Jump to content

Ֆերնանդո Լուգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆերնանդո Արմինդո Լուգո Մենդես (իսպ.՝ Fernando Armindo Lugo Méndez [ferˈnando arˈmindo ˈluɣo ˈmendes], մայիսի 30, 1951(1951-05-30)[1], San Pedro del Paraná, Itapúa, Պարագվայ), պարագվայցի քաղաքական և եկեղեցական գործիչ: 2008-2012 թվականներին Պարագվայի նախագահն էր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դավանանք չունեցող և Ստրեսների ռեժիմին հակառակվող մի ընտանիքում: Աշխատելով որպես ուսուցիչ արդյունաբերական տարածքում՝ տեսել է բազմաթիվ կրոնավորների, որոնք հնարավորություն չեն ունեցել հանդիպել քահանայի հետ։ 1970 թվականին դա ստիպել է նրան ընդունվել վերբիստական ​​սեմինարիա։ 1977 թվականի օգոստոսի 15-ին ձեռնադրվել է քահանա։ Հինգ տարի Էկվադորում աշխատել է որպես միսիոներ։ Վերադառնալով Պարագվայ՝ 1983 թվականին վտարվել է այնտեղից և կրթությունը շարունակել Հռոմում։ 1987 թվականին վերադարձել է հայրենիք։ 1994 թվականի ապրիլի 17-ին նա դարձել է՝ երկրի ամենաաղքատ շրջանում գտնվող Սան Պեդրոյի թեմի եպիսկոպոս և ստացել «աղքատների եպիսկոպոս» մականունը։ 2005 թվականի հունվարի 11-ին հրաժարական է տվել իր պաշտոնից՝ քաղաքականություն մտնելու նպատակով։

2007 թվականին, անդամակցելով Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությանը, որը մտնում էր «Հայրենասիրական դաշինք հանուն փոփոխությունների» կոալիցիայի մեջ, 2008 թվականի նախագահական ընտրություններում դարձել է ձախակողմյան թեկնածու։ 2008 թվականի ապրիլի 20-ին ձայների պարզ մեծամասնությամբ հաղթել է իշխող «Կոլորադո» կուսակցության թեկնածու Բլանկա Օվելարին՝ դառնալով Պարագվայի երկրորդ ձախակողմյան նախագահը (առաջինը Ռաֆայել Ֆրանկոն էր 1936-1937 թվականներին) և վերջ դնելով կուսակցության 61-ամյա կառավարմանը

2008 թվականի օգոստոսի 15-ին Լուգոն երկրի նախագահի պաշտոնում փոխարինել է «Կոլորադո» կուսակցության առաջնորդ Նիկանոր Դուարտե Ֆրուտոսին։

2009 թվականի ապրիլի 13-ին Լուգոն ստիպված է եղել խոստովանել, որ երբ եպիսկոպոս էր, խախտել է կուսակրոնության երդումը, որը պարտադիր էր կաթոլիկ քահանաների համար, և սեռական կապ է ունեցել 26-ամյա աղջկա հետ, որից որդի է ունեցել։ 2008 թվականի հուլիսի 31-ին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը նրան ազատել է կուսակրոնության երդումից, իսկ որդին ծնվել է 2007 թվականի մայիսի 4-ին[2][3]։ Չնայած այս սկանդալի հետ կապված հրաժարական տալու կոչերին՝ Լուգոն հայտարարել է, որ իր պաշտոնում կմնա մինչև 2013 թվականի օգոստոսի 15-ը, այսինքն՝ մինչև իր նախագահական լիազորությունների ժամկետի ավարտման օրը[4]։

Պարագվայի գլխավոր խնդիրներից մեկի՝ ագրարային հարցի լուծմանը մոտենալու անկարողության համար Լուգոյի կառավարությունը հարձակման է ենթարկվել Պարագվայի ժողովրդի բանակի (ՊԺԲ) ձախ պարտիզանների կողմից[5]։ Մյուս կողմից, կոմունիստների, ձախ ուժերի և, փաստորեն, նախագահ Լուգոյի դեմ զինված պայքարի կոչ է արել չիլիական ծագմամբ ծայրահեղ աջ պարագվայցի գործարար Էդուարդո Ավիլեսը։

2009 թվականի նոյեմբերի 5-ին Լուգոյի հրամանով աշխատանքից ազատվել են ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Խուան Օսկար Վելասկեսը, ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Դարիո Դավալոսը և ազգային նավատորմի հրամանատար փոխծովակալ Կլաուդելինո Ռեկալդեն, որոնք կասկածվել են հեղաշրջման նախապատրաստման մեջ[6]։

2012 թվականի հունիսի 22-ին Պարագվայի Սենատը հայտարարել է Լուգոյի իմպիչմենտը՝ կապված ոստիկանության և հողազուրկ գյուղացիների բախման հետ, ինչը ընդդիմության կողմից հայտարարվել է նախագահի կողմից իրականացվող հողային բարեփոխումների հետևանք[7][8]։ Նախագահ է դարձել փոխնախագահ Ֆեդերիկո Ֆրանկոն։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Լուգոն իր նախագահության ընթացքում ամուսնացած չի եղել, նա իր ավագ քրոջը՝ Մերսեդես Լուգոյին, նշանակել է Պարագվայի առաջին տիկին[9]:

2010 թվականի օգոստոսին Լուգոյի մոտ ախտորոշվել է ոչ հոջկինյան լիմֆոմա։ Նա շարունակել է կատարել Պարագվայի նախագահի պարտականությունները, մինչ բուժում էր անցնում[10]:

Նա նաև սովորել է Պապական Գրիգորյան ճեմարանում[11]։

Լուգոն մի քանի արտամուսնական երեխաների հայր է[12], այդ թվում՝ մեկը, որը, ենթադրաբար, ծնվել է սեռական բռնության արդյունքում[13]։ Չորս մայրերի այս մեղադրանքները, որոնք պնդել են, որ Լուգոն իրենց երեխաների հայրն է դարձել, մինչ ամուրիության երդման տակ էր, 2008 թվականին՝ նրա երդմնակալությունից անմիջապես հետո, ի հայտ են եկել[14]: Երեխաներից մեկը ծնվել է 24-ամյա կնոջից, որը պնդել է, որ նրանք սեռական հարաբերություններ են ունեցել, երբ նա տասնվեց տարեկան էր (Պարագվայում ամուսնության տարիքը 14 տարեկանն է[15]), և նա եպիսկոպոս էր[16][17]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  2. Präsident bekennt sich zu Affäre Արխիվացված 2021-01-22 Wayback Machine(գերմ.)
  3. La oposición paraguaya acusa a Lugo de cometer «estupro» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(իսպ.)
  4. Seré presidente hasta agosto de 2013: Lugo Արխիվացված 2009-03-17 Wayback Machine(իսպ.)
  5. Кармен Вильяльба. ««Вооружённый защитник беднейшего народа»». "Сен-Жюст". Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. Недействительная ссылка
  7. «Сенат Парагвая отправил в отставку президента страны Фернандо Луго». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  8. «Президент Парагвая отправлен в досрочную отставку». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  9. «Lugo nombra "primera dama" a su hermana». El Nuevo Diario. Արխիվացված է օրիգինալից 2022-08-28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  10. «BBC News: Paraguay President Fernando Lugo diagnosed with cancer». 2010 թ․ օգոստոսի 7.
  11. Cano, Manuela (2022 թ․ օգոստոսի 11). «El expresidente paraguayo Fernando Lugo, en coma inducido luego de sufrir un ACV» [Former Paraguayan President Fernando Lugo in a coma after suffering a stroke]. FRANCE 24 (իսպաներեն).
  12. «Paraguay prez sex scandal widens». United Press International. 2009 թ․ ապրիլի 23. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  13. «Paraguay president accused of sex attack». The Sydney Morning Herald. 2009 թ․ հունիսի 24. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  14. «The never-ending war». The Economist. 2012 թ․ դեկտեմբերի 22. էջ 45.
  15. «GLIN.gov – Changes introduced by Law 3440/2008» (իսպաներեն). (click on PDF file in "texto completo")
  16. «Paraguayan president admits he fathered child while he was a Catholic bishop». The Guardian. 2009 թ․ ապրիլի 14. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  17. Dorris, Barbara (2009 թ․ ապրիլի 13). «Ex-bishop admits fathering child; Sex abuse victims respond». The Survivors Network of those Abused by Priests. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]