Ֆիդել Էսկոբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆիդել Էսկոբար
ENG-PAN (13) 2018-6-29 Fidel Escobar.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը պանամացի
Քաղաքացիությունը Պանամա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 9, 1995(1995-01-09)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Պանամա, Պանամա
Հասակ 181 սանտիմետր
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նյու Յորք Ռեդ Բուլզ
Համար 29
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2013 Պանամա Սան Ֆրանցիսկո 16 (1)
2014-2016 Պանամա Սպորտինգ Սան Միգելիտո 65 (6)
2016-2017  Պորտուգալիա Սպորտինգ Բ 14 (0)
2017—մ․հ․  Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ 8 (0)
Ազգային հավաքական
2015 Պանամա Պանամա (մինչև 20) 7 (3)
2015—մ․հ․ Պանամա Պանամա (մինչև 23) 7 (2)
2015—մ․հ․ Պանամա Պանամա 25 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆիդել Էսկոբար Մենդետա (իսպ.՝ Fidel Escobar Mendieta, հունվարի 9, 1995(1995-01-09)[1][2], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի և Պանամայի ազգային հավաքականի պաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսկոբարն իր կարիերան սկսել է «Սան Ֆրանցիսկո» ակումբում։ 2013 թվականի ապրիլի 28-ին՝ «Չեպո» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Պանամայի առաջնությունում[3]։ Հոկտեմբերի 27-ին «Չորիլո» ակումբի դեմ խաղում Ֆիդելը խփել է իր առաջին գոլը «Սան Ֆրանցիսկո» ակումբի կազմում[4]։

2014 թվականի սկզբին Էսկոբարը տեղափոխվել է «Սպորտինգ Սան Միգելիտո» ակումբ։ Փետրվարի 6-ին «Արաբե Ունիդո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբում[5]։ Մարտի 16-ին «Ալյանսա» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Սան Ֆրանցիսկո» ակումբի կազմում[6]։

2016 թվականի ամռանը Էսկոբարը տեղափոխվել է Լիսաբոնի «Սպորտինգ» ակումբ։ Խաղային պրակտիկա ստանալու համար նա սկսել է հանդես գալ երկրորդ կազմում։ Օգոստոսի 6-ին «Պորտիմոնենսի» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Պորտուգալիայի Սեգունդա լիգայում[7]։

2017 թվականի ամռանը Ֆիդելը վարձավճարով տեղափոխվել է ամերիկական «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբ։ «Պորտլենդ Տիմբերս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը ՄԼՍ-ում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Էսկոբարը Պանամայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Ճամայկայում։ Մրցաշարում նա խաղացել է Մեքսիկայի[8], ԱՄՆ-ի[9], Ճամայկայի[10] և Տրինիդադ և Տոբագոյի[11] երիտասարդական հավաքականների դեմ։ Մեքսիկացիների դեմ խաղի ժամանակ Ֆիդելը դարձել է գոլի հեղինակ։ Նույն թվականի ամռանը Էսկոբարը մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը Նոր Զելանդիայում։ Մրցաշարում նա խաղացել է Արգենտինայի[12], Ավստրիայի [13] և Գանայի[14] երիտասարդական հավաքականների դեմ։ Արգենտինացիների և ավստրիացիների հանդիպման դե խաղերում Ֆիդելը գոլ է խփել։

Նույն թվականին Էսկոբարը Պանամայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Պանամերիկյան խաղերին Կանադայում։ Մրցաշարում նա խաղացել է Պերու[15], Կանադայի[16], Մեքսիկայի[17] և Բրազիլիայի[18][19] հավաքականների դեմ՝ աչքի ընկնելով բրազիլիացիների և պերուացիների դեմ խաղերում։

2015 թվականի փետրվարի 8-ին ԱՄՆ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում Էսկոբարը կատարել է իր նորամուտը Պանամայի հավաքականում[20]։

2016 թվականին Էսկոբարն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանն ԱՄՆ-ում։ Մրցաշարում նա եղել է պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս չի եկել։ Նույն թվականի նոյեմբերի 11-ին Էսկոբարը խփել է իր առաջին գոլը Պանամայի հավաքականի կազմում՝ աչքի ընկնելով 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Հոնդուրասի հավաքականի դեմ խաղում[21]։

2017 թվականին Էսկոբարը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա խաղացել է Մարտինիկայի[22], Նիկարագուայի[23] և Կոստա Ռիկայի[24] հավաքականների դեմ։

2018 թվականին Էսկոբարը մասնակցել է աշխարհի առաջնությանը Ռուսաստանում։ Մրցաշարում նա խաղացել է Բելգիայի[25], Անգլիայի[26] և Թունիսի[27] հավաքականների դեմ։

Գոլերը Պանամայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 11 նոյեմբերի, 2016 Օլիմպիկո Մետրոպոլիտանո, Սան Պեդրո Սուլա, Հոնդուրաս Հոնդուրաս Հոնդուրաս 0:1 0:1 Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Պանամա Պանամա (մինչև 20)

  • 2nd ԿՈՆԿԱԿԱՖ գավաթի երիտասարդական խաղարկություն – 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://www.uslchampionship.com/fidel-escobar
  3. «Չեպո VS. Սան Ֆրանցիսկո 2:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-04-28 
  4. «Չորիլո VS. Սան Ֆրանցիսկո 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-10-27 
  5. «Սպորտինգ Սան Միգելիտո VS. Արաբե Ունիդո 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-02-06 
  6. «Սպորտինգ Սան Միգելիտո VS. Ալյանսա 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-03-16 
  7. «Սպորտինգ Լիսաբոն VS. Պորտիմոնենսի 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-06 
  8. «Պանամա (մինչև 20) VS. Մեքսիկա (մինչև 20) 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-25 
  9. «Պանամա (մինչև 20) VS. ԱՄՆ (մինչև 20) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-11 
  10. «Ճամայկա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-15 
  11. «Պանամա (մինչև 20) VS. Տրինիդադ և Տոբագո (մինչև 20) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-18 
  12. «Արգենտինա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-05-30 
  13. «Ավստրիա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-02 
  14. «Պանամա (մինչև 20) VS. Գանա (մինչև 20) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-05 
  15. «Պանամա (մինչև 22) VS. Պերու (մինչև 22) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-12 
  16. «Պանամա (մինչև 22) VS. Կանադա (մինչև 22) 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-17 
  17. «Մեքսիկա (մինչև 22) VS. Պանամա (մինչև 22) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-24 
  18. «Բրազիլիա (մինչև 22) VS. Պանամա (մինչև 22) 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-12 
  19. «Բրազիլիա (մինչև 22) VS. Պանամա (մինչև 22) 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-25 
  20. «ԱՄՆ VS. Պանամա 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-02-08 
  21. «Հոնդուրաս VS. Պանամա 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-11-11 
  22. «Պանամա VS. Մարտինիկա 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-15 
  23. «Պանամա VS. Նիկարագուա 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-13 
  24. «Կոստա Ռիկա VS. Պանամա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-20 
  25. «Բելգիա VS. Պանամա 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-18 
  26. «Անգլիա VS. Պանամա 6:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-24 
  27. «Պանամա VS. Թունիս 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Profile(չաշխատող հղում) — Sporting SM