Ֆերնանդո Ալվարես դե Սոտոմայոր ը Սարագոսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերնանդո Ալվարես դե Սոտոմայոր ը Սարագոսա
Ի ծնեիսպ.՝ Fernando‏ Álvarez de Sotomayor y Zaragoza
Ծնվել էսեպտեմբերի 25, 1875(1875-09-25)[1][2][3][…]
ԾննդավայրՖեռոլ, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Spain under the Restoration, Իսպանիա[4][5]
Վախճանվել էմարտի 17, 1960(1960-03-17)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունReal Academia de España en Roma? և Instituto Cardenal Cisneros?
Մասնագիտություննկարիչ և քաղաքական գործիչ
ԱշակերտներJorge Letelier Núñez?, Julio Ortiz de Zárate?, Marisa Roesset Velasco? և Rosario de Velasco?
Պարգևներ
Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ, Ալֆոնսո XII շքանշանի Մեծ խաչ և Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ
Պաշտոնթանգարանի տնօրեն, թանգարանի տնօրեն, Vocal de la Junta per a l'Ampliació d'Estudis i Investigacions científiques, ֆրանկական կորտեսների դեպուտատ և Member of the Consultative National Assembly?
ԱնդամակցությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, ibero-american union?[6], Թագավորական Գալիսիական ակադեմիա և Royal Galician Academy of Fine Arts?
ԶավակներMaría del Rosario Álvarez?[7]
 Fernando Álvarez de Sotomayor Վիքիպահեստում

Ֆերնանդո Ալվարես դե Սոտոմայոր ը Սարագոսա (իսպ.՝ Fernando Álvarez de Sotomayor y Zaragoza, սեպտեմբերի 25, 1875(1875-09-25)[1][2][3][…], Ֆեռոլ, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Spain under the Restoration, Իսպանիա[4][5] - մարտի 17, 1960(1960-03-17)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարար-ինժեների կրթություն է ստացել, ուսումնասիրել է իրավագիտություն, գրականություն և փիլիսոփայություն, նկարչության դասեր է վերցրել նկարիչներ Խոսե Գուտերեսից և Խոսե Վերայից։ Սովորելու նպատակով 1892 թվականին ընդունվել է Մանուել Դոմինգես Սանչեսի արհեստանոց։ 1899 թվականին կրթաթոշակ է ստացել Հռոմի իսպանական գեղարվեստի ակադեմիայում սովորելու համար։ 1908 թվականին Չիլիի կառավարության հրավերով Սանտյագոյի գեղարվեստի բարձրագույն դպրոցում (Escuela de Bellas Artes de Santiago) զբաղեցրեց գեղանկարչության պրոֆեսորի պաշտոնը, իսկ հետագայում դարձել է նույն դպրոցի տնօրեն և զգալի ազդեցություն ունեցել Չիլիի գեղանկարչության զարգացման, արվեստագետների և մշակույթի այլ գործիչների վրա։

Իսպանիա վերադառնալուց հետո նա դարձավ Ալֆոնս 13-րդ թագավորի պալատական նկարիչը։ 1922 թվականին ստանձնել է Մադրիդի Պրադո թանգարանի տնօրենի պաշտոնը։ Հեռագայում դարձել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։ 1931 թվականին Իսպանիայի երկրորդ հանրապետության հռչակումից հետո ստիպված հեռացել է թանգարանի տնօրենի պաշտոնից, սակայն Իսպանիայի քաղաքացիական պատերազմուն Ֆրանկոյական Իսպանիայի հաստատվելուց հետո կրկին ստանձնեց այդ պաշտոնը։

1947 թվականին նա մեկնել է Բուենոս Այրես, որտեղ կազմակերպել է ժամանակակից իսպանացի նկարիչների և քանդակագործների ցուցահանդես, ինչպես նաև նկարել է Արգենտինայի նախագահ Խուան Դոմինգո Պերոնի և նրա կնոջ՝ Էվա Պերոնի դիմանկարները։

1953 թվականին դարձել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի տնօրեն, սակայն 1955 թվականին տարիքի պատճառով թողել է այդ պաշտոնը։

Բազմաթիվ մրցանակների մրցանակակիր է[8]։

Ֆերնանդո Ալվարեսը մահացել է Մադրիդում 84 տարեկանում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]