Ֆեոդոր Գերման
Ֆեոդոր Գերման | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 3, 1942[1] (83 տարեկան) |
| Ծննդավայր | Կույբիշևի շրջան, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | գրող և լրագրող |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ռոստովի պետական համալսարան |
| Անդամակցություն | Ռուսաստանի գրողների միություն, ԽՍՀՄ ժուռնալիստների միություն և Ռուսաստանի լրագրողների միություն |
Ֆեոդոր Տրոֆիմովիչ Գերման (ռուս.՝ Фёдор Трофимович Герман, հունիսի 3, 1942[1], Կույբիշևի շրջան, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս արձակագիր, լրագրող։ Ռուսաստանի գրողների միության անդամ (2011) և ԽՍՀՄ (Ռուսաստանի) ժուռնալիստների միության անդամ (1973)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեոդոր Տրոֆիմովիչ Գերմանը ծնվել է 1942 թվականի հունիսի 3-ին Ռուսաստանի Ռոստովի մարզի Կույբիշևի շրջանի Անտոնինովկա խուտորում[2]։ Պատանեկության տարիներին աշխատել է հայրենի գյուղի «Դոնսկայա պրավդա» կոլեկտիվ տնտեսությունում։ Տագանրոգի մետալուրգիական տեխնիկումն ավարտելուց հետո կոմերիտական ուղեգրով մեկնել է խոպան հողերի յուրացմանը։ «Ցելինէլևատորմելմոնտաժ» տրեստի Կուստանայի շինմոնտաժային վարչությունում աշխատել է որպես մոնտաժող։ Ծառայել է խորհրդային բանակում (Լիտվայում)։ Զորացրվելուց հետո ավարտել է Ռոստովի պետական համալսարանը «լրագրություն» մասնագիտությամբ[3]։
Գերմանն աշխատել է մի շարք շրջանային թերթերում, «Կոմսոմոլեց» մարզային երիտասարդական թերթում, Ռոստովի շրջկոմի գործկոմում, գյուղարդյունաբերական համալիրի աշխատողների արհմիության շրջկոմում[3]։
1973 թվականից Ֆեոդոր Գերմանը ԽՍՀՄ (Ռուսաստանի) ժուռնալիստների միության անդամ է։ 2011 թվականից Ռուսաստանի գրողների միության անդամ է։ Ապրում և աշխատում է Դոնի Ռոստով քաղաքում[3]։
Ֆեոդոր Գերմանը տպագրվել սկսել է դեռևս դպրոցական տարիքում։ Գրական գործունեությամբ լրջորեն սկսել է զբաղվել հասուն տարիքում[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձին գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Да нет, наши рати ещё не разбиты,
- Дорога домой,
- Мне от бога дано было много,
- Возвращение,
- Пятый сон Веры Павловны.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/german-fedor-trofimovich.htm
- ↑ Այժմ գոյություն չունի. տարածքը պատկանում է Ռոստովի մարզի Կուիբիշևի շրջանին։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Դոնի գրողները, էջ 19» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունիսի 3 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռոստովի մարզում ծնվածներ
- Ռոստովի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուսաստանի գրողների միության անդամներ
- ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամներ
- Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային լրագրողներ
- Ռուս գրողներ
- Ռուս լրագրողներ