Ֆեոդոր Պոլետաևի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Պոլետաևի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1998
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՀուշարձան
Նյութգրանիտ և բրոնզ
Ներկա վիճակԿանգուն

Ֆեոդոր Պոլետաևի հուշարձան (ռուս.՝ Памятник Полетаеву), խորհրդային զինվոր, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Իտալական դիմադրության շարժման մասնակից, Խորհրդային Միության հերոս, Իտալիայի ազգային հերոս Ֆեոդոր Պոլետաևին նվիրված հուշարձան Մոսկվայում։ Բացվել է 1998 թվականի մայիսի 7-ին՝ Հաղթանակի օրվա նախօրեին։ Հուշարձանի քանդակագործն է Վ. Վ. Գլեբովը։ Գտնվում է Մոսկվայում, Եսենինի բուլվարի և Ֆեոդոր Պոլետաևի փողոցի հատման վայրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Պոլետաևը (1909-1945) եղել է խորհրդային զինվոր, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Իտալական դիմադրության շարժման մասնակից, Խորհրդային Միության հերոս, Իտալիայի ազգային հերոս։ Իտալիայում հայտնի է եղել Ֆեոդոր Պոէտան պարտիզանական մականունով։

Ֆեոդոր Պոլետաևի հուշարձանը Մոսկվայում բացվել է 1998 թվականին։ Այն իրենից ներկայացնում է հերոսի գրանիտե կիսանդրի։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Վ. Վ. Գլեբով-Վադբոլսկին։ Կիսանդրին տեղադրված է բարձր գլանաձև պատվանդանի վրա։ Կիսանդրու առջևի հատվածում փորագրված է «Ֆյոդոր Պոլետաև»։ Հուշարձանի կողքին երկու սյուների վրա տեղադրված է գրանիտե հուշատախտակ, որի վրա մակագրված է՝

Պոլտարև Ֆեոդոր Անդրիանովիչ, 1909-1945, Խորհրդային Միության հերոս, խորհրդային բանակի գվարդիայի շարքային, Իտալիայում դիմադրության շարժման մասնակից, մահացել է Իտալիայում՝ փրկելով ընկերների կյանքը[1]։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը և պատվանդանը պատրաստված են գրանիտից։ Հարակից տարածքը ծածկված է աղյուսներով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Памятники монументального искусства Москвы: справ. изд. / Департамент культурного наследия г. Москвы. - М.: ООО «Милк Эдженси», 2016. - 404 с.: с. 224. ISBN 978-5-9907078-1-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Ֆեոդոր Պոլետաևի հուշարձան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]