Ֆեռնանդո դել Պասո
Ֆեռնանդո դել Պասո իսպ.՝ Fernando del Paso Morante | |
|---|---|
| Ծննդյան անուն | իսպ.՝ Fernando del Paso Morante |
| Ծնվել է | ապրիլի 1, 1935[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
| Վախճանվել է | նոյեմբերի 14, 2018[4][3][5][…] (83 տարեկան) |
| Վախճանի վայր | Գվադալախարա, Խալիսկո |
| Մասնագիտություն | գրող, ակնարկագիր, բանաստեղծ, լրագրող, դրամատուրգ, տնտեսագետ, դիվանագետ, նկարիչ, ծաղրանկարիչ և վիպասան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
| Ժանրեր | պոեզիա և թատրոն |
| Ուշագրավ աշխատանքներ | José Trigo?, Noticias del Imperio? և Palinuro de México? |
| Անդամակցություն | Ազգային կոլեգիա և Մեքսիկայի լեզվի ակադեմիա |
| Պարգևներ | |
Ֆեռնանդո դել Պասո Մորանտե (իսպ.՝ Fernando del Paso Morante, ապրիլի 1, 1935[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - նոյեմբերի 14, 2018[4][3][5][…], Գվադալախարա, Խալիսկո), մեքսիկացի գրող և նկարիչ, դիվանագետ[11][12]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեռնանդո դել Պասոն ծնվել է 1935 թվականի ապրիլի 1-ին Մեխիկոյում։ Ցանկացել է բժիշկ դառնալ, բայց չի կարողացել դիմանալ արյանը նայելուն։ Ավարտել է Մեխիկոյի ազգային ինքնավար համալսարանի (UNAM) տնտեսագիտության ֆակուլտետը: Զբաղվել է լրագրությամբ, աշխատել է գովազդային գործակալություններում, սկսել է նկարել։ 1958 թվականին հրատարակել է «Առօրյա սոնետներ» բանաստեղծությունների ժողովածուն։ 1966 թվականին հրատարակել է առաջին վեպը՝ «Խոսե Տրիգո» մեքսիկական պատմության տարեգրությունը, որի վրա աշխատել է 10 տարի։ 1969 թվականից ապրել է ԱՄՆ-ում, այնուհետև տասնչորս տարի՝ Մեծ Բրիտանիայում, որտեղ աշխատել է BBC-ում և գրել հաջորդ վեպը՝ «Պալինուր Մեքսիկացին»՝ մեծ ոճական փորձ, որը նույնպես պահանջել է տասնամյա աշխատանք (հրատարակվել է 1977 թվականին)։ 1985 թվականից բնակվել է Ֆրանսիայում, վարել է ծրագիր Իսպանիայի ազգային ռադիոյով և Ֆրանսիայի միջազգային ռադիոյով։ 1988-1991 թվականներին եղել է Փարիզում Մեքսիկայի գլխավոր հյուպատոս: 1992 թվականին վերադառնալով Մեքսիկա՝ գլխավորել է Գվադալախարայի համալսարանում Օկտավիո Պասի անվան իբերոամերիկյան գրադարանը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի չորս վեպերից, Ֆեռնանդո դել Պասոն գրել է բանաստեղծությունների վեց ժողովածուներ, պատմվածքների գիրք, մի քանի պիեսներ, մենագրություն Խուան Խոսե Արրեոլայի մասին (1994), գիրք մեքսիկական խոհանոցի մասին (1991) և այլն։ Նրա վրա ազդած գրողների թվում նա առանձնացնում է Լուիս Քերոլին, Ջեյմս Ջոյսին, Ուիլյամ Ֆոլքներին, Խուան Ռուլֆոյին, Վիրջինիա Վուլֆ, Թոմաս Վուլֆ[13]։
Գրականությունից բացի, գրողն իր ուժերը փորձել է նկարչության և գրաֆիկայի ոլորտում։ Ֆեռնանդո դել Պասոյի նկարների և գծանկարների ցուցահանդեսներն անցկացվել են Լոնդոնում, Մադրիդում, Փարիզում, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, Մեխիկոյում և Գվադալախարայում
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առօրյա սոնետներ / Sonetos de lo diario (1958)
- Այբբենարան / De la A a la Z (1988, բանաստեղծություններ երեխաների համար)
- Տասը գույներով ներկապնակ (1990)
- Սիրային և առօրյա սոնետներ / Sonetos del amor y de lo diario (1997)
- Օդային արոցներ / Castillos en el aire (2002)
- PoeMar (2004)
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խոսե Տրիգո / José Trigo (1966, Խավիեր Վիլյաուրրուտյայի մրցանակ)
- Պալինուր Մեքսիկացւ / Palinuro de México (1977, վեպ-խաղ Ռաբլեի, Սթերնի, Քերոլի, Ջոյսի ավանդույթներով, Ֆրանսիայում հրատարակված լավագույն արտասահմանյան գրքի մրցանակ, 1985)
- Լուրեր կայսրությունից/ Noticias del Imperio (1987, պատմական վեպ, «Վերջին 30 տարվա լավագույն մեքսիկական վեպը» ըստ Nexos ամսագրի, 2007)
- Լինդա-67։ Հանցագործության պատմություն / Linda 67. Historia de un crimen (1995, սև դետեկտիվ)
Նովելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առանձին պատմվածքներ / Cuentos dispersos (1999)
Эссе
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զրույց հունվարին / El coloquio de invierno (1992, Կառլոս Ֆուենտեսի և Գաբրիել Գարսիա Մարկեսի հետ համահեղինակությամբ )
- Հիշողություն և մոռացում։ Խուան Խոսե Արրեոլայի կյանքը / Memoria y olvido, vida de Juan José Arreola (1994)
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրողի վեպերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն և այլ լեզուներով։ Նրա աշխատանքի վերաբերյալ ատենախոսություններ են պաշտպանվում Լատինական Ամերիկայում և Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Գերմանիայում: Նա բազմաթիվ ազգային և միջազգային գրական մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Ռոմուլո Գալեգոսի մրցանակ (1982), Ամերիկայի տան մրցանակ (1985), Լեզվի և գրականության ազգային մրցանակ (1991), Խուան Ռուլֆոյի մրցանակ (2007), Ալֆոնսո Ռեյեսի միջազգային մրցանակ (2013)[14], Սերվանտեսի մրցանակ (2015)։
Մեքսիկայի լեզվի ակադեմիայի անդամ է (2006): 2007 թվականին գրողի անունով է կոչվել Գվադալախարայի համալսարանի գրադարաններից ամենամեծը, նույն թվականին Գվադալախարայում տեղադրվել է նրա կիսանդրին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Comunidad cultural lamenta muerte de Fernando del Paso (իսպ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 6,0 6,1 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ Premio Xavier Villaurrutia (իսպ.)
- ↑ Premio Nacional de Ciencias y Artes (իսպ.)
- ↑ Premio FIL de Literatura en Lenguas Romances, dos décadas (իսպ.)
- ↑ Premio Internacional Alfonso Reyes (իսպ.)
- ↑ «Fallece Fernando del Paso, Doctor Honoris Causa y director de la Biblioteca Iberoamericana Octavio Paz | Universidad de Guadalajara». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Despiden en Universidad de Guadalajara a Fernando del Paso». 2018 թ․ նոյեմբերի 15.
- ↑ Steele, Cynthia (2010 թ․ հուլիսի 5). Politics, Gender, and the Mexican Novel, 1968-1988: Beyond the Pyramid (անգլերեն). University of Texas Press. էջ 101. ISBN 978-0-292-78715-5.
- ↑ «Mexican Writer Fernando del Paso Wins Alfonso Reyes Prize». Latin American Herald Tribune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lange S. Die reflektierte Wirklichkeit: deutsche und lateinamerikanische Gegenwartsliteratur im Vergleich am Beispiel der Werke von Günter Grass und Fernando del Paso. Frankfurt/Main a.o.: Lang, 1992
- Sáenz I. Hacia la novela total: Fernando del Paso. Madrid: Editoral Pliegos, 1994
- Rodríguez Lozano M. José Trigo: el nacimiento discursivo de Fernando del Paso. México: UNAM, 1997
- Toledo A. El imperio de las voces: Fernando del Paso ante la crítica. Ciudad Universitaria: UNAM; México: Ediciones Era, 1997.
- Fiddian R.W. The novels of Fernando del Paso. Gainesville: UP of Florida, 2000
- Espinosa-Jácome J.T. De entre los sueños: El espectro surrealista en Fernando del Paso. México: Ediciones Eón; Muncie: Ball State University, 2008
- Alvarez Lobato С. La voz poética de Fernando del Paso: José Trigo desde la oralidad. México: Colegio de México; Toluca: Universidad Autónoma del Estado de México, Facultad de Humanidades, 2009
- Ibsen K. Maximilian, Mexico, and the invention of empire. Nashville: Vanderbilt UP, 2010
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fernando del Paso на сайте El Poder de la PalabraԱրխիվացված 2012-02-06 Wayback Machine(իսպ.)
- Հոդված Բրիտանական հանրագիտարանումԱրխիվացված 2010-12-02 Wayback Machine(անգլ.)
- Ֆերնանդո դել Պասոյի անվան մեդիագրադարանի կայք(իսպ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռնանդո դել Պասո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Մեխիկո քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 14 մահեր
- 2018 մահեր
- Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Սերվանտես մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի գրողներ
- 21-րդ դարի գրականություն
- Մեքսիկացի բանաստեղծներ
- Մեքսիկացի գրողներ
- Մեքսիկացի դիվանագետներ
- Մեքսիկացի նկարիչներ