Ֆեոդոր Շալյապինի հուշարձան (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆեոդոր Շալյապինի հուշարձան (այլ կիրառումներ)
Ֆեոդոր Շալյապինի հուշարձան
Ֆեոդոր Շալյապինի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործQ97163201?
Ստեղծում1998
Բացումօգոստոսի 29, 1999
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿազան
ՓողոցԲաումանի փողոց
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն
 Chaliapin monument (Kazan) Վիքիպահեստում

Ֆեոդոր Շալյապինի հուշարձան (ռուս.՝ Памятник Фёдору Шаляпину, թաթ.՝ Фёдор Шаляпин һәйкәле), հուշարձան Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, որը նվիրված է ռուս բաս երգիչ, ռուսական ռեալիստական վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչ Ֆեոդոր Իվանովիչ Շալյապինին։ Արձանը տեղադրվել է երգչի հայրենի քաղաք Կազանի Բաումանի փողոցում` «Շալյապին Պալաս» հյուրանոցի կողքին։ Շալյապինին նվիրված առաջին հուշարձանն է աշխարհում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի հիմքը դրվել է 1998 թվականին Աստվածահայտնության տաճարի մոտ, որում երգիչը մկրտվել է 1873 թվականի փետրվարին, և բացվել է 1999 թվականի օգոստոսի 29-ին։ Հուշարձանը երգչին պատկերում է 1922 թվականին Ռուսաստանը լքելիս և հարազատ քաղաքին հրաժեշտ տալիս։

Հուշարձանը ձուլված է բրոնզից։ Հեղինակն է Ռուսաստանի գեղարվեստների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ վաստակավոր նկարիչ Անդրեյ Բալաշովը։

Ֆեոդոր Շալյապինի հուշարձանը Կազանում փոստային նամականիշի վրա, 15 ռուբլի, Ռուսաստան, 2012 թվական

Հուշարձանի բացմանը ներկա գտնված երգչի թոռնուհի Իրինա Շալյապինան նշել է, որ քանդակագործին հաջողվել է կատարելապես հաղորդել նմանությունը իր մեծանուն պապին։ Երգչի 125-ամյակի առթիվ տեղադրված այս քանդակը դարձել է Ֆեոդոր Շալյապինի առաջին հուշարձանն աշխարհում[1]։

2009 թվականի աշնանը Կազանում տեղի է ունեցել ինքնատիպ երիտասարդական ֆլեշմոբ` Շալյապինի հուշարձանի մաքրում[2]։

Հուշարձանը ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Ռուսաստանում թողարկվել է 15 ռուբլի անվանական արժեքով փոստային նամականիշ, որի վրա պատկերված է Ֆեոդոր Շալյապինի կազանյան հուշարձանը։ Նամականիշի նկարիչն է Օ. Իվանովան[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ПАМЯТНИК ФЕДОРУ ШАЛЯПИНУ — ПАМЯТНИКИ КАЗАНИ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 Ապրիլ 10-ին.
  2. «Флешмоберы Казани почистили памятник Шаляпину». ИнКазан.ru. 2009 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
  3. «Памятник Ф.И. Шаляпину из серии Современное искусство России».(չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]