Jump to content

Ֆիգեն Յուքսեքդաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիգեն Յուքսեքդաղ
 
Կուսակցություն՝ Socialist Party of the Oppressed? և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր դեկտեմբերի 19, 1971(1971-12-19) (54 տարեկան)
Ծննդավայր Ջեյհան, Ադանայի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա

Ֆիգեն Յուքսեքդաղ Շենօղլու (թուրքերեն՝ Figen Yüksekdağ Şenoğlu, դեկտեմբերի 19, 1971(1971-12-19), Ջեյհան, Ադանայի մարզ, Թուրքիա)[1][2], թուրք քաղաքական գործիչ և լրագրող, ով 2014-2017 թվականներին Սելահաթին Դեմիրթաշի հետ միասին եղել է Թուրքիայի ձախակողմյան «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) համանախագահը։ Նա Վանի ընտրատարածքից ընտրված պատգամավոր էր 2015 թվականի հունիսի համընդհանուր ընտրություններից սկսած՝ մինչև 2017 թվականի փետրվարի 21-ը, երբ դատարանի վճռով զրկվեց պատգամավորական մանդատից[3]։ Նրա կուսակցական անդամակցությունը և, հետևաբար, համանախագահի պաշտոնը դադարեցվել են դատարանի կողմից 2017 թվականի մարտի 9-ին՝ «ահաբեկչական քարոզչություն» տարածելու համար վեց տարվա ազատազրկման դատավճռից հետո[4]։

2024 թվականի մայիսին նա դատապարտվել է 30 տարվա և երեք ամսվա ազատազրկման, իսկ HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը դատապարտվել է ավելի քան 40 տարվա ազատազրկման[5]։

Կյանք և աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիգեն Յուքսեքդաղը մեծացել է Ադանայի նահանգի Յումուրթալըք շրջանի Գյոլովասը գյուղում՝ գյուղական թուրքմենական ընտանիքում՝ լինելով տասը երեխաներից իններորդը[6]։ Նա իր ընտանիքը նկարագրել է որպես հավատացյալ, պահպանողական և ազգայնական։ Այնուամենայնիվ, նրա հայրը կարևորում էր, որ իր դուստրերը կրթություն ստանան և հաջողակ լինեն։ Ավագ դպրոցում սովորելու տարիներին նա սկսեց ներգրավվել քաղաքական գործունեության մեջ և միացավ աշխատավորական շարժմանը։ Երբ Աշխատավորների միջազգային օրվա ցույցի ժամանակ նա ձերբակալվել է, ինչը հանգեցրել է ընտանեկան տարաձայնությունների։ 18 տարեկանում Ֆիգենը հեռացել է տնից և մեկնել Ստամբուլ, սակայն հետագայում նրա հարաբերությունները ընտանիքի հետ կրկին կարգավորվել են[7][8]:

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի համընդհանուր ընտրություններում նա Ադանայի ընտրատարածքից առաջադրվել էր որպես պատգամավորության անկախ թեկնածու։ Նախքան «Սոցիալիստ կին» ամսագրի խմբագիր դառնալը, նա մի քանի տարի ներգրավված է եղել կանանց իրավունքների պաշտպանության շարժումներում։ Լինելով «Աթըլըմ» թերթի խորհրդի անդամ՝ 2009 թվականին նա կալանավորվել է իր քաղաքական գործունեության պատճառով։ Դրանից կարճ ժամանակ անց՝ 2010 թվականին, նա համահիմնադրել է «Ճնշվածների սոցիալիստական կուսակցությունը» (ESP)[9], իսկ 2014 թվականին հրաժարական է տվել ղեկավարի պաշտոնից՝ HDP-ին միանալու համար, որի հետ ESP-ն միավորվել է նույն տարվա վերջին[10]։ 2014 թվականի հունիսին Յուքսեքդաղը Սելահաթին Դեմիրթաշի հետ միասին ընտրվել է HDP-ի համանախագահ[11]։ Նա պատգամավոր է ընտրվել 2015 թվականի հունիսի 7-ին[12] և վերընտրվել՝ 2015 թվականի նոյեմբերի 1-ին[13]։

Դատական հետապնդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսին նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից[14], իսկ նույն տարվա հոկտեմբերին նրան արգելվել է լքել Թուրքիան[15]։ Նա ձերբակալվել է 2016 թվականի նոյեմբերի 3-ին՝ «ահաբեկչության» հետ կապված հետաքննությունների շրջանակում ենթադրաբար չհամագործակցելու համար[14]։ 2017 թվականի փետրվարի 21-ին խորհրդարանը դադարեցրել է նրա պատգամավորական անդամությունը, իսկ 2017 թվականի մարտի 9-ին Վճռաբեկ դատարանը որոշել է, որ նա այլևս HDP-ի անդամ չէ[16]։

2017 թվականի ապրիլի 11-ին նա դատապարտվել է 1 տարվա ազատազրկման «ահաբեկչական քարոզչության» համար[17]։ 2019 թվականի հունվարի 7-ին նա պարտավորեցվել է վճարել 1740 թուրքական լիրա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար[18]։

2021 թվականի մարտի 17-ին Վճռաբեկ դատարանի դատախազ Բեքիր Շահինը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հինգ տարով արգելել Յուքսեքդաղին և HDP-ի 686 այլ քաղաքական գործիչների զբաղվել քաղաքականությամբ[19][20]։ Հայցը ներկայացվել էր HDP-ի փակման պահանջի հետ միասին՝ պատճառաբանելով կուսակցության ենթադրյալ կազմակերպչական կապերը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ESP Genel Başkanı; Figen Yüksekdağ». Արխիվացված է օրիգինալից 2015-10-02-ին. Վերցված է 2015-03-29-ին.
  2. EZİLENLERİN SOSYALİST PARTİSİ (ESP) Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
  3. «Son Dakika: HDP Eş Genel Başkanı Figen Yüksekdağ'ın milletvekilliği düştü». 2017 թ․ փետրվարի 21.
  4. «Figen Yüksekdağ'ın HDP üyeliği düşürüldü». Deutsche Welle Türkçe (Turkish). 2017 թ․ մարտի 9.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. tagesschau.de 16. may 2024 (German)
  6. Armutçu, Emel. «Haşarı küçük kız büyüdü dişli bir politikacı oldu». www.cumhuriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
  7. Laura Secorun Palet (2015 թ․ ապրիլի 6). «Meet Figen Yüksekdağ, Turkey's Political Firestarter». Huffigton Post. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. Pinar Tremblay (2015 թ․ փետրվարի 11). «Kurdish women's movement reshapes Turkish politics». Al-Monitor. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  9. «Kandil bids farewell to Journalist Deniz Fırat». www.diclehaber.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-18-ին. Վերցված է 2020-10-12-ին.
  10. «ESP'nin Genel Başkanı Bir Kadın: Figen Yüksekdağ - kadın-lgbti». Bianet - Bagimsiz Iletisim Agi.
  11. «Former HDP leader Yüksekdağ fined in Erdoğan insult case». www.duvarenglish.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020-01-07-ին.
  12. «Turkish prosecutor seeks political ban on 687 pro-Kurdish politicians». www.duvarenglish.com. Gazete Duvar. 2021-03-18. Վերցված է 2021-03-19-ին.
  13. «VAN SEÇİM SONUÇLARI - 1 KASIM 2015 GENEL SEÇİM SONUÇLARI». secim.haberler.com. Վերցված է 2020-01-07-ին.
  14. 1 2 «Arrest of Kurdish politicians in Turkey threatens further upheaval | DW | 06.11.2016». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019-01-12-ին.
  15. «Kandil bids farewell to Journalist Deniz Fırat». www.diclehaber.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-18-ին. Վերցված է 2020-10-12-ին.
  16. «Yüksekdağ Removed From HDP Membership». Bianet. 2017 թ․ մարտի 9.
  17. Kurdistan24. «Turkey court sentences pro-Kurdish leader to one year in prison». Kurdistan24 (անգլերեն). Վերցված է 2019-01-12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  18. «Kandil bids farewell to Journalist Deniz Fırat». www.diclehaber.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-18-ին. Վերցված է 2020-10-12-ին.
  19. «Kandil bids farewell to Journalist Deniz Fırat». www.diclehaber.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-18-ին. Վերցված է 2020-10-12-ին.
  20. 1 2 «HDP indictment seeks political ban for 687 members, including Demirtaş, Buldan and Sancar». Bianet. Վերցված է 2021-03-19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիգեն Յուքսեքդաղ» հոդվածին։