Ֆերարայի մայր տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆերարայի մայր տաճար
Ferrara 02.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակմայր տաճար և փոքր բազիլիկ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՖեռարա[2]
Հասցեcorso Martiri della Libertà 57 ‒ piazza Duomo ‒ Ferrara (FE)[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Ferrara-Comacchio?
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Իտալիայի մշակութային ժառանգություն[1][2]
ՆվիրվածՍուրբ Գևորգ
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն
Հիմնադրված15-րդ դար[1]

Ֆերարայի մայր տաճար (իտալ.՝ basilica Cattedrale di San Giorgio Martire), Իտալիայի Ֆերարա քաղաքի մայր տաճար, Ֆերարայի և Կոմակյոյի կաթոլիկ արքեպիսկոպոսության նստավայր: Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Ֆերարայի քաղաքապետարանի դիմաց, որը նախկինում եղել է դ’Էստե հերցոգների նստավայրը և բակով միացած է արքեպիսկոպոսական պալատին: Նվիրված է Ֆերարայի հովանավոր համարվող Սուրբ Գևորգին:

Կառուցման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս տեղում տաճարը կառուցվել է 12-րդ դարում, երբ Ֆերարայի կենտրոնը տեղափոխվել է Պո գետի ձախ ափ: Օծվել է 1135 թվականին: Տաճարի սկզբնական վայրում Ֆերարայի նախկին հին կենտրոնում մինչ օրս գտնվում է Սուրբ Գևորգի թեմական եկեղեցին (իտալ.՝ Basilica di San Giorgio fuori le mura):

Տաճարը ռոմանական ոճով կառուցված եռանավ բազիլիկ է: Գլխավոր (արևմտյան) ճակատամասը պատված է սպիտակ մարմարի սալիկներով: Այն ունի կլոր պատուհաններ, բազմաթիվ բարձրաքանդակներ: Ճակատամասի գլխավոր տարրը երկու սյուների վրա հենված փոքր պորտալն է, որը բնորոշ է իտալական միջնադարյան ճարտարապետությանը: Պորտալը եզրափակվում է Տիրամոր քանդակով՝ գրկին մանուկ Քրիստոսը, իսկ Տիրամոր քանդակից վեր բարձրաքանդակներ միջոցով ներկայացվում է Ահեղ դատաստանը: Գլխավոր պորտալը, որը գտնվում է փոքր պորտալի ներքևի հատվածում, զարդարված է բարձրաքանդակներով, որոնք ներկայացնում են երևակայական էակների: Այն պսակում է Սուրբ Գևորգի պատկերով տիմպանը[3]:

Տաճարի հարավային պատին կան երկհարկ լոջաներ: Այստեղ է տեղակայված նաև տաճարի երկրորդ պորտալը, որը 18-րդ դարում ավելացվել է տաճարին կից առևտրական շարքերի կառուցման ժամանակ: Այս պորտալի շուրջը եղել են տարվա եղանակների թեմայով սալիկներ, որոնք ներկայումս գտնվում են տաճարի թանգարանում: Այս սալիկների վրա պատկերված են եղել հեթանոս աստվածներ, օրինակ՝ հունվարը ներկայացված է երկդեմ Յանուսի կերպարանքով:

Հարավային պատի մոտ զանգակատան կառուցումը սկսվել է դասական վերածննդի շրջանում՝ 1451-1493 թվականներին: Այն կառուցվել է Լեոն Բատիստա Ալբերտիի նախագծով և սալիկապատվել սպիտակ և վարդագույն մարմարով: Ավարտին է հասցվել 16-րդ դարում:

Աբսիդները, որոնք կառուցվել են Ռոսսետտիի նախագծով[4], զարդարված են աղյուսե կամարներով և մարմարյա սյուներով:

Տաճարի ներքին հարդարանքը ոչնչացել է 17-րդ դարի հրդեհից և վերականգնվել Ֆերարայի համար ոչ այնքան բարենպաստ ժամանակաշրջանում բարոկկո ոճով: Հին ինտերիերից պահպանված առարկաներից առավել հետաքրքրություն են ներկայացնում հին երգեհոնի փեղկերը, որոնք նկարազարդել է Կոզիմո Տուրան: Դրանք ներկայումս գտնվում են տաճարի թանգարանում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Tourer.it
  2. 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.
  3. VERZEICHNISS ÜBER DAS v.DERSCHAUISCHE Kunstkabinett zu NÜRNBERG.... Nürnberg, bei dem verpflichteten Auctionator Schmidmer., 1825., 250 S., Verzeichniss der seltenen Kunst-Sammlungen.,1825., Google Books, online, S. 21 (Das gleiche Gemälde wurde von ihm verändert als Altarbild in dem Dom zu Ferrara gestaltet.)
  4. [U. Vasè, Rossetti, in "La domenica dell'operaio", 9 ottobre 1921.]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]