Ֆեռնանդո Ռիքսեն
Ֆեռնանդո Ռիքսեն հոլ.՝ Fernando Ricksen | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 27, 1976[1] | ||
| Ծննդավայր | Հեյրլեն, Լիմբուրգ, Նիդերլանդներ | ||
| Մահվան ամսաթիվ | սեպտեմբերի 18, 2019[2] (43 տարեկան) | ||
| Մահվան վայր | Էյրդրի, North Lanarkshire, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն | ||
| Հասակ | 175 սանտիմետր | ||
| Քաշ | 73 կգ | ||
| Դիրք | կենտրոնական պաշտպան և full-back | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ֆեռնանդո Ռիքսեն (հոլ.՝ Fernando Ricksen, հուլիսի 27, 1976[1], Հեյրլեն, Լիմբուրգ, Նիդերլանդներ - սեպտեմբերի 18, 2019[2], Էյրդրի, North Lanarkshire, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), հոլանդացի ֆուտբոլիստ, որը խաղացել է աջ և հենակետային կիսապաշտպանի դիրքերում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեռնանդո Ռիքսենը Կերկրադի «Ռոդա» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է: 1993 թվականին նորամուտն է նշել Սիտտարդի «Ֆորտունա» ակումբի հիմնական կազմում՝ ակումբի հետ առաջին դիվիզիոնից դուրս գալով Բարձրագույն խումբ։ Նրա կարիերայի հաջորդ ակումբը ԱԶ Ալկմար-ն էր։
2000 թվականին 3,6 միլիոն ֆունտով տեղափոխվել է շոտլանդական «Ռեյնջերս»։ 2004-05 մրցաշրջանում դարձել է ակումբի լավագույն ֆուտբոլիստ, որոշ խաղերում դաշտ է դուրս եկել ավագի թևկապով։ Ռիքսենը նաև Ջոն Հարթսոնի հետ կիսել է «ՇՊՖԻ ֆուտբոլիստների վարկածով Տարվա խաղացող» տիտղոսը։
2006 թվականի ամռանը հոլանդացի մարզիչ Դիկ Ադվոկատը նրան հրավիրել է ռուսական «Զենիթ»։ Ի սկզբանե Ռիքսենը վարձակալվել է, իսկ 2006 թվականի նոյեմբերին նրա տրանսֆերը գնվել է։ 2009 թվականի ամռան վերջին ակումբը խզել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ՝ կարգապահությունը խախտելու համար[3]։
Դրանից հետո Ռիքսենը վերադարձել է ակումբ, որի կազմում 1993 թվականին սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան՝ Նիդերլանդների առաջին դիվիզիոնի «Ֆորտունա»[4]։ 2013 թվականին Ռիքսենն ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան և շարունակել է խաղալ սիրողական մակարդակով Նյուտ գյուղի «Մինոր» թիմում, որը մարզում էր նրա եղբայրը[5]։
Ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես է եկել Նիդերլանդների պատանեկան հավաքականում (մինչև 18 տարեկան)։ 2001 թվականին իր նորամուտը նշել է Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում Իսպանիայի դեմ խաղում։ 2001-2003 թվականներին հավաքականի կազմում անցկացրել է 12 հանդիպում։
Բնավորություն և անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի էր իր անզուսպ բնավորությամբ։ «Ռեյնջերսում» նա ծեծկռտուք է ունեցել Անդրեյ Կանչելսկիսի հետ, իսկ «Զենիթում» Ռիքսենը կռվել է հենց իսպանական «Մալագայի» դեմ ընկերական հանդիպման ժամանակ իր ակումբակից Վլադիսլավ Ռադիմովի հետ։ Մի քանի ամիս անց խաղացողներն անկեղծ զրույց ունեցան և հաշտվեցին[6]։
Կինը՝ Վերոնիկա, դուստրը՝ Իզաբելլա (Ծն. 2012).
Ռիքսենը հայտարարել է, որ իր ողջ կարիերայի ընթացքում ալկոհոլի հետ կապված խնդիրներ է ունեցել և վեց շաբաթ անցկացրել վերականգնողական կենտրոնում[7]։
Հիվանդություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հոկտեմբերին հայտարարել է, որ իրեն ախտորոշվել է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ[8]։
2018 թվականի հունվարին «Ֆորտունա» ֆուտբոլային ակումբը կանգնեցրել է Ռիքսենի հուշարձանը, որը գտնվում էր Սիտարտ քաղաքի թիմի մարզադաշտի դիմացի ծառուղում։ Բացման արարողությանը ներկա են եղել տարբեր թիմերից Ռիքսենի նախկին թիմակիցներից շատերը, ինչպես նաև ինքը[9]։
2018 թվականի մայիսին Ռիքսենի ընկեր և կենսագիր Վինսենթ Դե Վրիսը հայտնել էր, որ ֆուտբոլիստը կորցրել է խոսելու ունակությունը[10]։ 2018 թվականի հոկտեմբերին Շոտլանդիայում գտնվելու ժամանակ կրծքավանդակի ցավի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ երկու ամիս անց հիվանդանոցից տեղափոխվել է Էրդրի քաղաքի հոսփիս[11]։ Հայտնվել է ամբողջովին կաթվածահար։
2019 թվականի հունիսի 9-ին Ռիքսենը խոսքի գեներացնող սարքի օգնությամբ ձայնագրել է իր հրաժեշտի երեկոյի ուղերձը։ Միջոցառումը տեղի է ունեցել ամսի 28-ին Գլազգոյի հյուրանոցներից մեկում։ Դա չի նշանակում, որ ֆուտբոլիստը որոշում է կայացրել դադարեցնել պայքարն անբուժելի հիվանդության դեմ, նա պատրաստվում էր շարունակել պայքարը, սակայն մտադիր չէր այդ պահից հանրությանը ներկայանալ[12][13][14]։ Մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 18-ի առավոտյան[15][16]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիքսենի հանդիպումները Նիդերլանդների հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ռիքսենի հանդիպումները Նիդերլանդների հավաքականի կազմում | |||||
| № | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Ռիքսենի Գոլերը | Մրցույթ |
| 1 | 2000 թվականի հունվարի 15 | 2:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 2 | 2002 թվականի փետրվարի 13 | 1:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 3 | 2002 թվականի մարտի 17 | 1:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 4 | 2002 թվականի մայիսի 19 | 2:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 5 | 2002 թվականի օգոստոսի 21 | 1:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 6 | 2002 թվականի սեպտեմբերի 7 | 3:0 | — | Եվրոպայի առաջնություն 2004 (ընտրություն) | |
| 7 | 2002 թվականի հոկտեմբերի 16 | 3:0 | — | Եվրոպայի առաջնություն 2004 (ընտրություն) | |
| 8 | 2002 թվականի նոյեմբերի 20 | 3:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 9 | 2003 թվականի փետրվարի 12 | 1:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 10 | 2003 թվականի
մարտի 29 |
1:1 | — | Եվրոպայի առաջնություն 2004 (ընտրություն) | |
| 11 | 2003 թվակաի
ապրիլի 2 |
2:1 | — | Եվրոպայի առաջնություն 2004 (ընտրություն) | |
| 12 | 2003 թվականի
ապրիլի 3 |
1:1 | — | Ընկերական հանդիպում |
Ընդհանուր՝ 12 խաղ / 0 գոլ; 9 հաղթանակ, 3 Ոչ-ոքի, 0 պարտություն:
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շոտլանդիայի չեմպիոն (2)։ 2002/03, 2004/05
- 2-րդ տեղ Շոտլանդիայի առաջնությունում (3)։ 2000/01, 2001/02, 2003/04
- 3-րդ տեղ Շոտլանդիայի առաջնությունում։ 2005/06
- Շոտլանդիայի գավաթակիր (2)։ 2001/02, 2002/03
- Շոտլանդական լիգայի գավաթակիր (3)։ 2000/01, 2002/03, 2004/05
- Ռուսաստանի չեմպիոն՝ 2007
- Ռուսաստանի սուպերգավաթակիր։ 2008
- ՈՒԵՖԱ գավաթակիր՝ 2007/08
- ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր։ 2008
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 https://mobile.twitter.com/RangersFC/status/1174267666607104000
- ↑ ««Зенит» расторг контракт с Риксеном». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Риксен трудоустроится во второй лиге Голландии». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Бывший полузащитник «Зенита» Риксен завершил карьеру». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Фернандо Риксен: Сказал Радимову: «Ты ничтожный футболист. Займись чем-то другим, бесталанный мешок!»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Риксен: пью до тех пор, пока стою на ногах». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Экс-футболист «Зенита» Риксен болен амиотрофическим склерозом». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Прижизненный памятник Фернандо Риксену открыли в Голландии». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Бывший игрок Зенита Риксен потерял способность говорить». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Ricksen moet in Schotland blijven: 'Ik heb geen andere keus'» (հոլանդերեն). vi.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ «Фернандо Риксен объявил о своём прощальном вечере». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Фернандо Риксен не собирается делать эвтаназию». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Риксен появился на публике в последний раз». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Умер экс-игрок «Зенита» Фернандо Риксен» (ռուսերեն). NEWS.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Скончался экс-полузащитник «Зенита» Фернандо Риксен». sport-express.ru. 2019 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաղապար:РПЛ
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Статистика на сайте zenit-history.ru
- «Он просил не бросать его». Невыносимо печальная история Фернандо Риксена
- «Фернандо просил, чтобы я развеяла его прах на Карибах». Вдова Риксена — о жизни после смерти мужа
- «Страданий больше не будет. Бой окончен». Сегодня Риксену исполнилось бы 46
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Նիդերլանդներում ծնվածներ
- Սեպտեմբերի 18 մահեր
- 2019 մահեր
- Շոտլանդիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ծնունդներ
- ԱԶ Ալկմարի ֆուտբոլիստներ
- Զենիթի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռեյնջերս ՖԱ-ի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆորտունա Սիտարդի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Նիդերլանդների երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ