Ֆիլարետ Պակուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլարետ Պակուն
Ծնվել էդեկտեմբերի 2, 1912(1912-12-02)
ԾննդավայրՉեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է2002
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Ֆիլարետ Իվանովիչ Պակուն (ռուս.՝ Филарет Иванович Пакун, դեկտեմբերի 2, 1912(1912-12-02), Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - 2002, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս խորհրդային գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլարետ Պակունը ծնվել է 1912 թվականի դեկտեմբերի 2-ին Չերնիգովի նահանգի Վելիկայա Տոպոլ գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նրա պապը եղել է սրբանկարիչ։ 1930 թվականից Ֆիլարետ Պակունն ապրել է Լենինգրադում։ 1932-1935 թվականներին սովորել է Լենինգրադի երեկոյան «ԻԶՈՐԱՄ» գեղարվեստական տեխնիկումում՝ Կ. Ռուդակովի, Նիկոլայ Տիրսայի, Բորիս Ֆոգելի մոտ։

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է որպես շարքային զինվոր Կալինինյան ճակատում, վիրավորվել է։ Պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Քյոնիգսբերգի գրավման համար», «Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» մեդալներով։ Զորացրվելուց հետո վերադարձել է Լենինգրադ։ 1946 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ 1940-ականների վերջից մասնակցել է ցուցահանդեսների՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Նա հիմնականում նկարել է բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, ժանրային կոմպոզիցիաներ։ Նրա նկարներից են՝ «Լճի վրա», «Գորշ օր»[2] (երկուսն էլ 1951), «Անձրևից առաջ», «Լիճ»[3] (երկուսն էլ 1955), «Նորալուսին Դնեպրի վրա», «Նկարիչներ»[4] (երկուսն էլ 1956), «Լիսայա Գորա», «Դնեպրի վրա», «Ամպրոպից առաջ»[5] (բոլորը 1957), «Դաշտ», «Ճանապարհ»[6], «Նովգորոդ», «Վոլոդարսկու հուշարձանը»[7] (երկուսն էլ 1960), «Դնեպր», «Տրիպոլե»[8] (երկուսն էլ 1961), «Նոր Լենինգրադ», «Մարտ»[9] (երկուսն էլ 1964), «Դնեպր»[10] (1972), «Երեկո»[11] (1980), «Մայրություն», «Քույրեր»[12] (երկուսն էլ 1988) և այլն։

Ֆրանսիայում «L' Ecole de Leningrad» ռուսական գեղանկարչության ցուցահանդեսների և աճուրդների մասնակցությունը 80-ականների վերջին և 90-ականների առաջին կեսին, արվեստագետին հաջողություն և եվրոպական ճանաչում է բերել։ 1990-ականներին երկար ժամանակ ապրել և աշխատել է Ֆրանսիայում, նկարել է բազմաթիվ պատվերով դիմանկարներ և նյու ֆրանսիական իմպրեսիոնիստների ոճով։ Պակունի ստեղծագործությունների ցուցահանդեսներն անցկացվել են 1990-ականներին Փարիզում, Ժնևում, Լոնդոնում։

Մահացել է Սանկտ Պետերբուրգում 2002 թվականին։

Ֆ. Պակունի ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ֆրանսիայում[12], Շվեյցարիայում, Բելգիայում, Ճապոնիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում և այլ երկրներում ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.98.
  2. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л.: Лениздат, 1951. — С.16.
  3. Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л.: ЛССХ, 1956. — С.14.
  4. Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.18.
  5. 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.24.
  6. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1963. — С.14.
  7. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.31.
  8. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С.30.
  9. Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.3
  10. По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С.20.
  11. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.19.
  12. 12,0 12,1 L' Ecole de Leningrad. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 16 Juin, 1989. — p.76-77.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л.: Лениздат, 1951. — С.16.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л.: ЛССХ, 1956. — С.14.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.18.
  • 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.24.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1963. — С.14.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.31.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С.30.
  • Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.39.
  • По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С.20.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.19.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.98.
  • L' Ecole de Leningrad. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 16 Juin, 1989. — p. 76-77.
  • РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — INDEX 70 à 73.
  • Charmes Russes : catalogue / ARCOLE / Artus-Gridel-Boscher-Flobert. — Paris: Drouot Richelieu, 9 Decembre, 1991. — 64 p. — Р. 34—37.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М.: Союз художников России, 2000. — С.211.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.390, 434. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.