեռնող չափահաս որդերի նկատմամբ բորբոքային պատասխանները հաճախ հանգեցնում են քրոնիկական լիմֆեդեմայի (ավշային այտուց) ախտահարված շրջաններում, որն այնուհետև վերածվում է փղախտի: W. bancrofti-ն հաճախ առաջացնում է հիդրոցելե (ամորձաթաղանթի ջրակալություն) և ամորձապարկի փղախտ: Ավելին, ավշային անոթների խզումը կամ ավշի անոմալ արտահոսքը հաճախ հանգեցնում է քիլուրիայի (ավշի առկայություն մեզի մեջ) և քիլոցելեի[6]:
Փղախտն ախտահարում է հիմնականում ստորին վերջույթները, մինչդեռ ականջները, լորձաթաղանթները և անդամահատված վերջույթների մնացորդները (stumps) ավելի հազվադեպ են ախտահարվում: Այնուամենայնիվ, ֆիլարիալ որդերի տարբեր տեսակներ հակված են ախտահարելու մարմնի տարբեր մասեր. Wuchereria bancrofti-ն կարող է ախտահարել ոտքերը, ձեռքերը, ամոթաշրթերը, կրծքագեղձերը և ամորձապարկը (առաջացնելով հիդրոցելե), մինչդեռ Brugia timori-ն հազվադեպ է ախտահարում սեռական օրգանները: Նրանք, ում մոտ զարգանում են փղախտի քրոնիկական փուլերը, ամիկրոֆիլարեմիկ են և հաճախ ունենում են իմունաբանական ռեակցիաներ ինչպես միկրոֆիլարիաների, այնպես էլ չափահաս որդերի հետ, որը թողնում է անբարենպաստ ազդեցություն օրգանիզմի վրա[5]:
Ենթամաշկային որդերն արտահայտվում են ցանով, եղնջացանային պապուլաներով և արթրիտով, ինչպես նաև հիպեր- և հիպոպիգմենտացված բծերով (լատիներեն՝ macules): Onchocerca volvulus-ը դրսևորվում է աչքերում՝ առաջացնելով «գետային կուրություն» (օնխոցերկոզ), որն աշխարհում կուրության առաջնային պատճառներից մեկն է: Շճային խոռոչի ֆիլարիազն ուղեկցվում է ենթամաշկային ֆիլարիազին նման ախտանիշներով, ի հավելումն որովայնի ցավի, քանի որ այս որդերը նույնպես խորանիստ հյուսվածքների բնակիչներ են:
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]
ֆիլարիազը սովորաբար ախտորոշվում է Գիմզայի ներկմամբ արյան բարակ և հաստ քսուկներում միկրոֆիլարիաների հայտնաբերմամբ՝ օգտագործելով «ոսկե ստանդարտ» համարվող մատի ծակման թեստը (finger prick test): Մատի ծակման թեստը վերցնում է արյունը մատի ծայրի մազանոթներից. արյան արտազատման համար կարող են օգտագործվել նաև ավելի մեծ երակներ, սակայն պետք է խստորեն պահպանվեն օրվա ժամային պատուհանները: Արյունը պետք է վերցվի համապատասխան ժամերին, որոնք արտացոլում են փոխանցող միջատների սնվելու ակտիվությունը: Օրինակ՝ W. bancrofti-ի փոխանցողը մոծակն է, հետևաբար արյան նմուշառման համար նախընտրելի ժամանակը գիշերն է: Loa loa-ի փոխանցողը եղջերուների ճանճն է, իսկ արյան նմուշառման նախընտրելի ժամանակը՝ ցերեկը[8]: Ախտորոշման այս մեթոդը տեղին է միայն այն միկրոֆիլարիաների համար, որոնք արյան միջոցով տեղափոխվում են թոքերից դեպի մաշկ: Որոշ ֆիլարիալ որդեր, ինչպիսիք են M. streptocerca-ն և O. volvulus-ը, արտադրում են միկրոֆիլարիաներ, որոնք չեն տեղափոխվում արյամբ. դրանք բնակվում են միայն մաշկում: Այս որդերի համար ախտորոշումը հիմնվում է մաշկի կտորի հետազոտման (skin snips) վրա և կարող է իրականացվել ցանկացած ժամանակ:
Նախկինում ֆիլարիալ ախտորոշիչ թեստերի զգայունության և յուրահատկության բարելավմանն ուղղված ջանքերի առաջին հաջողություններից մեկը մակաբույծի գենոմում կրկնվող հաջորդականությունների հայտնաբերումն էր: Տեխնոլոգիաների առաջընթացը, ինչպիսին է պոլիմերազային շղթայական ռեակցիան (ՊՇՌ), հանգեցրել է տարբեր հետազոտությունների մշակմանը, որոնք շատ ավելի հեշտացրին մակաբուծային տարածվածության լայնածավալ հարցումները[9]:
Ֆիլարիալ մակաբույծները հայտնի են նրանով, որ դրդում են մի քանի իմունակարգավորիչ մեխանիզմներ, ինչպիսիք են մակրոֆագերի և կարգավորիչ T-բջիջների (T regulatory cells) ակտիվացումը: Պարզվել է, որ կարգավորիչ T-բջիջները էական դեր են խաղում այն հարցում, թե ինչպես են ֆիլարիալ որդերը փոփոխում տիրոջ իմունային պատասխանը՝ արտադրելով իմունոգլոբուլին G4 (IgG4): IgG4-ի շատ բարձր պարունակություն պլազմայում գրանցվել է ավշային ֆիլարիազով ասիմպտոմատիկ պացիենտների մոտ: Այսպիսով, նոր հետազոտությունները, որոնք չափում են IgG4-ի պատասխանները ֆիլարիալ հում մզվածքների նկատմամբ կամ օգտագործում են մակաբույծի մզվածքների ֆրակցիաներ, ունեն ավելի լավ ընդհանուր յուրահատուկություն, սակայն արդյունավետ չեն միկրոֆիլարեմիկ շիճուկի դոնորներին ամիկրոֆիլարեմիկներից տարբերակելու հարցում: Այն հետազոտությունները, որոնք չափում են շրջանառվող հակածինը, ակնկալվում է, որ ավելի լավ կչափեն ակտիվ վարակը, քանի որ միայն կենդանի որդերն են արտազատում շրջանառվող հակածին[10]:
Որպես շրջանառվող ֆիլարիալ հակածինի հայտնաբերման համար իմունոախտորոշիչ թեստ-հավաքածուներ ստեղծելու փորձ, փորձարկվել են բազմաթիվ հակածին և հակամարմիններ, որոնք յուրահատուկ են մակաբույծների համար: Փորձարկվել են Og4C3 մոնոկլոնալ հակամարմինների վրա հիմնված ELISA-ն և իմունոքրոմատոգրաֆիկ քարտ-թեստը, որն օգտագործում է նույն մոնոկլոնալ հակամարմինը: Սակայն այս կոմերցիոն հետազոտությունները որոշակի խնդիրներ ունեն կայունության, արժեքի և դաշտային պայմաններում կիրառման յուրահատկության հետ կապված: Ավելին, նկատվել է, որ իմունաքրոմատոգրաֆիկ ձևաչափը միկրոֆիլարիա-բացասական անհատների 25%-ին ցույց է տվել որպես դրական շրջանառվող ֆիլարիալ հակածինների համար[11]:
Վերոնշյալ շրջանառվող հակածինների վրա հիմնված այս կոմերցիոն թեստերը նաև սահմանափակված են միայն չափահաս Wuchereria bancrofti-ի ընտանիքի որդերի հաջող հայտնաբերմամբ, ինչը ախտորոշումը հնարավոր է դարձնում միայն վարակի ուշ փուլերում, երբ թերապևտիկ միջոցները կարող են այլևս ազդեցություն չունենալ: Սկսվել է որդերի յուրահատուկ հակածինների որոնում, որտեղ SXP-1 հակածինը ճանաչվել է որպես յուրահատուկ W. bancrofti ֆիլարիազի համար: հակածինը նույնականացվել է չափահաս որդերի cDNA գրադարանի սքրինինգից հետո՝ թե՛ ամիկրոֆիլարեմիկ, թե՛ միկրոֆիլարեմիկ պացիենտների շիճուկով: Բնական SXP-1 հակածինը առկա էր միկրոֆիլարիաների և չափահաս որդերի մզվածքներում և պարզվել է, որ յուրահատուկ չէ կենսապտույտի որևէ փուլի համար[12]:
W. bancrofti-յուրահատուկ հակածին նույնականացնելու համար Պաստորը և գործընկերները օգտագործել են Bm SXP գենը՝ W. bancrofti-ի 3-րդ թրթուրային փուլի cDNA գրադարանի դեմ սքրինինգ իրականացնելու համար: Սա հանգեցրել է W. bancrofti SXP-1-ի cDNA հաջորդականության նույնականացմանը, որը կոդավորում էր 20,8 կԴա կանխատեսվող մոլեկուլային զանգվածով պոլիպեպտիդ: Պարզվել է, որ Wuchereria bancrofti-SXP-ն 85 տոկոսով նույնական է BmSXP պոլիպեպտիդին և տարբերվում էր C-ծայրային երկայնքով, որտեղ առաջինն ուներ լրացուցիչ 29 ամինաթթվից բաղկացած երկարացում: Wuchereria bancrofti SXP-1 տարբերակը, որտեղ ստոպ-կոդոն է ներմուծվել ամինաթթվի 153-րդ դիրքում, լայնորեն տարածված է W. bancrofti-ի տարբեր պոպուլյացիաների շրջանում: Տարբեր որդերի առկա հաջորդականություններով իրականացված որոնումները բացահայտել են SXP-1 հոմոլոգների առկայությունը շատ այլ նեմատոդների մոտ, որոնց հաջորդականություններում զույգային համեմատությունների ժամանակ նկատվել են զգալի նույնականություններ: Որոշ օրինակներ ներառում են O. volvulus (50% նույնականություն; Ov-SXP-1), Ascaris suum (43%; As-SXP-1), Loa loa (46%; Li-SXP-1) և C. elegans (29%; Ce-SXP-1): Այս բոլոր նեմատոդներից ածանցված մոլեկուլներում մի շարք անփոփոխ և կոնսերվատիվ մնացորդների առկայությունը հուշում է, որ Wb-SXP-1-ը սպիտակուցների նոր ընտանիքի անդամ է[13]:
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներից դուրս գտնվող մարդկանց համար առաջարկվող բուժումը ալբենդազոլի և իվերմեկտինի համակցումն է[14][15]: Դիէթիլկարբամազինի և ալբենդազոլի համակցությունը նույնպես արդյունավետ է[14][16]: Դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները ներառում են սրտխառնոցը, փսխումը և գլխացավերը[17]: Այս բոլոր բուժումները միկրոֆիլարիցիդներ են. դրանք որևէ ազդեցություն չունեն չափահաս որդերի վրա: Թեև դեղամիջոցները վճռորոշ են անհատի բուժման համար, անհրաժեշտ է նաև պատշաճ հիգիենա[18]: Հետազոտությունները ցույց են տվել, որ կան հիմնավոր ապացույցներ, որ ալբենդազոլն ինքնին չի նպաստում միկրոֆիլարեմիայի կամ չափահաս ֆիլարիալ որդերի վերացմանը, և հետևաբար, հավանաբար, ալբենդազոլ-իվերմեկտին բուժման ոչ անհրաժեշտ բաղադրիչ է[19]:
Տարբեր փորձարկումներ են արվել՝ օգտագործելու հայտնի դեղամիջոցն իր առավելագույն հնարավորությամբ՝ նոր դեղերի բացակայության պայմաններում: Հնդկաստանում կատարված մի հետազոտություն ցույց է տրվել, որ ալբենդազոլի նոր դեղաձևերը ունեցել է ավելի լավ հակաֆիլարիալ արդյունավետություն, քան հենց ալբենդազոլը[20]:
2003 թվականին սովորական դոքսիցիկլին հակաբիոտիկն առաջարկվել է փղախտի բուժման համար[21]: Ֆիլարիալ մակաբույծներն ունեն Wolbachia ցեղի սիմբիոտիկ բակտերիաներ, որոնք ապրում են որդի ներսում և թվում է, թե մեծ դեր են խաղում ինչպես նրա վերարտադրության, այնպես էլ հիվանդության զարգացման մեջ: Այս դեղամիջոցը ցույց է տվել բակտերիաների վերարտադրությունը նշանակալիորեն արգելակելու նշաններ՝ հետագայում նեմատոդի մոտ առաջացնելով անպտղություն[16]: 2005 թվականի հունիսին Լիվերպուլի արևադարձային բժշկության դպրոցի (Liverpool School of Tropical Medicine) կլինիկական փորձարկումները հայտնել են, որ ութշաբաթյա կուրսը գրեթե ամբողջությամբ վերացրել է միկրոֆիլարեմիան[22]:
Հասարակություն և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտական խմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Ուիլյամ Ք. Քեմփբելը և Սատոշի Օմուրան համատեղ արժանացան այդ տարվա Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի կեսին՝ ավերմեկտին դեղամիջոցի հայտնաբերման համար, որը, հետագայում մշակված իվերմեկտինի ձևով, նվազեցրել է ավշային ֆիլարիազի տարածվածությունը[23]:
Վերացման հեռանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Ուիլյամ Ք. Քեմփբելը և Սատոշի Օմուրան համատեղ արժանացել են այդ տարվա Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի կեսին՝ ավերմեկտին դեղամիջոցի հայտնաբերման համար, որը, հետագայում մշակված իվերմեկտինի ձևով, նվազեցրել է ավշային ֆիլարիազի տարածվածությունը[23]:
Մարդկանց ֆիլարիալ հիվանդություններն ունեն վերացման հեռանկարներ՝ հակաճիճվային բուժման միջոցով: Եթե վարակի շղթայի մարդկային օղակը հնարավոր լինի կոտրել, ապա տեսականորեն հիվանդությունը կարող է բնաջնջվել մեկ սեզոնի ընթացքում: Գործնականում դա այնքան էլ պարզ չէ, և կան բարդություններ, քանի որ որոշ տարածաշրջաններում բազմաթիվ տեսակներ համընկնում են, և կրկնակի վարակները սովորական երևույթ են: Սա դժվարություններ է ստեղծում զանգվածային կանոնավոր բուժման համար, քանի որ հատկապես օնխոցերկոզով հիվանդները վատ են արձագանքում ավշային ֆիլարիազի բուժմանը[24]:
Այլ կենդանիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլարիազը կարող է ախտահարել նաև ընտանի կենդանիներին, ինչպիսիք են խոշոր եղջերավոր անասունները, ոչխարները և շները:
Խոշոր եղջերավոր անասուններ
- Որդնային արյունահոսական դերմատիտը (Verminous hemorrhagic dermatitis) կլինիկական հիվանդություն է խոշոր եղջերավոր անասունների մոտ, որը պայմանավորված է Parafilaria bovicola-ով:
- Խոշոր եղջերավոր անասունների ներմաշկային օնխոցերկոզը հանգեցնում է կաշվի կորուստների՝ Onchocerca dermata, O. ochengi և O. dukei տեսակների պատճառով: O. ochengi-ն սերտորեն կապված է մարդկային գետային կուրություն հետ, ունի նույն փոխանցողը և կարող է օգտակար լինել մարդու բժշկության հետազոտություններում:
- Stenofilaria assamensis-ը և այլ տեսակներ Ասիայում առաջացնում են տարբեր հիվանդություններ խոշոր եղջերավոր անասունների և զեբուների մոտ:
Ձիեր
- Ամառային արյունահոսություն եզրույթը վերաբերում է արյունահոսող ենթամաշկային հանգույցներին գլխի և առջևի վերջույթների վերին հատվածներում, որոնց հարուցիչներն են Parafilaria multipapillosa-ը (Հյուսիսային Աֆրիկա, Հարավային և Արևելյան Եվրոպա, Ասիա և Հարավային Ամերիկա)[25]:
Շներ
- Սրտի ֆիլարիազը (դիրոֆիլարիազ) հարուցում է Dirofilaria immitis-ը:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Local Burden of Disease 2019 Neglected Tropical Diseases Collaborators (2020). «The global distribution of lymphatic filariasis, 2000–18: a geospatial analysis». The Lancet Global Health. 8 (9): e1186–e1194. doi:10.1016/S2214-109X(20)30286-2. PMC 7443698. PMID 32827480.
{{cite journal}}:|author1=has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Prevention, CDC-Centers for Disease Control and (2020 թ․ սեպտեմբերի 17). «CDC - Lymphatic Filariasis - General Information - Frequently Asked Questions». www.cdc.gov.
- ↑ Lourens, G. B., & Ferrell, D. K. (2019). Lymphatic Filariasis. The Nursing Clinics of North America, 54(2), 181–192.https://doi.org/10.1016/j.cnur.2019.02.007
- ↑ Hawking, F., & Garnham, P. C. C. (1997). The 24-hour periodicity of microfilariae: Biological mechanisms responsible for its production and control. Proceedings of the Royal Society of London. Series B. Biological Sciences, 169(1014), 59–76. https://doi.org/10.1098/rspb.1967.0079
- ↑ 5,0 5,1 «Lymphatic filariasis». Health Topics A to Z. Source: The World Health Organization. Վերցված է 2013-03-24-ին.
- ↑ ( Red Book: 2021–2024 Report of the Committee on Infectious Diseases, Lymphatic Filariasis (Bancroftian, Malayan, and Timorian), 2021
- ↑ Wheeler L. «Microfilaria of Dirofilaria immitis (Heartworms) Surrounded by Neoplastic Lymphocytes». Flickr (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Metzger, Wolfram Gottfried; Mordmüller, Benjamin (2014 թ․ ապրիլ). «Loa loa—does it deserve to be neglected». The Lancet Infectious Diseases (անգլերեն). 14 (4): 353–357. doi:10.1016/S1473-3099(13)70263-9. PMID 24332895.
- ↑ Pastor, A. F., Silva, M. R., dos Santos, W. J. T., Rego, T., Brandão, E., de-Melo, Neto, O. P., & Rocha, A. (2021). Recombinant antigens used as diagnostic tools for lymphatic filariasis. Parasites & Vectors, 14(1), 474. https://doi.org/10.1186/s13071-021-04980-3
- ↑ Harnett, W., Bradley, J. E., & Garate, T. (1998). Molecular and immunodiagnosis of human filarial nematode infections. Parasitology, 117 Suppl, S59-71. https://doi.org/10.1017/s0031182099004084
- ↑ Janardhan, S., Pandiaraja, P., Pandey, V., Karande, A., & Kaliraj, P. (2011). Development and characterization of monoclonal antibodies against WbSXP-1 for the detection of circulating filarial antigens. Journal of Helminthology, 85(1), 1–6. https://doi.org/10.1017/S0022149X10000118
- ↑ Dissanayake, S., Xu, M., & Piessens, W. F. (1992). A cloned antigen for serological diagnosis of Wuchereria bancrofti microfilaremia with daytime blood samples. Molecular and Biochemical Parasitology, 56(2), 269–277. https://doi.org/10.1016/0166-6851(92)90176-k
- ↑ Rao, K. V., Eswaran, M., Ravi, V., Gnanasekhar, B., Narayanan, R. B., Kaliraj, P., Jayaraman, K., Marson, A., Raghavan, N., & Scott, A. L. (2000). The Wuchereria bancrofti orthologue of Brugia malayi SXP1 and the diagnosis of bancroftian filariasis. Molecular and Biochemical Parasitology, 107(1), 71–80. https://doi.org/10.1016/s0166-6851(99)00231-5
- ↑ 14,0 14,1 The Carter Center, Lymphatic Filariasis Elimination Program, Վերցված է 2008-07-17-ին
- ↑ U.S. Centers for Disease Control, Lymphatic Filariasis Treatment, Վերցված է 2008-07-17-ին
- ↑ 16,0 16,1 Taylor MJ, Hoerauf A, Bockarie M (2010 թ․ հոկտեմբեր). «Lymphatic filariasis and onchocerciasis». Lancet. 376 (9747): 1175–85. doi:10.1016/s0140-6736(10)60586-7. PMID 20739055. S2CID 29589578.
- ↑ Turkington CA. «Filariasis». The Gale Encyclopedia of Public Health. 1: 351–353.
- ↑ Hewitt K, Whitworth JA (2005 թ․ օգոստոսի 1). «Filariasis». Medicine. 33 (8): 61–64. doi:10.1383/medc.2005.33.8.61.
- ↑ Macfarlane CL, Budhathoki SS, Johnson S, Richardson M, Garner P (2019 թ․ հունվար). «Albendazole alone or in combination with microfilaricidal drugs for lymphatic filariasis». The Cochrane Database of Systematic Reviews. 1 (1) CD003753. doi:10.1002/14651858.CD003753.pub4. PMC 6354574. PMID 30620051.
- ↑ Gaur RL, Dixit S, Sahoo MK, Khanna M, Singh S, Murthy PK (2007 թ․ ապրիլ). «Anti-filarial activity of novel formulations of albendazole against experimental brugian filariasis». Parasitology. 134 (Pt 4): 537–44. doi:10.1017/S0031182006001612. PMID 17078904. S2CID 24567214.
- ↑ Hoerauf A, Mand S, Fischer K, Kruppa T, Marfo-Debrekyei Y, Debrah AY, Pfarr KM, Adjei O, Buttner DW (2003), «Doxycycline as a novel strategy against bancroftian filariasis-depletion of Wolbachia endosymbionts from Wuchereria bancrofti and stop of microfilaria production», Med Microbiol Immunol (Berl), 192 (4): 211–6, doi:10.1007/s00430-002-0174-6, PMID 12684759, S2CID 23349595
- ↑ Taylor MJ, Makunde WH, McGarry HF, Turner JD, Mand S, Hoerauf A (2005), «Macrofilaricidal activity after doxycycline treatment of Wuchereria bancrofti: a double-blind, randomised placebo-controlled trial», Lancet, 365 (9477): 2116–21, doi:10.1016/S0140-6736(05)66591-9, PMID 15964448, S2CID 21382828
- ↑ 23,0 23,1 Andersson J, Forssberg H, Zierath JR (2015 թ․ հոկտեմբերի 5), «Avermectin and Artemisinin - Revolutionary Therapies against Parasitic Diseases» (PDF), The Nobel Assembly at Karolinska Institutet, Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին
- ↑ Ndeffo-Mbah ML, Galvani AP (2017 թ․ ապրիլ). «Global elimination of lymphatic filariasis». The Lancet. Infectious Diseases. 17 (4): 358–359. doi:10.1016/S1473-3099(16)30544-8. PMID 28012944.
- ↑ Pringle H (2011 թ․ մարտի 3), The Emperor and the Parasite, Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին
Լրացուցիչ ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Special issue», Indian Journal of Urology, 21 (1), January–June 2005
- «Filariasis». Therapeutics in Dermatology. 2012 թ․ հունիս. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.