Ֆեոդոր Չեսնոկով
Ծնվել է | մայիսի 7, 1896 |
---|---|
Ծննդավայր | Պիլկովո, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 25, 1938 (42 տարեկան) |
Վախճանի վայր | Սարանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրական քննադատ, արձակագիր և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Ֆեոդոր Մարկելովիչ Չեսնոկով (էրզ.՝ Чесновковонь Фёдор Маркелович, մայիսի 7, 1896, Պիլկովո, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 25, 1938, Սարանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), էրզյան խորհրդային գրող, նովելիստ, դրամատուրգ, գրականագետ։ Մորդովական գրականության հիմնադիրներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է տեղական դպրոցը, այնուհետև 1912 թվականին Կուտինսկի երկամյա ուսումնարանը։ 16 տարեկանից դասավանդել է տարրական դպրոցում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմներին։ Կարմիր բանակի շարքերում մարտնչել է Արևելյան ռազմաճակատում։
Պատերազմից հետո նա իր ողջ ուժերը ներդրել է հայրենի ժողովրդի կրթության և մշակութային շինարարության գործում։ 1922 թվականից Չեսնոկովը բնակվել է Մոսկվայում, այստեղ ստացել է բարձրագույն կրթություն, 1924 թվականին ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի գրական բաժինը, Արևելքի աշխատավորության Կոմունիստական համալսարանի ասպիրանտուրան։ Մինչև 1932 թվականը աշխատել է ԽՍՀՄ ժողովուրդների Կենտրոնական հրատարակչության մորդովական բաժնի Ուսմանկհրատի խմբագրությունում[1]։
Կյանքի մոսկովյան ժամանակահատվածում Չեսնոկովը հայտնի մորդովացի գիտնականներ Ա. Ռյաբովի, Տ. Դանիլովի համահեղինակությամբ ստեղծում են դասագրքեր մորդովական դպրոցի համար, զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ, ինչպես նաև ակտիվորեն համագործակցում է «Якстере теште» («Կարմիր աստղ») թերթի հետ, որի հետ էլ կապվում են իր առաջին գրական քայլերը։ 1933 թվականից եղել է Սարանսկի մորդովական մշակույթի ԳՀԻ գրականության բաժնի ավագ գիտաշխատող։
1934 թվականին եղել է Խորհրդային գրողների Առաջին Համամիութենական համագումարի պատվիրակ, որտեղ հանդես է եկել մորդովական գրականության մասին զեկուցումով։
1938 թվականին ռեպրեսիայի է ենթարկվում և նույն տարում էլ գնդակահարվում։ ԽՄԿԿ XX համագումարից հետո հետմահու ռեաբիլիտացիայի ենթարկվեց[2]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թվականին Չեսնոկովը հրատարակում է իր առաջին պատմվածքը՝ «Сыре учитель» («Հին ուսուցիչ»), որտեղ պատմում է Խորհրդային իշխանության առաջին տարիներին գյուղական ուսուցիչների հոգեվիճակի մասին։ Շուտով հրատարակվում են նրա պատմվածքների և ակնարկների ժողովածուները՝ «Велесь явовсь» («Գյուղը պառակտվեց», 1926), «Лия киява» («Այլ ճանապարհով», 1927), «Васень толт» («Առաջին կրակները», 1932), «Ընտիր պատմվածքներ» (1959), «Նոր ժամանակների զբոսանքը» (1974) և այլն, որոնցում վառ ձևով դրսևորվում է գրողի ռեալիստական տաղանդը։ Պատմվածքների, ակնարկների, ճամփորդական նոթերի, պիեսների, գրականագիտական աշխատանքների հեղինակ է։
Չեսնոկովի ստեղծագործությունների հերոսները համարվում են աշխատավոր ժողովրդի ներկայացուցիչները, իսկ գերիշխող թեմաները` հեղափոխությունը, Քաղաքացիական պատերազմը, կոլեկտիվացումը, դասակարգային պայքարը նէպի տարիներին, Խորհրդային իշխանության հաստատումը, կրոնական մնացուկների դեմ պայքարը և մշակութային հեղափոխությունը[3]։
Պատումների ճշմարտացիությունը ձեռք է բերվում օգտագործվող վավերագրական նյութերի և այն իրադարձությունների հիման վրա, որոնց ականատեսը եղել է ինքը՝ հեղինակը։ Գլխավոր ուշադրությունը նա կենտրոնացնում է իր հերոսների աշխարհայացքի ձևավորման խնդիրներին։ Մորդովական գրականության մեջ դրամատուրգիայի ժանրի ծագումը և ձևավորումը կապվում է Չեսնոկովի անվան հետ։ 1924 թվականին Ե. Оկինի և Տ. Վասիլևի համահեղինակությամբ Մոսկվայի Կենտրոնական հրատարակչությունում լույս է տեսնում «Эрзянь пьесат» («Էրզյան պիեսներ») ժողովածուն, որում ընդգրկված էին «Кавто киява» («Երկու ճանապարհ», թարգմանվել է ռուսերեն), «А мон кедензэ палынь» («Իսկ ես նրա ձեռքերն էի համբուրում»), «Роки туво» («Խռնչան խոզը»), «Велув» («Համատեղ»), «Барщинань шкасто» («Կոռի տարիները»), «Калдоргауть ташто кайтнэ» («Խախտված հին կենցաղը», թարգմանվել է ռուսերեն) պիեսները, որոնցում պատկերված է մինչհեղափոխական մորդովական գյուղի կենցաղը։
Գրողի դրամատիկական ժառանգությունը ընդգրկում է մի շարք հեղափոխական ագիտացիոն, պատմական, կենցաղային պիեսներ, երգիծական կատակերգություններ։
Նրա դրամատիկական ստեղծագործություններում մշակվում են տվյալ պատմական ժամանակաշրջանի հրատապ, սուր և արդիական խնդիրները և հակամարտությունները։ Չեսնոկովի դրամատիկական ստեղծագործություններին բնորոշ գծերն են, կարևոր սոցիալական խնդիրները, հակամարտությունների սրությունը և խորը փսիխոլոգիզմը։ Նա հայտնի է նաև որպես երեխաների համար ստեղծագործությունների հեղինակ։ Հեղինակի մանկական ստեղծագործություններին բնորոշ բարձր գեղարվեստական մակարդակը դրսևորվում է նրա «Тетяка левкс» («Ամբողջությամբ հայրիկին», 1929) և մյուս ժողովածուներում։
Չեսնոկովը բազմաթիվ գրականագիտական աշխատանքների հեղինակ է, զգալի ավանդ ունի նաև մորդովական գրական, գեղարվեստական ստեղծագործությունների քննադատության զարգացման գործում։ Ստեղծագործական համարձակությամբ, օբյեկտիվությամբ և նշանակալիությամբ աչքի են ընկնում նրա «Аволь ансяк кастано» («Ոչմիայն աճում ենք», 1931), «Мокшэрзянь драматургиядонть» («Մորդովական դրամատուրգիայի մասին», 1934), «Эрзянь фольклордонть» («Էրզյան բանահյուսության մասին», 1934) հոդվածները։
Չեսնոկովը եղել է 1933 թվականին Սարանսկում անցկացված մորդովական լեզվի ուղղագրության, շարահյուսության և տերմինաբանության հարցերով համաժողովի կազմակերպիչներից մեկը։
Չեսնոկովի ստեղծագործությունները ընդգրկվել են հանրապետության ազգային դպրոցների դասագրքերում և քրեստոմատիայի գրքերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Чесноков Федор Маркелович». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Время и события. 2016 : библиографический указатель / М-во культуры и туризма РМ, Нац. б-ка им. А. С. Пушкина РМ ; [сост. А. Н. Маланьчева]. – Саранск, 2015. – 144 с. стр.28
- ↑ «Чесноков Фёдор Маркелович». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայիսի 7 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 25 մահեր
- 1938 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Էրզիացի գրողներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային դրամատուրգներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Դասագրքերի հեղինակներ
- Ռուս գրողներ
- Խորհրդային գրողներ
- Ռուս արձակագիրներ
- Ռուս գրականագետներ
- Ռուս գրաքննադատներ