Ֆիզիկայի չլուծված խնդիրների ցանկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այստեղ տեղադրված է Ֆիզիկայի չլուծված խնդիրների ցանկը։ Որոշ խնդիրներ տեսական են, այսինքն գոյություն ունեցող տեսությունները կարծես թե չեն կարողանում բացատրել որևէ դիտարկված երևույթ կամ փորձի արդյունք։ Որոշ խնդիրներ փորձարարական են (էքսպերիմենտալ), այսինքն դժվարություն կա այնպիսի մի փորձ դնելու մեջ, որով հնարավոր լինել ստուգել առաջարկված տեսությունը կամ ավելի մանրակրկիտ ուսումնասիրել տվյալ երևույթը։
Հստակ գիտական բացատրություն չունեցող երևույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի՞նչն է տիեզերքի արագացումով ընդլայնման աղբյուրը։ Ի՞նչ բնույթի է այդ արագացումը առաջացնող մութ էներգիան։
Ի՞նչ բնույթի է հեղուկից կամ պինդ մարմնից ապակե ֆազա անցումը։ Ո՞ր ֆիզիկական պրոցեսներն են ապակու ընդհանուր հատկությունների պատասխանատու։
Արդյո՞ք այդ շիկափայլ, սավառնող օբյեկտները իրակա՞ն են։ Ի՞նչպես կարելի է դրանք բացատրել։****
Ինչո՞ւ տիեզերքում ավելի շատ նյութ կա, քան հականյութ։
- Սև խոռոչի կառուցվածքը
Սև խոռոչը ունի՞ ներքին կառուցվածք, և եթե ունի, ապա ինչպիսի՞ն է այն։
- Սև խոռոչի ինֆորմացիան
Հոկինգի ռադիացիան թույլ է տալիս սև խոռոչներին գոլորշինալով վերածվել ոչնչի (գուցե), բայց միաժամանակ այն ինֆորմացիա չի կարող փոխադրել։ Քվանտային մեխանիկան ինֆորմացիայի ոչնչացում թուլ չի տալիս։ Այդ դեպքում ո՞ւր է այն գնում։ Միգուցե Հոկինգի բանաձևն է սխալ և ռադիացիան կարող է իր հետ ինֆորմացիա փոխադրել։ Թե՞ այն ինչ–որ պահից սկսած ինֆորմացիան թողնում է սև խոռոչի մնացորդներին։
Ո՞րն է դեյտրոնով հագեցած պալադիումի մետաղում ավելցուկային ջերմություն և հելիում առաջացման տեսական բացատրությունը։ ****
Ինչո՞ւ է Արևի Պսակը (մթնոլորտային շերտը) շատ անգամ ավելի տաք, քան Արևի մակերևույթը։
Հնարավո՞ր է ստանալ ֆունդամենտալ հաստատունները մի որևէ ավելի ամբողջական տեսությունից։ Արդյո՞ք ֆիզիկայի «ֆունդամենտալ հաստատունները» փոխվում են ժամանակի ընթացքում։
Ինչո՞վ է պայմանավորված այն, որ որոշ նյութեր ցուցաբերում են գերհաղորդականություն 50 Կելվինից բարձր ջերմաստիճանների ժամանակ։
Ո՞րն է տեսականորեն հնարավոր ամենամեծ ատոմը։
Ինչո՞ւ է Մինկովսկու մետրիկան նկարագրում վակուումը։
- Շարունակելի...
Տեսական մտքեր, որոնց փորձով հաստատումը դեռ չի հաջողվել
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյո՞ք Peccei-Quinn–ի տեսությունում (Peccei-Quinn theory) առաջարկվող մեխանիզմը CP խախտման բացատրությունն է։ Ի՞նչ հատկություններ ունեն աքսիոնները։
Արդյո՞ք կոսմոսի ինֆլյացիայի տեսությունը ճիշտ է, և եթե ճիշտ է, ապա որո՞նք են այդ ժամանակաշրջանի մանրամասները։ Ո՞րն է այդ ենթադրյալ ինֆլյացիոն դաշտը, որն առաջացնում է ինֆլյացիա։ Եթե ինֆլյացիան տեղի է ունեցել ինչ–որ պահից սկսված, այն ինքնապահպանվո՞ղ է քվանտա–մեխանիկական ֆլուկտուացիաների միջոցով, և հետևաբար շարունակվող մինչև անորոշ մի ժամանակի կետ։
Արդյո՞ք այս հիպոթետիկ մասնիկները գոյություն ունեն։ Եթե այո, ապա այդ ինչպե՞ս է, որ նրանք կարողանում են շարժվել լույսի արագությունից բարձր արագություններով՝ խախտելով հատուկ հարաբերականության տեսությունը։
Ամենաթեթև բարիոնները՝ պրոտոնները, կայո՞ւն են, թե՝ անկայուն։ Եթե ժամանակակից տեսական գաղափարները ճիշտ են, ապա քվարկներն ու լեպտոնները ի վերջո միավորված են, հետևաբար սկզբունքորեն ոչ մի բան չի խանգարում պրոտոնի տրոհմանը։ Եթե դա այդպես է, ապա ինչի՞ է հավասար պրոտոնի կիսատրոհման տևողությունը (այս հարցը առնչվում է Պլանկի մասշտաբին մոտ չափերում գործող ֆիզիկայի մասին փորձից ինֆորմացիա ստանալու խնդրին)։
- Շարունակելի...
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]** երկու աստղերով նշված խնդիրները բավականին շատ ֆիզիկոսներ համարում են լուծված։ Բայց դեռ կան որ քիչ թվով ֆիզիկոսներ, որոնք դեռ այս հարցըբաց են համարում։
*** երեք աստղերով նշված խնդիրները որոշ ֆիզիկոսների կողմից համարվում են ֆիզիկայի բնագավառից հեռու հարցեր, ավելի շատ փիլիսոփայական են իրենց բնույթով։
**** չորս աստղերով նշված խնդիրները դեռ քննարկման մեջ են։