Jump to content

Ֆիդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիդես
դրոշ Խմբագրել Wikidata
պատկերանիշ Խմբագրել Wikidata
կուսակցություն Խմբագրել Wikidata
Մասն էPatriots for Europe, Fidesz–KDNP Խմբագրել Wikidata
Ստեղծում30 մարտի 1988 Խմբագրել Wikidata
IPA transc­rip­tionˈfidɛs Խմբագրել Wikidata
ՀիմնադիրՎիկտոր Օրբան, Gábor Fodor, Լասլո Կյովեր, József Szájer, Ադեր Հանոշ, Tamás Deutsch, Zsolt Németh, Zoltán Rockenbauer Խմբագրել Wikidata
ՂեկավարՎիկտոր Օրբան Խմբագրել Wikidata
ԵրկիրՀունգարիա Խմբագրել Wikidata
ԱնդամակցությունՄիջազգային դեմոկրատական միություն, Կենտրոնական ժողովրդավարական ինտերնացիոնալ, Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Patriots for Europe, Patriots.eu Խմբագրել Wikidata
Հետևորդներ40 320 Խմբագրել Wikidata
Քաղաքական կողմնորոշումաջական Խմբագրել Wikidata
Youth wingFidelitas Խմբագրել Wikidata
Հիմնադրման վայրԲուդապեշտ Խմբագրել Wikidata
ՀամագործակցությունKereszténydemokrata Néppárt Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրԲուդապեշտ Խմբագրել Wikidata
Գույննարնջագույն Խմբագրել Wikidata
Գույն (տասնվեցերորդական եռամասնյակ)FF6A00 Խմբագրել Wikidata
ՊարգևներԹորլոֆ Ռաֆտոյի հիշատակի մրցանակ Խմբագրել Wikidata
Number of seats in assembly44 Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.fidesz.hu Խմբագրել Wikidata

«Ֆիդես» ֊Հունգարական քաղաքացիական միություն (հունգ.՝ Fidesz – Magyar Polgári Szövetség) Հունգարիայի երկու ամենամեծ քաղաքական կուսակցություններից մեկն է։ Նախկին անվանումներ՝ «Երիտասարդ դեմոկրատների դաշինք» (1988–1995), ««Ֆիդես»֊Հունգարական քաղաքացիական միություն» (1995–2003):

Երիտասարդ դեմոկրատների դաշինք (1988֊1995)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի մարտի 30-ին հակակոմունիստական հայացքներ ունեցող 37 ուսանողներ հիմնել են «Երիտասարդ դեմոկրատների դաշինքը» (հունգարերեն՝ Fiatal Demokraták Szövetsége), որը կրճատ ձևով հայտնի է որպես «Ֆիդես» (հունգ.՝ Fidesz)։

1990 թվականին, Հունգարիայի հետխորհրդային պատմության առաջին ազատ խորհրդարանական ընտրություններին, դաշինքը հավաքել է 8,95 % ձայն և ձևավորել սեփական խմբակցությունը, որը ներառել է 22 պատգամավոր։

1992-1993 թվականներին կուսակցության փոխնախագահ Վիկտոր Օրբանը ներքին կուսակցական պայքարում հաղթել է Գաբոր Ֆոդորին և նրա լիբերալ կողմնակիցներին, և տեղափոխել կուսակցության դիրքորոշումը դեպի աջ-պահպանողական դիրքեր։

Դրանից հետո լիբերալ թևի մի մասը՝ Ֆոդորի գլխավորությամբ, լքել է կուսակցությունը՝ տեղափոխվելով Ազատ դեմոկրատների դաշինք: Այդ պառակտումը հանգեցրել է նրան, որ 1994 թվականի ընտրություններում «Ֆիդեսը» հավաքել է ընդամենը 7,02 % ձայն և ստացել 20 մանդատ։

«Ֆիդես»-Հունգարիայի քաղաքացիական կուսակցություն (1995-2003)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Երիտասարդ դեմոկրատների դաշինքը վերանվանվել է դարձել «Ֆիդես» ֊Հունգարական քաղաքացիական կուսակցություն (հունգ.՝ Fidesz—MPP)։

1998 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները կուսակցությանը հաղթանակ են բերել։ Այն հավաքել է 28,18 % ձայն և ստացել 386-ից 148 մանդատ։ Անկախ մանր սեփականատերերի կուսակցության և Հունգարիայի ժողովրդավարական ֆորումի հետ կոալիցիայի մեջ մտնելով՝ «Ֆիդեսը» ձևավորել է կառավարություն՝ իր առաջնորդ՝ 35-ամյա Օրբանի գլխավորությամբ:

2000 թվականի վերջին կուսակցության քաղաքական կողմնորոշման փոփոխությունն ամբողջությամբ ավարտվել է։ Նոյեմբերին «Ֆիդեսը» դուրս է եկել Լիբերալ ինտերնացիոնալից և միացել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։ Նույն տարվա դեկտեմբերին կուսակցությունը նաև դարձել է Եվրոպական դեմոկրատական միության անդամ։

Չնայած «Ֆիդեսը» 2002 թվականի ընտրություններում, հավաքել է ձայների 41.07%-ը և իր ներկայացվածությունը խորհրդարանում 147-ից հասցրել 164-ի, իշխող կոալիցիան ստացել է ընդամենը 188 խորհրդարանական մանդատ և ստիպված անցնել ընդդիմության։

«Ֆիդես»-Հունգարիայի քաղաքացիական միություն (2003 թվականից)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին կուսակցությունը վերանվանվել է «Ֆիդես»՝ Հունգարիայի քաղաքացիական միություն։ Բացի այդ, ընդունվել է նոր կանոնադրություն, որի համաձայն կուսակցության նախագահի լիազորությունները մեծացել են։ Վիկտոր Օրբանը կրկին ընտրվել է նորացված կազմակերպության ղեկավար։

Կուսակցությունը նշանակալի հաջողությունների է հասել 2004 թվականին՝ Եվրախորհրդարանի ընտրություններում ստանալով ձայների 47.4%-ը և 12 մանդատ, այսինքն՝ Հունգարիայից ստացված բոլոր տեղերի կեսը։ 2006 թվականի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններին, «Ֆիդեսը» մասնակցել է Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության («ՔԴԺԿ») հետ միասին կոալիցիայով, սակայն կրկին չի կարողացել կառավարություն կազմել։ Երկու կուսակցությունները միասին հավաքել են 42,03 % ձայն և ստացել 164 մանդատ, որոնցից 141-ը բաժին է հասել «Ֆիդեսին»։

2009 թվականի Եվրոպական խորհրդարանի ընտրություններում «Ֆիդես»–«ՔԴԺԿ» կոալիցիան հաղթել է վճռական հաղթանակով՝ հավաքելով 56,4 % ձայն և ստացել 22-ից 14 մանդատ, որոնցից 13-ը՝ «Ֆիդեսը», իսկ 1-ը՝ «ՔԴԺԿ»-ն։

2010 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը «ՔԴԺԿ»-ի հետ կոալիցիայում ստացել է մեծամասնություն արդեն առաջին փուլում՝ 386-ից 206 մանդատ։ «Ֆիդես»–«ՔԴԺԿ»-ի թեկնածուները ստացել են 176 մանդատային շրջաններից 119-ում, իսկ մնացած 57-ից 56-ում՝ հարաբերական մեծամասնություն։ Երկրորդ փուլում «Ֆիդես»–«ՔԴԺԿ»-ի թեկնածուները հաղթել են 57 շրջաններից 53-ում, իսկ մեկում հաղթել է «Ֆիդես»–«ՔԴԺԿ»–Ձեռնարկատերերի կուսակցության միասնական թեկնածուն։ Ընդհանուր առմամբ կոալիցիան ստացել է 386-ից 263 մանդատ (68,1 %), որոնցից 226-ը բաժին է հասել «Ֆիդեսին»։ Ընտրություններից հետո կոալիցիան կազմել է կառավարություն՝ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ։

2010 թվականի հունիսի 29-ին Հունգարիայի խորհրդարանը «Ֆիդեսի» ներկայացուցիչ Պալ Շմիտին ընտրել է որպես երկրի նոր նախագահ։ Իր դիսերտացիայում գրագողության հետ կապված սկանդալի պատճառով նա հրաժարական է տվել։ 2012 թվականի մայիսի 2-ին Հունգարիայի նոր նախագահ է ընտրվել «Ֆիդեսի» ներկայացուցիչ Յանոշ Ադերը։

Իր դաշնակիցների հետ սահմանադրական մեծամասնություն կազմելով՝ «Ֆիդեսը» նախաձեռնել է նոր սահմանադրության ընդունում, որն ուժի մեջ է մտել 2012 թվականին։ Նոր սահմանադրությունում նշվում է, որ հունգար ժողովուրդը միավորված է «Աստծո և քրիստոնեության» կողմից։ Պետությունը պարտավոր է պաշտպանել կյանքը՝ միաժամանակ սահմանելով, որ կյանքը սկսվում է բեղմնավորման պահից։ Փաստորեն, սահմանադրության այս հոդվածը արգելում է աբորտները։ Սահմանադրությամբ ամուսնությունը սահմանվում է որպես տղամարդու և կնոջ միություն։

2014 թվականի հուլիսին կուսակցության առաջնորդ Վիկտոր Օրբանը կոչ արել փոխարինել լիբերալ ժողովրդավարությունը պետական կառավարման մոդելով, որն ավելի նման է Ռուսաստանին, Թուրքիային, Չինաստանին և Սինգապուրին, իսկ սոցիալական պետությունը՝ «աշխատող պետությամբ»։ [1]։

2021 թվականի մարտի 3-ին ««Ֆիդես»» կուսակցությունը դուրս է եկել Եվրոպական խորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունից, իսկ մարտի 18-ին՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունից[2]։

Ըստ որոշ ընդդիմադիր քաղաքական վերլուծաբանների գնահատականների՝ 2010 թվականից ի վեր Վիկտոր Օրբանն ու «Ֆիդես» կուսակցությունը Հունգարիայում ստեղծել են «մաֆիոզ պետություն», որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնացված է կուսակցության և անձամբ Օրբանի շուրջ[3]։

Կազմակերպչական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի քաղաքացիական միությունը բաղկացած է ընտրական շրջանների միավորումներից (հունգ.՝ választókerületi szervezet), մեկ ընտրատարածքի համար, իսկ ընտրական շրջանների միավորումները բաղկացած են տեղական միավորումներից (helyi szervezet), մեկական համայնքի համար:

Բարձրագույն մարմինը կոնգրեսն է (հունգ.՝ Kongresszus), կոնգրեսների միջև գործում է ազգային վարչությունը (հունգ.՝ Országos Választmány), ազգային վարչությունների միջև՝ ազգային նախագահությունը (հունգ.՝ Országos Elnökség)։ Բարձրագույն մարմինը Կոնգրեսն է (հունգ.՝ Kongresszus), Կոնգրեսների միջև՝ Պետական Խորհուրդը (հունգ.՝ Országos Választmány), Պետական խորհուրդների միջև՝ Պետական Կոնգրեսը (հունգ.՝ Országos Elnökség), վերահսկիչ մարմինը՝ Մանդատների, Կանոնադրությունների և Կոնֆլիկտների հանձնաժողովը (հունգ.՝ Mandátumvizsgétzezéfáló, Ölendumvizsgándisgándisgy. Bizottság) և Էթիկայի հանձնաժողով (հունգ.՝ Etikai Bizottság), աուդիտի մարմինը աուդիտի կոմիտեն է (հունգ.՝ Számvizsgáló Bizottság):

Երիտասարդական կազմակերպությունը՝ «Ֆիդելիտաշ» (հունգ.՝ Fidelitas)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Желтов М. В. (2016 թ․ նոյեմբերի 5). «Референдум против расселения мигрантов в Венгрии — по следам «двухвостой собаки»». ИнтерИзбирком. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. ↑ Iván András, Körömi Csongor (2021 թ․ մարտի 18). «Kilép a Fidesz az Európai Néppártból». Telex.hu (հունգարերեն). Van Másik Kft. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  3. ↑ ' Мадьяр, Балинт. Анатомия посткоммунистического мафиозного государства: На примере Венгрии / Пер. с венг. П. Борисова. (Библиотека журнала «Неприкосновенный запас») — М.: Новое литературное обозрение, 2016. — 392 с.; Twenty-Five Sides of a Post-Communist Mafia State. Edited by Bálint Magyar and Júlia Vásárhelyi. — Budapest: Central European University Press; Noran Libro, 2017. — 660 p

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիդես» հոդվածին։