Ֆեոդոր Սանդերս
Ֆեոդոր Սանդերս | |
---|---|
![]() | |
հունվարի 1, 1755 կամ 1755[1] - հունվարի 1, 1836 կամ 1836[1] | |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | նապոլեոնյան պատերազմներ |
Պարգևներ |
Ֆեոդոր Իվանովիչ Սանդերս (ռուս.՝ Фёдор Иванович Сандерс, հունվարի 1, 1755 կամ 1755[1] - հունվարի 1, 1836 կամ 1836[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), նապոլեոնյան պատերազմների դարաշրջանի ռուս հրամանատար, ռուսական կայսերական բանակի գեներալ-լեյտենանտ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեոդոր Սանդերսը ծնվել է 1755 թվականի հունվարի 1-ին, սերում է օստեացի ազնվականներից:
Ստացել է տնային կրթություն և տասը տարեկանում որպես շարքային ընդգրկվել է Կիևի հետևակային գնդում: 1769 թվականին սերժանտի կոչումով սկսել է իր մարտական ծառայությունը Խոտինի պարիսպների տակ՝ մասնակցելով այդ ամրոցի պաշարմանն ու գրավմանը, իսկ հաջորդ տարի գնդի կազմում մասնակցել է Լարգի և Կահուլի մարտերին: 1771 թվականի հունվարի մեկին ստանալով պրապորշչիկի աստիճան և գտնվելով գեներալ Վեյսմանի ջոկատում, մասնակցել է թուրքական Տուլչա, Բաբադաղ և Կիլիա բերդերի հետախուզմանը։ Նույն տարվա նոյեմբերի 24-ին ծառայության ժամանակ աչքի ընկնելու համար ստացել է փոխտեղակալի աստիճան։ Մինչև պատերազմի ավարտը, շարունակելով ծառայել նույն գնդում, հասել է կապիտանի աստիճանի: 1778 թվականին տեղափոխվել է տեղափոխվել է Ալեքսեևսկի (Ալեքսոպոլսկի) հետևակային գունդ, որի կազմում ծառայել է ինը տարի և որտեղից տեղափոխվել է Լիֆլյանդիայի եգերական կորպուս: Երկրորդ թուրքական պատերազմի ժամանակ, ունենալով սեկունդ մայորի աստիճան, մասնակցել է Օչակովի պաշարմանն ու գրոհին, ինչի համար արժանացել է այդ քաղաքի գրավման համար շնորհվող ոսկե խաչի։:
Մասնակցել է 1794 թվականի լեհական դեպքերին և 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմին:
1810 թվականի հունվարի 16-ին ստացել է գեներալ-մայորի կոչում, իսկ 1810 թվականի փետրվարի 16-ից զբաղեցրել է 29-րդ եգերական գնդի պետի պաշտոնը: 1812 թվականի մարտի 23-ից հետո եղել է բանակում:
Նապոլեոնի՝ Ռուսական կայսրություն ներխուժելուց հետո Ֆեոդոր Սանդերսը մասնակցել է 1812 թվականի Հայրենական պատերազմի բազմաթիվ մարտերի:
Հայրենի հողից թշնամուն վտարելուց հետո մասնակցել է ռուսական բանակի արտաքին արշավներին:
1830 թվականի ապրիլի 6-ին Ֆեոդոր Սանդերսին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում:
1834 թվականի մայիսի 9-ին ստացել է պատվավոր պաշտոնաթողություն:
Ֆեոդոր Սանդերսը մահացել է 1836 թվականի հունվարի մեկին Սանկտ Պետերբուրգ քաղաքում:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեոդոր Սանդերսի առաջին կինը եղել է Պենզայի նահանգապետի՝ Ֆիլիպ Վիգելի քույրը։ Այդ ամուսնությունից ունեցել է որդի` Ֆեոդորը, որը բարձրացել է մինչև փոխգնդապետի աստիճան:
Երկրորդ կինը եղել է Մարինա Յաբլոնովսկայան (ի ծնե ազգանունը՝ Շեպտիցկայա) հետ։ Նրանք ունեցել են դուստր` Օլգան: Ֆեոդոր Սանդերսի առաջին կնոջ եղբորորդին՝ Ֆիլիպ Վիգելը, այս ամուսնության կնքումը նկարագրում է հետևյալ կերպ.
Նրա բնավորության և կյանքի տարօրինակությունների թվում է նաև ամուսնությունը. նա իր կնոջը շահել է բիլիարդի վրա հաղթեց իր կնոջըով: Մի երիտասարդ, գեղեցիկ Կիևյան կալվածատիրուհի գերել էր հարուստ, թեթևամիտ լեհի՝ իշխան Յաբլոնովսկուն, ամուսնացել նրա հետ և մեկ-երկու տարի անց ձանձրացրել նրանից: Սանդերսը հաճախ էր բիլիարդ խաղում Յաբլոնովսկու հետ և նրանից շահում մի քանի հազար զլոտի: Երբ նա սկսում է նրանից պահանջել վճարել, տեսնում է Արիադնային, խանդավառվում և նրան առաջարկում փոխզիջումային տարբերակ: Պայմանագիրը շուտով կնքվում է, քանի որ բոլոր կողմերը հայտնում են իրենց համաձայնությունը, հատկապես երիտասարդ իշխանուհին, որի ինքնասիրությունը վիրավորված էր: Նա ապրեց նրա հետ մինչև մահը` 45 տարի:— «Նոթեր», Ֆիլիպ Վիգել
Իվան Լիպրանդին, մեկնաբանելով Վիգելի հուշերի այս դրվագը, նշում է, որ, իհարկե, 18-րդ դարի մարդիկ կարող էին բիլիարդում կին շահել, բայց այս դեպքում, ինչպես երևում է հենց Վիգելի նկարագրությունից, այդ ամենը չափազանցություն է[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 BBLD - Baltisches biografisches Lexikon digital (գերմ.) — 2012.
- ↑ И. П. Липранди. Замечания на «Воспоминания» Ф. Ф. Вигеля // «Чтения в Императорском обществе истории и древностей российских при Московском университете», М., 1873. — Книга вторая (апрель — июнь), с. 61.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сандерс, Федор Иванович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
- Словарь русских генералов, участников боевых действий против армии Наполеона Бонапарта в 1812—1815 гг. // Российский архив. История Отечества в свидетельствах и документах XVIII—XX вв. : Сборник. — М.: студия «ТРИТЭ» Н. Михалкова(⎘ Նիկիտա Միխալկով), 1996. — Т. VII. — С. 548-549. — ISSN(⎘ ISSN) 0869-20011. (Комм. А. А. Подмазо)
|