Ֆերնանդո Տոռես դե Պորտուգալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերնանդո Տոռես դե Պորտուգալ
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր 16-րդ դար
Ծննդավայր Խաեն, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա
Վախճանի օր հոկտեմբերի 18, 1592(1592-10-18)
Վախճանի վայր Վիլյարդոմպարդո, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա և  Պերու
Ի ծնե անուն իսպ.՝ Fernando Torres y Portugal
Ֆերնանդո Տոռես դե Պորտուգալ. ննկարը՝ Գուաման Պոմայի

Ֆերնանդո Տոռես դե Պորտուգալ[1] (իսպ.՝ Fernando de Torres de Portugal y Mesía, 16-րդ դար, Խաեն, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա - հոկտեմբերի 18, 1592(1592-10-18), Վիլյարդոմպարդո, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի ազնվական, գաղութային պաշտոնյա[2]։ Պերուի փոխարքան 1585-1589 թվականներին[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1584 թվականի մարտի 31-ին Ֆերնանդո Տոռես դե Պորտուգալը նշանակվել է Պերուի փոխարքայի պաշտոնում, մեկնել է Ամերիկա, սակայն նրա ուղին առողջական խնդիրների պատճառով բավականին երկար է եղել։ Ժամանելով գաղութ, նա 1585 թվականի հունիսի 11-ին վայրէջք է կատարել Պաիտայում, իսկ Լիմա հասել է նույն թվականի նոյեմբերի 25-ին։

Կատարելով թագավոր Ֆիլիպ II-ի հրամանը նա առաջին հերթին բարձրացրել է գաղութում հարկերը և վճարները։ Թագավորին հսկայական միջոցներ էին պահանջվում Արմադայի կառուցման համար և Տոռես դե Պորտուգալը կարողացել է դրանք տալ՝ իր կառավարման 5 տարիների ընթացքում՝ Իսպանիա ուղարկելով գրեթե 5 մլն դուկատ։

Ենթադրելով ամերիկյան ծովահենների հարձակումները, նա միջոցներ է ձեռնարկել ափերը ամրապնդելու համար, ափային պաշտպանության համար պատրաստվել և տեղադրվել են նոր զենքեր։ Շուտով Մագելանի նեղուցը հատած անգլիական ծովահեն Թոմաս Կավենդիշը մի քանի հարձակում է գործել Պերուի ափերի վրա՝ թալանելով Արիկան և Պիսկոն, սակայն չի դիպչել Կալյաոյին, որը հսկվում էր իսպանական էսկադրայով։

1586 թվականի հուլիսի 9-ին Պերուում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որին հաջորդած ցունամին հանգեցրել է Կալյաոում ավերածությունների։

1586 թվականին Լիմայում ծնվել է Իսաբել Ֆլորես դե Օլիվան (Լիմայի Սուրբ Վարդ)։

1589 թվականին Պերուում բռնկվեց ծաղիկ հիվանդության համաճարակ, փոխարքայի հրամանով մի քանի հիվանդանոց կառուցվեց։

Նոր փոխարքա Գարսիա Ուրտադո դե Մենդոսի ժամանումից հետո Տոռես դե Պորտուգալը մեկնել է Մագդալենա քաղաք, իսկ ավելի ուշ մեկնել է Իսպանիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fernando Torres y Portugal». Los diccionarios y las enciclopedias sobre el Académico (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. «Biografia de Fernando Torres y Portugal» (իսպաներեն). www.biografiasyvidas.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. «Fernando Torres y Portugal». Los diccionarios y las enciclopedias sobre el Académico (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերնանդո Տոռես դե Պորտուգալ» հոդվածին։