Ֆերդինանդ Շևալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆերդինանդ Շևալ
Joseph Ferdinand Cheval
Ferdinand Cheval.jpg
Ծնվել էապրիլի 19, 1836(1836-04-19)[1][2]
ԾննդավայրCharmes-sur-l'Herbasse
Մահացել էօգոստոսի 19, 1924(1924-08-19)[1][3][2] (88 տարեկանում)
Վախճանի վայրըHauterives
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունճարտարապետ, քանդակագործ, mail carrier և արվեստների գործիչ
Ստորագրություն
Signature Ferdinand Cheval.png
Ferdinand Cheval Վիքիպահեստում

Ժոզեֆ Ֆերդինանդ Շևալ (ֆր.՝ Joseph Ferdinand Cheval, ապրիլի 19, 1836(1836-04-19)[1][2], Charmes-sur-l'Herbasse - օգոստոսի 19, 1924(1924-08-19)[1][3][2], Hauterives հայտնի է նաև՝ փոստատար Շեվալ ֆր.՝ facteur Cheval անվամբ), նաև արվեստի ամենատպավորիչ հուշարձանի ստեղծողը՝ Փոստատար Շևալի իդեալական պալատը:

Լռության գերեզման

Կենսագրություն և ստեղծագործություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

13 տարեկանից հացթուխի օգնական է աշխատել, իսկ 1867 թվականից գյուղի փոստատարի պաշտոն է ստացել: Փոստը բաժանելուց նա օրական 25 կիլոմետր ճանապարհ էր անցնում, և ճանապարհից վերցնում էր ոչ սովորական ձև ունեցող քարեր և ձեռնասայլի մեջ էր դնում: 33 տարվա ընթացքում, դրանցով, աշխատանքից ազատ ժամանակ, միայնակ, գիշեր և ցերեկ, չնայելով եղանակին, ամեն պատահած գործիքների օգնությամբ նա ստեղծեց իր երազանքը՝ բոլոր երևակայությունների գերազանցող պալատ: Վերջացնելով այդ աշխատանքը մուտքի վերևում գրեց՝ «Plus opiniâtre que moi se mettre à l'oeuvre» («Թող որ հիմա այս աշխատանքով զբաղվի ավելի համառը, քան ես»): Տեղի իշխանությունները մերժեց իր խնդրանքը՝ իր մահից հետո իրեն այդտեղ թաղել: Նա 8 տարվա ընթացքում այն վերափոխեց Լռության և անսահման խաղաղության սրբավայրի:
Գյուղի փոստատարի պալատը, շնորհիվ սյուրռեալիստների, ամբողջ աշխարհին հայտնի է ինչպես Փոստատար Շևալի իդեալական պալատը:

Համբավ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդեալական պալատի ընդհանուր տեսքը

XX դարի 30-ական թվականներին մեծ աջակցություն ստացավ Պաբլո Պիկասոյից և Անդրե Բրետոնից: 1969 թվականին Իդեալական պալատը, իսկ 1975-ին Սրբավայրը, պաշտոնապես ճանաչվեց Շառլ դը Գոլի կառավարության պատմության և մշակույթի հուշարձան: Հասարակ փոստատարի ստեղծագործության վրա մեծ հետք են թողել քանդակագործներ Ռոբեր Տատերը և Նիկի դը Սեն-ֆալլը:

Դերը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շևալին է նվիրված Քրիս Մարկերի «Le Facteur sonne toujours cheval» (1992) ֆիլմը: Նաև նրա պատվին է նկարահանված «Փոստատար Շևալի իդեալական պալատը» ֆիլմը (2008)[4]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jouve J.P. e.a. Le palais idéal du facteur Cheval: quand le songe devient la réalité. Paris: Éditions du Moniteur, 1981

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]