Ֆիզուլի-Շուշի ավտոմայրուղի
| Ֆիզուլի-Շուշի ավտոմայրուղի | |
|---|---|
| Երկիր | |
| Շրջան | Ֆիզուլիի շրջան, Մարտունու շրջան, Շուշիի շրջան և Խոջալուի շրջան |
| Սեփականատեր | State Agency of Azerbaijan Automobile Roads? |
| Երկարություն | 101 կմ |
| Բացման ամսաթիվ | նոյեմբերի 7, 2021 |
| 39°36′45″N 47°08′12″E / 39.61240642525°N 47.136563562208°E | |
Ֆիզուլի–Շուշի ավտոմայրուղի (ադրբ.՝ Füzuli–Şuşa avtomobil yolu), որը հայտնի է նաև որպես Հաղթանակի ճանապարհ (ադրբ.՝ Zəfər yolu), երկշերտ ավտոմայրուղի Արցախի Հանրապետության տարածքում, որը Մարտունու շրջանը կապում է Շուշի քաղաքի հետ։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 101 կմ է և անցնում է Մարտունու, Հադրութի, Ասկերանի և Շուշիի շրջաններով[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանապարհը հիմնականում կառուցվել է այն երթուղու հիման վրա, որը 2020 թվականի աշնանը օգտագործվել է Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այդ երթուղով Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Շուշի քաղաքը՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ին։[2]
2020 թվականի նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մեկնարկել է Ահմեդբեյլի–Ֆիզուլի–Շուշի ավտոճանապարհի շինարարական աշխատանքները, իսկ 2021 թվականի հունվարին այն անվանել է «Հաղթանակի ճանապարհ»։ Ավտոմայրուղին պաշտոնապես բացվել է 2021 թվականի նոյեմբերի 7-ին։[3]
Երթուղի և ենթակառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզուլի–Շուշի ավտոմայրուղին սկսվում է Ահմեդբեյլի բնակավայրի մերձակայքից և, անցնելով շուրջ 20 բնակավայրերով, այդ թվում՝ Ֆիզուլի քաղաքով և Սղնախ ու Քարին տակ գյուղերով, հասնում է Շուշի։[4]
Ճանապարհը կառուցվել է ադրբեջանական և թուրքական կապալառու կազմակերպությունների մասնակցությամբ՝ Ադրբեջանի պետական ավտոմոբիլային ճանապարհների գործակալության ղեկավարությամբ։ Այն ներառում է 10 ստորգետնյա անցում և 4 կամուրջ։[1]
Զուգահեռ ավտոմայրուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի հուլիսին շահագործման է հանձնվել զուգահեռ ավտոմայրուղին՝ Ահմեդբեյլի–Ֆիզուլի–Շուշի ավտոմայրուղին։ Նոր ճանապարհը Ֆիզուլի–Շուշի (Հաղթանակի ճանապարհ) երթուղու համեմատ կրճատում է ճանապարհի երկարությունը 19,3 կմ-ով։[5][6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 ««Zəfər yolu»nun bu ilin sentyabrınadək istifadəyə verilməsi planlaşdırılır» (ադրբեջաներեն). APA. 2021-05-10.
- ↑ ««Дорогу победы» к Шуше сдадут в эксплуатацию к сентябрю» (ռուսերեն). AA. 2021-01-10.
- ↑ «Ильхам Алиев и первая леди Мехрибан Алиева приняли участие в открытии Дороги Победы» (ռուսերեն). president.az. 2021-11-07.
- ↑ «Азербайджан проложил шоссе от Физули до Шуши» (ռուսերեն). Кавказский узел. 2021-05-10.
- ↑ «Строительство автомобильной дороги Ахмедбейли–Физули–Шуша близится к завершению» (ռուսերեն). Report. 2025-01-27.
- ↑ «Ильхам Алиев принял участие в открытии дороги Ахмедбейли–Физули–Шуша» (ռուսերեն). president.az.