Ֆերդինանդ Յուլիուս Քոն
Ֆերդինանդ Յուլիուս Քոն (գերմ.՝ Ferdinand Julius Cohn. հունվարի 24, 1828[2][3][4][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[1] - հունիսի 25, 1898[2][3][4][…] կամ հունիսի 26, 1898[1], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի բուսաբան և մանրէաբան։
«Լեոպոլդինա» գերմանական բնագետ ակադեմիայի անդամ (1849)[9], Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1897[10]), Փարիզի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1895)[11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հրեա գաղթականների ընտանիքում։
Կրթություն է ստացել Բրեսլավլի համալսարանում։ 1850 թվականից եղել է բուսաբանության դոցենտ, իսկ 1859 թվականից՝ նույն համալսարանի պրոֆեսոր, որտեղ 1866 թվականին հիմնադրել է բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտը։
Մահացել է 1898 թվականի հունիսի 25-ին և թաղվել Բրեսլավլի հին հրեական գերեզմանատանը։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոնի հիմնական աշխատանքները նվիրված են ամենապարզ մանրադիտակային բույսերին, ջրիմուռներին և սնկերին։ Քոնի գիտական աշխատություններում դիտարկվում են դրանց ձևաբանության, զարգացման պատմության և համակարգվածության հարցերը։ Քոն առաջին անգամ բակտերիաները դասել է բույսերի շարքին։ Ռոբերտ Կոխի հետ մասնակցել է սիբիրախտի հետազոտությանը։
1870 թվականից Քոն հրատարակել է «Beiträge zur Biologie der Pflanzen» ամսագիրը, որտեղ տպագրել է իր որոշ աշխատանքներ, օրինակ՝ Վոլվոքսի օրգանիզմների մասին։
1872-1875 թվականներին Քոնը բակտերիաների վերաբերյալ իր հետազոտությունը հրապարակել է «Neue Untersuchungen über Bacterien» աշխատությունում, որում ուսումնասիրել է այդ օրգանիզմների սիստեմատիկ և կենսաբանական առանձնահատկությունները՝ փորձելով պարզել նրանց դերը խմորման, քայքայման և համաճարակային հիվանդությունների զարգացման մեջ։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zur Naturgeschichte des Protococcus Pluvialis Բոն, 1851
- Die Menschheit und die Pflanzenwelt Բրեսլավլ, 1851
- Entwickelungs-geschichte des Pilobolus Crystallinus («Nova acta», 1851)
- Der Haushalt der Pflanzen Լայպցիգ, 1854
- Untersuchungen über die Entwicklungsgeschichte der Mikroskopischen Algen und Pilze Բոն, 1854
- Empusa muscae Բոն, 1855
- Entwickelung der Sphaeroplea annulina Բեռլին, 1855
- Beiträge zur Biologie der Pflanzen Բրեսլավլ, 1870
- Neue Untersuchungen über Bakterien Բոն, 1872-75
- Die Pflanze Լայպցիգ, 1882
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 Mez C. C. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. Bettelheim — B. — Vol. 3. — S. 284—296.
- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 Deutsche Nationalbibliothek Record #116629207 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ www.leopoldina.org (գերմ.)
- ↑ (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 77.
- ↑ Ferdinand Cohn(գերմ.)
- ↑ Cohn; Ferdinand Julius (1828—1898)(չաշխատող հղում) (անգլ.)
- ↑ Les membres du passé dont le nom commence par C(ֆր.)
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ Յուլիուս Քոն» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ Յուլիուս Քոն» հոդվածին։ |
| ||||||||||||
- Հունվարի 24 ծնունդներ
- 1828 ծնունդներ
- Վրոցլավ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 25 մահեր
- 1898 մահեր
- Հունիսի 26 մահեր
- Վրոցլավ քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի բուսաբաններ
- Գերմանացի կենսաբաններ
- Գերմանիայի հրեաներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Հրեա գիտնականներ
- Գերմանացի բժիշկներ