Ֆեոդոր Հախվերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆեոդոր Հախվերդյան
Ֆեոդոր Եսայու Հախվերդով
43
Զորատեսակ հրետանի, հետևազոր
Ծառայության տարիներ 1844-1890
Կոչում գեներալ-մայոր
Հրամանատարն էր հրետանու 9-րդ բրիգադա
հետևազորի 19-րդ դիվիզիա
Մարտեր/պատերազմներ Կովկասյան պատերազմ
Ռուս-թուրքական պատերազմ
Պարգևներ Order of St. George, 1st class with star and sash 4.jpg Cross of Sovereign Military Hospitaller Order of St. John of Jerusalem of Rhodes and of Malta.PNG

Ֆեոդոր Եսայու Հախվերդյան (Ախվերդով, Հախվերդով (1773-1820, Թիֆլիս)), ռուսական բանակի գեներալ-մայոր։ 1807-1812 թվականներին եղել է Վրաստանի կառավարիչ, 1812 թվականից՝ Կովկասում գործող 19-րդ դիվիզիայի հրամանատար, 1816 թվականից՝ Վրացական առանձին կորպուսի հրետանու պետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Հախվերդյանը ծնվել է 1773 թվականին՝ հայ ազնվական ընտանիքում[2]։ Հայրը՝ Եսայի Հախվերդյանը, սեկունդ մայոր էր։ 1788 թվականին նա ընդունվեց հրետանու կադետական դպրոց, 1791 թվականին դարձավ շտիկյունկեր, 1793 թվականին ընդգրկվեց առաջին հրետաձգային զորագնդի մեջ։ 1793 թվականին Հախվերդյանը գեներալ-ֆելդցեյխմեստեր իշխան Զուբովի շտաբում ստացել է ֆլիգել-ադյուտանտի կոչում։ 1796 թվականին առաջին հրետաձգային զորագնդում դարձել է կապիտան, 1797 թվականին ուղարկվել է հրետանու 5-րդ գումարտակ, 1798 թվականին ստացել է փոխգնդապետի, 1799 թվականին՝ գնդապետի կոչում, 1800 թվականին եղել է կամրջանավային վաշտի հրամանատար, 1803 թվականին տեղափոխվել է հրետանու 9-րդ գումարտակ, 1806 թվականին՝ հրետանու 4-րդ գումարտակ, իսկ դրա վերաձևավորման ժամանակ՝ 1806 թվականին, դարձել է հրետանու 9-րդ գումարտակի հրամանատար։

1807 թվականին Հախվերդյանը նշանակվել է Վրաստանի կառավարիչ, 1808 թվականին ստացել գեներալ-մայորի կոչում, 1811 թվականին ազատվել է այդ պաշտոնից, 1812 թվականին նշանակվել է 19-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, այնուհետև գործուղվել է Թուրքիա՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար, 1816 թվականին դարձել է առանձին վրացական կորպուսի հրետանու հրամանատար։

Հախվերդյանն ամուսնացած է եղել գեներալ-մայոր Նիկոլայ Արսենևի դստեր՝ Պրասկովիայի հետ, ում մոտ դաստիարակվել էր իշխանուհի Նինա Չավչավաձեն, ով հետագայում դարձավ Գրիբոեդովի կինը։ Պրասկովիան Միխայիլ Լերմոնտովի մորաքույրն էր։ Հախվերդյանն ունեցավ տղա (Եգոր) և աղջիկ (Դարիա)։ Մահացել է 1820 թվականին։

Հախվերդյանի եղբայրները ևս ստացան գեներալական բարձր կոչումներ՝ Ալեքսանդրը Կիզլյար քաղաքի պարետն էր և մասնակցում էև Կովկասյան արշավանքներին, որից հետո ձևավորեց կալմիկական աշխարհազորը, Ալեքսանդրի որդին՝ Նիկոլայը (1800-1876), ծառայում էր ժանդարմների առանձին կորպուսում և Սմոլենսկի զինվորական գուբերնատորն էր, Հախվերդյանի մյուս եղբայրը՝ Նիկոլայը (1754-1817), գեներալ-լեյտենանտ էր և մեծ իշխաններ Նիկոլայ և Միխայիլ Պավլովիչների դաստիարակը, այնուհետև դարձավ Արխանգելսկի գուբերնատոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վիկտոր Համբարձումյան (1980)։ Հայկական սովետական հանրագիտարան։ Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն։ էջ 55 
  2. О армянским происхождении Ахвердовых указывают РБСП, родословные книги российского дворянства (Бобринский и другие), Гогитидзе (Гогитидзе М. Грузинский генералитет (1699—1921). Киев, 2001); Аветисян указывает на армянское происхождение Ахвердова (Аветисян Г. А. Генералы-армяне в Российской империи. — Ер., 2007).

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аветисян Г. А. Генералы-армяне в Российской империи. Ереван, 2007.
  • Гогитидзе М. Грузинский генералитет (1699—1921). Киев, 2001
  • Степанов В. С., Григорович П. И. В память столетнего юбилея императорского Военного ордена Святого великомученика и Победоносца Георгия. (1769—1869). СПб., 1869
  • Хуан Ван-Гален. Два года в России // Кавказская война: истоки и начало. 1770—1820 годы. Воспоминания участников Кавказской войны. СПб., 2002.