Ֆեռնանդու Կոլոր դի Մելու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեռնանդու Կոլոր դի Մելու
 
Կուսակցություն՝ AGIR?, Բրազիլական դեմոկրատական շարժում, Democratic Social Party?, National Renewal Alliance Party?, Brazilian Labour Renewal Party? և Brazilian Labour Party?
Կրթություն՝ University of Brasília? և Colégio São Vicente de Paulo?[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գրող
Դավանանք բապտիստություն
Ծննդյան օր օգոստոսի 12, 1949(1949-08-12)[2][3][4] (74 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Քաղաքացիություն  Բրազիլիա
Հայր Առնոն Աֆոնսու դի Ֆարիաս Մելու
Ամուսին Rosane Collor? և Caroline Serejo Medeiros Collor de Mello?[5][6]
 
Կայք՝ fernandocollor.com.br
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Մերիթի Ազգային շքանշան Բոյակայի շքանշան pro Merito Melitensi շքանշան Կաթոլիկ Իզաբելայի շքանշան Հարավային Խաչի շքանշանի Մեծ խաչ Հարավային Խաչի շքանշան Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» Աշտարակի և թրի շքանշան Order of Merit of Portugal Աշտարակի և թրի շքանշանի Մեծ խաչ[7] Ծառայությունների շքանշանի Մեծ խաչի ասպետ[7] Վաստակի շքանշան Ազատարար Սան Մարտինի շքանշան Ազատագրողի շքանշան Թագավորության թագի շքանշան Ծովային արժանիքների շքանշան Արժանիքների ազգային շքանշան Վաստակի ազգային շքանշան Ռիու Բրանկու շքանշան Order of Military Merit Order of Aeronautical Merit Order of the Condor of the Andes և Ացտեկյան արծվի շքանշան

Ֆեռնանդու Աֆոնսու Կոլոր դի Մելու (պորտ.՝ Fernando Affonso Collor de Mello, [feʁˈnɐ̃dʊ aˈfõsʊ ˈkɔlɔʁ di ˈmɛlʊ], ծնվ. է 1949 թվականի օգոստոսի 12 - ին Ռիո դե Ժանեյրոյում) — բրազիլացի պետական և քաղաքական գործիչ, Բրազիլիայի նախագահը 1990 - 1992 թվականներին։ Հրաժարական է տվել այն բանից հետո, երբ խորհրդարանը ընդունել է իմպիչմենտի մասին որոշումը[8]։

Մինչ նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեռնանդու Կոլոր դի Մելուն ծնվել է քաղաքական գործիչների ընտանիքում՝ նրա հայրը՝ Արնոն Աֆֆոնսո դե Ֆարիաս Մելլոն, 1951 - 1956 եղել է Ալագոասի նահանգապետը, իսկ մայրը՝ նախկին աշխատանքի նախարարի աղջիկ։

1976 թվականին Ֆեռնանդուն դարձել է ԱՄԿ-ի ֆուտբոլային ակումբի նախագահ, հիմնված Ալագոաս նահանգում, հետո զբաղվել է քաղաքականությամբ։ 1979 թվականին նա ընտրվել է Մասեյո քաղաքի քաղաքապետ (Ազգային Վերածննդի Դաշինքի կողմից), իսկ 1986 թվականին՝ Ալագոաս նահանգի նահանգապետ։ Այդ պաշտոնում իրեն դրսևորել է որպես պոպուլիստ, հայտնելով, որ մտադիր է պայքարել պետական պաշտոնյաների բարձր աշխատավարձերի դեմ։ Քարոզարշավը, որը ցուցադրվել է կենտրոնական հեռուստաընկերությունով, նրան դարձրել է հանրաճանաչ մարդ ամբողջ երկրում[9], ինչը անսովոր է Ալագոասի նման փոքր նահանգի նահնգապետի համար։

Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի նախագահական ընտրություններում Կոլոր դի Մելուն, քվեարկությանը մասնակցելով Ազգային Վերածննդի Դաշինքի կողմից, երկրորդ շրջանում հաղթեց իր մրցակից Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային։ Քվեարկողները նրան տվել էին 35 միլիոն ձայն։ Նա դրանով իսկ 29 տարվա մեջ դարձավ առաջին ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահը։ Նախագահի պաշտոնում գլխավոր խնդիրը հայտարարեց գնաճի դեմ պայքարը, որը այդ ժամանակ հասել է ամսական մոտ 80 %։

Կոլոր դի Մելուի ստորագրությունը

Պաշտոնավարման առաջին իսկ օրը նա հայտարարեց «Կոլորի նախագիծ» կոչվող ծրագրի կիրառման մասին, ըստ որի նշանակալից միջոցները բանկային հաշիվներից պետք է փոխանցվեն կառավարական հիմնադրամներ և դուրս գան ազատ շրջանառությունից, միևնույն ժամանակ կառավարությունը ծրագրում է ավելացնել կանխիկ փողերի շրջանառությունը։ Պլանը կազմվել է Կոլորի կառավարության ֆիննանսների նախարարի կողմից։ Արմատական տնտեսական բարեփոխումները բնակչության կողմից ընդունվեցին առանց էնտուզիաստի, սակայն մի քանի ամիսների ընթացքում գնաճը նվազեց ամսական մինչև 25 %։ Իր նախագահության ընթացքում Կոլորը նաև ստորագրեց պայմանագիր, որը ապահովում է անդամակցություն Mercosur - ում՝ հինգ հարավամերիկյան պետությունների համագործակցության կազմակերպություն։

1991 թվականին Կոլոր դի Մելուի կառավարությունը ընկղմվեց խոր քաղաքական ճգնաժամի մեջ, կապված կաշառակերության մեջ մեղադրանքի հետ, և չկարողացավ արդյունավետ շարունակել արմատական բարեփոխումների ծրագրի իրականացումը։ 1991 թվականի մայիսին նախագահի եղբայրը՝ Պեդրո Կոլորը, նրան մեղադրեց այն բանում, որ իրականացվող բարեփոխումների գործընթացում նախընտրություններ են տրվել որոշակի խմբերի։ Կոնգրեսը եւ Դաշնային ոստիկանությունը հետաքննություն սկսեցին։ Մի քանի ամիս անց Կոլորը կենտրոնական հեռուստաալիքով՝ կոչ անելով բնակչությանը դուրս գալ փողոցներ՝ ի նշան «հեղաշրջում կազմակերպել փորձող ուժերի» դեմ բողոքի։ 1992 թվականի օգոստոսի 11-ին Կոլորի դեմ տեղի է ունեցել խոշոր ուսանողական ակցիա[10]։

Իմպիչմենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի օգոստոսի 26 - ին հրապարակվել է կոնգրեսի՝ մեղադրանքը հաստատող որոշումը։ Սեպտեմբեր 29 - ին կոնգրեսի ներքին պալատը սկսեց իմպիչմենտի գործընթացը։ Քվեարկության արդյունքում՝ 441 կողմ և 38 դեմ, Ֆեռնանդու Կոլոր դի Մելուն զրկվեց իր պաշտոնից։ 1992 թվականի դեկտեմբերի 29 - ին Սենատի առաջ նա հրաժարական է տվել։ Այնուամենայնիվ, քվեարկությունը տեղի ունեցավ, Կոլորը զրկվեց պաշտոնից և 8 տարի քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից։ Նախագահի պաշտոնը զբաղեցրեց փոխնախագահ Իթմար Ֆրանկոն։

1994 թվականին Գերագույն Դատարանը Կոլորի վրայից հանեց կաշառակերության մասին մեղադրանքը, սակայն ուժի մեջ թողեց քաղաքական գործունեությունը կասեցնող արգելքը[8]։

Նախագահական ժամկետից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեռնանդու Կոլորը 2006 թվականին

2000 թվականին իր թեկնածությունն է առաջադրել է Սան-Պաուլոյի քաղաքապետի պաշտոնում։ Սակայն դիմումը ներկայացնելու պահին նրա նկատմամբ գործում էր դատարանի որոշումը, և նրա թեկնածությունն հանվել է ընտրություններից։ 2002 թվականին նա առաջադրվել է Ալագոասի նահանգապետի պաշտոնում, բայց պարտվեց գործող նահանգապետին՝ Ռոնալդ Լեսսեին։ 2006 թվականին ստանալով ձայների 44%-ը և հաղթելով Լեսսեին, Կոլոր դի Մելուն Ալագոասից անցավ սենատ։

2010 թվականի հոկտեմբերի 3 - ին Ալագոաս նահանգի նահանգապետի պաշտոնի ընտրություններում հավաքեց ձայների 28,8 % -ը և, զբաղեցնելով երրորդ տեղը, չանցավ երկրորդ փուլ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.bairrosdemaceio.net/prefeitos/fernando-affonso-collor-de-mello
  2. Encyclopædia Britannica
  3. Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. Munzinger Personen (գերմ.)
  5. https://caras.uol.com.br/arquivo/108461-o-talento-da-arquiteta-caroline-medeiros.phtml
  6. https://istoe.com.br/a-volta-dos-collor/
  7. 7,0 7,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  8. 8,0 8,1 «Fernando Collor é eleito senador por Alagoas». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  9. «O marketing político e a importância da imagem-marca em campanhas eleitorais majoritárias» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  10. Rezende, Tatiana Matos UNE 70 Anos: «Fora Collor: o grito da juventude cara-pintada» Արխիվացված 2007-09-03 Wayback Machine União Nacional dos Estudantes. Проверено 9 августа 2009.
  11. [«Collor de Mello perde eleições em Alagoas (պորտ.)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին. Collor de Mello perde eleições em Alagoas (պորտ.)]
Քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Ջոզե Սարնեյ
Բրազիլիայի նախագահ
1990—1992
Հաջորդող՝
Իթմար Ֆրանկո