Ֆեստ Դոմինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆեստ Դոմինո
Fats Domino 1977.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Fats Domino
Ի ծնե անունանգլ.՝ Antoine Dominique Domino Jr.
Նաև հայտնի է որպեսFats Domino
Ծնվել էփետրվարի 26, 1928(1928-02-26)[1][1][2][…]
Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[3]
Մահացել էհոկտեմբերի 24, 2017(2017-10-24)[4][1][1][…] (89 տարեկան)
Խարվի, Ջեֆերսոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Ժանրերռոքնռոլ[5], ռիթմ էնդ բլյուզ, boogie-woogie? և ջազ[3]
Մասնագիտություներգիչ, դաշնակահար, ջազ երաժիշտ, հեղինակ-կոմպոզիտոր և կոմպոզիտոր
Երգչաձայնբարիտոն
Գործիքներդաշնամուր[3][5], վոկալ[3] և երգեցողություն[5]
ԼեյբլImperial?
ԱնդամակցությունAmerican Federation of Musicians. Local 496 (New Orleans, La.)?[6]
ՊարգևներՄշակույթի ազգային շքանշան և Գրեմի կյանքի նվաճումների համար
Կայքfatsdominoofficial.com
Fats Domino Վիքիպահեստում

Ֆեստ Դոմինո(անգլ.՝ Fats Domino, փետրվարի 26, 1928(1928-02-26)[1][1][2][…], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - հոկտեմբերի 24, 2017(2017-10-24)[4][1][1][…], Խարվի, Ջեֆերսոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ, ամերիկացի դաշնակահար, վոկալիստ, ռոքնռոլ երաժշտական ժանրի հիմնադիրներից մեկը։ Գրեմիի կյանքի նվաճումների համար մրցանակի դափնեկիր (1987) և ռոքնռոլի մեծագույն երաժիշտներից մեկը՝ ըստ «Rolling Stone» ամսագրի։ Նրա ամենահայտնի երգերից են «Ain't That A Shame»-ը և «Blueberry Hill»-ը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտուան Դոմինիկը ծնվել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանում, եղել է ութ երեխաներից կրտսերը։ Հայրը եղել է ջութակահար, ելույներ է ունեցել ձիարշավարաններում[7]։ Անտուանը դաշնամուր սկսել է նվագել 7 տարեկանից.[8][9]: Երաժիշտը զարգացրել է իր սեփական ոճը դաշնակահարներ Ալբերտ Ամմոնսի, Միդ Լյու Լուիսի և Փոքրիկ Ուիլի Լիտլֆիլդի ազդեցության տակ, որոնք հետպատերազմյան տարիներին նվագում էին բուգի-վուգի դաշնամուրային ոճով:

1949 թվականին Ֆետս (Չաղլիկ) բեմական անվան տակ Դոմինոն ձայնագրել իր առաջին «The Fat Man» սինգլը: Այդ ժամանակ Գրամզապիս ֆիրմայի ղեկավարը ծանոթացրել է Դոմինոին երաժիշտ, գործիքավորող և երգահան Դեյվի Բարտոլոմի հետ, որն արդեն մի քանի տարի նվագում էր ջազ և Բուգի–վուգի Նոր Օռլեանում: Հենց Դեյվ Բարտոլոմյուն էր Դոմինոյի հիթերի մեծ մասի երգահանը և պրոդյուսերը:

Համագործակցելով պրոֆեսիոնալ երաժիշտների՝ Լի Ալենի (տենոր սաքսոֆոն), Էլվին Թայլերի (բարիտոն սաքսոֆոն) և թմբկահար ԷՌլ Փալմերի հետ, Դոմինոն և Բատոլոմեյը հիմք դրեցին նորօռլեանական ռիթմ ընդ բլյուզին: 1950-ականների կեսերին այդ երաժիշտների հետ մի քանի ձայնագրություններ է կատարել Լիթլ Ռիչարդը:

1950 թվականին «The Fat Man» կոմպոզիցիան վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով և շատերի ուշադրությունը հրավիրել է զվարճալի տեսքով բարեսիրտ «չաղլիկի» վրա:

Ռասայական տարանջատման դարաշրջանում աֆրոամերիկացի կատարողները սիրված չէին Ամերիկայի սպիտակամորթ բնակչության կողմից: Ռոք-ն-ռոլ նվագող առաջին երաժիշտներն էին Ֆաթս Դոմինոն, Լիթլ Ռիչարդը, Էլվիս Փրեսլին, Բիլ Հեյլին, որոնք կոտրեցին այդ կարծրատիպը։

Հայտնիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին լույս տեսած նրա «The Fat Man» երգը համարվում է որպես ռոքնռոլ ժանրի առաջին միլիոնանոց վաճառքի ռեկորդ: 1955 թվականի ապրիլին «Imperial» ձայնագրման ընկերությունը, որի հետ Դոմինոն պայմանագիր էր կնքել, թողարկեց «Ain't That a Shame» սինգլը, որը երկրում դարձավ հանրաճանաչ: Նույն թվականի ամռանը հիթը երգեց սպիտակամորթ հայտնի երգիչ Փեթ Բուն: Դոմինոյի երգը զբաղեցրել է ամերիկյան չարթերի վերին հորիզոնականները։ Դոմինոյի վաթսունվեց ստեղծագործություն ընդգրկվել է «Billboard Hot 100» ԱՄՆ-ի պաշտոնական հիթ-շքերթում։ 1958-1960 թվականներին ԱՄՆ-ում Ֆեթսի սկավառակների վաճառքի քանակը գերազանցել է գերազանցել է Էլվիս Փրեսլիի սկավառակների վաճառքի քանակին։ Նույն ժամանակաշրջանում ունեցել է տասնմեկ լավագույն հիթ[10]։

1960-2017 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ի վերջին հիթը դարձել «Heartbreak Hill» կոմպոզիցիան, որը թողարկվել է 1964 թվականին։ Դրանից հետո ԱՄՆ-ում Ֆեթսը չարթերում հայտնվել է միայն երկու անգամ՝ 1968 թվականին Ջոն Լենոն և Փոլ ՄաքՔարթնի «Lady Madonna» երգով և 1981 թվականին «Whiskey Heaven» երգով։

1987 թվականին Դոմինոն արժանացել է «Գրեմմի կյանքի նվաճումների համար» մրցանակի։ «Rolling Stone» ամսագիրը Դոմինոյին անվանել է դարաշրջանի ռոք-ն-ռոլի մեծագույն երաժիշտ։

Երաժշտության պատմության մեջ ամենավաճառվող կատարողների ցանկում Դոմինոն զբաղեցնում է 69-րդ տեղը։ Նրա սկավառակների վաճառքը հասնում է մոտ երկու հարյուր միլիոնին, վերահրատարակումները հավաքածուները թողարկվում են ամեն տարի։

Դոմինոյի երգերը կատարել են շատ հայտնի մարդիկ․ 2010 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած բարեգործական համերգում նրա «Blueberry Hill» երգը կատարել է Ռուսաստանի Դաշնության այդ ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինը[11]։

1970-ական թվականներիին Դոմինո Ֆեթսը լքել իր ծննդավայրը՝ Նոր Օռլեանը։ 2005 թվականին «Կատրինա» Կատրինա (փոթորիկ) փոթորկի ժամանակ նա համարվում էր անհետ կորած, և նրա տան մոտ նույնիսկ սգո պաստառ էր տեղադրվել, սակայն հետագայում պարզվել է, որ երաժիշտը տարհանվել է Ազգային պահպանության ծառայության կողմից ձեռնարկված գործողության ընթացքում:

Չնայած մեծ տարիքին, Դոմինո Ֆեթսը շարունակում էր իր ակտիվ ստեղծագործական գործունեությունը: Իր վերջին համերգը տեղի ունեցել է 2007 թվականին:

Մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին, Լուիզիանա նահանգի Խարվի քաղաքում[12][13]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1949: The Fat Man
  • 1955: Carry on Rockin’
  • 1956: Rock and Rollin’
  • 1956: This is Fats
  • 1958: Here stands Fats Domino
  • 1958: The Fabulous "Mr. D"
  • 1959: Let's play Fats Domino
  • 1959: Fats Domino Swings
  • 1960: A lot of Dominoes
  • 1961: I miss you so
  • 1961: Let the four winds blow
  • 1961: What a party
  • 1962: Twistin’ the Stomp
  • 1962: Million Sellers by Fats
  • 1963: Here comes...Fats Domino
  • 1964: Fats on Fire
  • 1965: Getaway with Fats Domino
  • 1965: Domino ’65 (Live)
  • 1968: Fats is back
  • 1970: Fats
  • 1974: Live at Montreux - Hello Josephine (Live ’73)
  • 1979: Sleeping on the Job
  • 2006: Alive and kickin´
  • 2007: Greatest Hits - Walking To New Orleans

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://tulprimo.hosted.exlibrisgroup.com/tref:books+:TUL_VOYAGER966417
  4. 4,0 4,1 4,2 Fats Domino, rock 'n' roll pioneer and New Orleans hero, is dead at 89
  5. 5,0 5,1 5,2 Montreux Jazz Festival Database
  6. Local 496 Membership Directory, American Federation of Musicians — 1940.
  7. «Rock 'n' Roll Legend Fats Domino Dies at 89»։ biography.com։ Արխիվացված է օրիգինալից October 26, 2017-ին։ Վերցված է October 26, 2017 
  8. Friedlander, Paul (2006). Rock And Roll: A Social History. Boulder, Colorado: Westview Press. pp. 28–32.
  9. Coleman, Rick (2006). Blue Monday: Fats Domino and the Lost Dawn of Rock 'n' Roll. Boston: Da Capo Press. pg. 19; 9780306815317
  10. Browne David (October 25, 2017)։ «Fats Domino, Rock and Roll Pioneer, Dead at 89»։ Rolling Stone։ Վերցված է October 26, 2017 
  11. На 2017 год это единственная песня, которую прилюдно исполнил Владимир Путин, в тот момент — премьер-министр, а вообще — многократный президент России:
  12. В США умер основоположник рок-н-ролла Фэтс Домино // РС/РСЕ
  13. Умер американский музыкант Фэтс Домино // meduza.io

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]