Ֆեոդոր Ղուկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆեոդոր Ղուկասյան
Ծնվել է1957
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1982)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունկինոդերասան և թատրոնի դերասան

Ֆեոդոր Անդրեյի Ղուկասյան (1957, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական կինոյի ու թատրոնի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Ղուկասյանը ծնվել է 1957 թվականին Բաքվում։ 1982 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը՝ Իգոր Վլադիմիրովի արվեստանոցը և ստացել թատրոնի և կինոյի դերասան որակավորում։

Բեմական գործունեությունն սկսել է Իվանովոյի մարզային թատրոնում, որից հետո շարունակել է աշխատանքը Տամբովի մարզային թատրոնում, իսկ 1993 թվականին՝ Վոլոգդայի մարզային թատրոնում և Վոլոգդայի մարզային հեռուստատեսությունում[1]։

Տամբով քաղաքում ավարտել է բիզնես քոլեջ և դերասանի աշխատանքը համատեղել դասավանդման հետ․ ուսուցանել է մենեջմենթ, կառավարման հոգեբանություն[1]։

1998 թվականից՝ Չերեպովեցի կամերային թատրոնի առաջատար դերասան[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2017 Սա մեր տունն է Դավիթ
2014 Օտարը
  • Даваз (ֆիլմ 3)
  • Անօրինականը (ֆիլմ 5)
  • Մահացածը (ֆիլմ 6)
Իսմայիլ Կաչեռլիդի
2014 Ներքին հետաքննություն
  • Դավադրություն (ֆիլմ 2)
  • Պատերազմի արձագանքը (ֆիլմ 4)
Գեորգի Ալիև
2011 Սինդբադի թափառումները
  • Ճանապարհ դեպի հարավ
2008 Гончие 2
  • Որս անտեսանելիի վրա
Բերիձե

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվոգիր և շնորհակալական նամակ Չերեպովեցի քաղաքապետարանի մշակույթի բաժնի կողմից՝ քաղաքի մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Фёдор Гукасян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.