Ֆեռնանդո Ամորեբիետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեռնանդո Ամորեբիետա
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆեռնանդո Գաբրիել Ամորեբիետա Մարդարաս
Քաղաքացիությունը  Վենեսուելա և  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 29, 1985 (39 տարեկան)
Ծննդավայր Կանտուարա, Վենեսուելա Վենեսուելա
Հասակ 1.89 սմ
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք Պաշտպան (ֆուտբոլ)
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԻսպանիաԱտլետիկ Բիլբաո
Համար 5
Պատանեկան կարիերա
1996-2003 թթ. ԻսպանիաԱտլետիկ Բիլբաո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004
2004-2005
2005-ներկա
ԻսպանիաԲասկոնիա
ԻսպանիաԱտլետիկ Բիլբաո
ԻսպանիաԱտլետիկ Բիլբաո
26 (1)
35 (1)
156 (0)
Ազգային հավաքական
2004 Իսպանիա 19 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆեռնանդո Գաբրիել Ամորեբիետա Մարդարաս (բասկ.՝ Fernando Gabriel Amorebieta Mardaras, մարտի 29, 1985(1985-03-29)[1][2], Cantaura, Անսոատեգի, Վենեսուելա), բասկական ծագումով վենեսուելացի ֆուտբոլիստ, որիր վերջին ֆուտբոլային ակումբը եղել է պարագվայական «Սեռո Պորտենիո»-ն։ Մարզական կարիերայի մեծ մասն անց է կացրել Բիլբաոյի «Ատլետիկ» ակումբի թիմում՝ հադես գալով կենտրոնական պաշտպանի դիրքում։ Վերջինիս կազմում մասնակցել է իսպանական Լա Լիգայի ութ տարեշրջանների 253 հանդիպումների, խփել չորս գոլ[3][4], երկու անգամ հասել Իսպանիայի գավաթի, մեկ անգամ՝ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչին։ Խաղացել է նաև անգլիական «Ֆուլհեմ» և «Միդլսբրո» թիմերում, Վենեսուելայի, Արգենտինայի, Պարագվայի հավաքականներում։ Պատանեկան տարիքում հանդես է եկել նաև Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում և դարձել Եվրոպայի այդ տարիքային առաջնության չեմպիոն (2004 թ.): 2015 թվականին Վենեսուելայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Ամերիկայի գավաթի՝ Copa America-ի խաղարկության հանդիպումներին։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից (2 անգամ). 2009, 2012
  • Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից (1 անգամ)։ 2011/12
  • Հարավամերիկյան գավաթի խաղարկության հաղթող (1 անգամ). 2017
  • Սուրուգա բանկի գավաթի խաղարկության հաղթող (1 անգամ). 2018
  • Եվրոպայի մինչև 19 տարեկան պատանիների առաջնության հաղթող (1 անգամ). 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Amorebieta cumplió su partido 200 con el Athletic» [Amorebieta played 200th match with Athletic] (իսպաներեն). La Vinotinto. 2011 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  4. «El Fulham confirma el fichaje del defensa Fernando Amorebieta por cuatro temporadas» [Fulham confirm signing of defender Fernando Amorebieta for four seasons]. 20 minutos (իսպաներեն). 2013 թ․ մայիսի 22. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռնանդո Ամորեբիետա» հոդվածին։