Jump to content

Ֆիզիկական բժշկություն և վերականգնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիզիկական բժշկություն և վերականգնում
Տեսակբժշկական մասնագիտություն
Ենթադասբժշկություն
MeSHD010810
MedlinePlus007448

Ֆիզիկական և վերականգնողական բժշկությունը (ՖՎԲ) բժշկական մասնագիտություն է, որը միտված է անհատի ֆիզիկական և ճանաչողական գործառույթների, գործունեության (ներառյալ վարքագծային), մասնակցականութան (ներառյալ կյանքի որակը) և անձնական ու շրջակա միջավայրի գործոնների փոփոխման բարելավման վրա։

Հետևաբար, այն պատասխանատու է բոլոր տարիքի հաշմանդամություն և ուղեկցող հիվանդություններ առաջացնող բժշկական խնդիրներ ունեցող անհատների կանխարգելման, ախտորոշման, բուժման և վերականգնման համար[1]։

Գործնականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖՎԲ մասնագետները վերլուծում և գնահատում են հիվանդների խանգարումները, գործունեության սահմանափակումները և հաշմանդամությունները: Իրականացնում են բարդ թերապևտիկ ծրագրեր՝ անհատի գործունեությունը օպտիմալացնելու և ֆիզիկական խանգարումների կամ սուր ու քրոնիկ հիվանդությունների համատեքստում, նրանց մասնակցականությունը բարելավելու համար: Օրինակներ են՝ ոսկրա-մկանային և նյարդաբանական խանգարումները, անդամահատումները, միզապարկի և աղիների դիսֆունկցիան, սրտանոթային անբավարարությունը և քրոնիկ ցավի և քաղցկեղի հետևանքով առաջացաց հաշմանդամությունը:

ՖՎԲ բժիշկները ունեն լայնածավալ գիտելիքներ ոսկրա-մկանային, նյարդա-շարժական, ճանաչողական, ոսկրահոդային և սրտանոթային համակարգերի բնագավառում:

Նրանք օգտագործում են ախտորոշիչ գնահատման հատուկ գործիքներ: Մասնագիտացված են համապարփակ, հիվանդակենտրոն բուժման պլանների մշակման գործում և կիրառում են ինչպես առաջադեմ, այնպես էլ ապացուցված թերապևտիկ մեթոդներ՝ անհատի գործառույթունն ու կյանքի որակը բարելավելու համար։ Նրանք ներկա են հիվանդության զարգացման յուրաքանչյուր փուլում՝ վերակենդանացման բաժանմունքներից մինչև երկարատև խնամքի հաստատություններ:

Նրանք մշակում և համակարգում են բուժումներ, որոնք ներառում են դեղորայքային, ֆիզիկական, տեխնիկական, կրթական և մասնագիտական ​​միջամտություններ: Թերապևտիկ ծրագիրը, որպես կանոն, բազմամասնագիտական ​​է և ներառում է մասնագիտացված պարամեդիկ անձնակազմ, ինչպիսիք են ֆիզիոթերապևտները, էրգոթերապևտները, խոսքի թերապևտները, հոգեբանները, ադապտացված ֆիզիկական ակտիվության մարզիչները և սոցիալական աշխատողները։

Ի տարբերություն բուժման վրա կենտրոնացած այլ բժշկական մասնագիտությունների, ՖՎԲ բժշկի նպատակներն են վերլուծել պաթոլոգիայի հետևանքները հիվանդի գործունեության վրա, առավելագույնի հասցնել նրա ինքնավարությունը առօրյա կյանքում և բարելավել նրա կյանքի որակը[2]։

  1. https://www.sofmer.com/?pageID=2a93154be328911ed032e378106b1523. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. https://uems-prm.eu/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)