Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (Մոսկվա, Դոստոևսկու փողոց)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (այլ կիրառումներ)
![]() Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Isidor Aronovitch Frantsuz? |
Ստեղծում | 1918 |
Բարձրություն | 3,5 մետր |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Maryina Roshcha District? |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Մասն է | Mariinsky Hospital for the Poor? |
Ներկա վիճակ | Կանգուն |
![]() |
Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Фёдору Достоевскому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկուն։ Քանդակի հեղինակն է քանդակագործ Սերգեյ Դմիտրիևիչ Մերկուրովը։ Տեղադրվել է Մարիինյան հիվանդանոցի շենքի մոտ, որին կից հյուսիսային տնակում, հորը տրամադրված ծառայողական բնակարանում, մինչև 16 տարեկանն ապրել է Դոստոևսկին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը ստեղծվել է 1914 թվականին և գտնվում էր Սերգեյ Մերկուրովի արվեստանոցում մինչև 1918 թվականը[1]։
1918 թվականի օգոստոսի 2-ին «Известия ВЦИК»-ում հրապարակվել էր «Այն անձանց ցուցակը, որոնց կոթողներն առաջարկվել է տեղադրել քաղաք Մոսկվայում և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության այլ քաղաքներում»։ Ցուցակում ընդգրկվել է նաև Ֆ. Մ. Դոստոևսկին[1]։
Սերգեյ Մերկուրովը Մոսխորհրդին առաջարկել է իր արվեստանոցում գտնվող գրանիտե քանդակը։ Անատոլի Լունաչարսկու գլխավորությամբ հանձնաժողովը, այցելելով արհեստանոց, համաձայնել է։ Բացի այդ, գնվել են Մերկուրովի ևս երկու աշխատանք` Լև Տոլստոյի հուշարձանը և «Միտք» կոմպոզիցիան[1]։
Հուշարձանը տեղադրվել է Ցվետնոյ բուլվարում, բացվել է 1918 թվականի նոյեմբերի 7-ին[1]։
1936 թվականին Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձանը տեղափոխվել է նոր վայր` նախկին Մարիինյան հիվանդանոցի շենքի բակ[1][2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մարիինյան հիվանդանոցը և Դոստոևսկու հուշարձանը
-
Մարիինյան հիվանդանոցը 1900 թվականին առանց Դոստոևսկու հուշարձանի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Памятник Ф.М. Достоевскому»։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-29-ին։ Վերցված է 2018 Մարտ 29
- ↑ Кожевников Р. Ф. Скульптурные памятники Москвы. — Москва: Московский Рабочий, 1983. — С. 233-234.