Ֆեյսկինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեյսկինիով աղջիկը

Ֆեյսկինի (անգլ.՝ facekini), դիմակի տեսքով գլխարկ, փակում է գլուխը, դեմքը, ճակատը, վիզը և կան փոքր անցքեր աչքերի, քթի և բերանի համար։ Դիմակը նախատեսված է լողորդների և լողափային հանգստի սիրահարների համար։ Ֆեյսկինին կարող է լինել որպես առանձին գլխաշոր, կամ էլ ամբողջական լողազգեստի տարր[1]։ Ֆեյսկինին հորինել է թոշակառու Չժան Շիֆանը՝ չինական Ցինդաո քաղաքի նախկին հաշվապահը, որը հետագայում գործարար է դարձել[2][3]։

Ֆեյսկինի անունը (անգլ.՝ face (դեմք) + անգլ.՝ bikini (Բիկինի (լողազգեստ)) ձևավորվել է նույն սկզբունքով, ինչ-որ բուրկինին (բուրկա + բիկինի)․ փակ լողազգեստ մուսուլմանների համար[4]։

Նման դիմակները հայտնի են դարձել Ցինդաո առողջարանային քաղաքում (Չինաստանի Շանդուն արևելյան նահանգ), որտեղ դրանք սկսել են օգտագործվել որպես ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող միջոց, որոնք արևայրուք են առաջացնում։ Ասիայում և մասնավորապես Չինաստանում բաց մաշկը ավանդաբար կապված է բարձր սոցիալական կարգավիճակի հետ, այնպես որ, ոմանք ցանկություն են ունենում պաշտպանելու դեմքը արևայրուքներից[5]։

Ըստ արտադրողների տեղեկատվության՝ այս դիմակը արգելափակում է A և B տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթների 99,8%-ը[6]։ Բացի այդ, նմանատիպ դիմակներն օգտագործում են մեդուզաներից, մրջյուններից, ջրիմուռներից և այլ նմանատիպ լողափային կենդանիներից պաշտպանվելու համար։ Ենթադրվում է նաև, որ այն կանխում է ծովային ջրի ալերգիկ ռեակցիաները[2]։ Դիմակը պատրաստվում է առաձգական կտորից, որը սովորաբար օգտագործվում է տարբեր գույների և նախշերով լողազգեստներ պատրաստելու համար։ Ֆեյսկինին հաճախ հագնում են արևից պաշտպանող հագուստի և լողազգեստի, ինչպես նաև տարբեր աքսեսուարների (արևային ակնոց, անձրևանոց և այլն) հետ։ Դիմակի հետ կարելի է հագնել նաև ջրային ակնոցներ։

Տիկին Չժանը, հետևելով իր հորինած դիմակի հաջողությանը, չէր պատրաստվում կանգ առնել․ «Ես շարունակելու եմ զբաղվել դիզայնով, և փորձելու եմ այն ​​դարձնել նորաձևության սրբապատկեր ինչպես տանը, այնպես էլ արտերկրում»[7]։ Լողազգեստների այս տարրը սկսել են օգտագործել նաև մուսուլմանները, որոնք լողափ գնալուց հագնում էին նիկաբներ[8]։

Ծովափնյա այս նորաձևությունը երբեմն համեմատվում է Անդրե Յունեբելի կատակերգական կինոդիտումից Ֆանտոմասի հետ (տես նաև «Ֆանտոմաս (ֆիլմ, 1964)) և, համապատասխանաբար, ֆեյսկինի կրող աղջիկներին սկսել են անվանել «ֆանտոմասներ»[9][10][11][12], մյուս ֆեյսկինի կրողները մարդկանց հիշեցնում են այլմոլորակայիններ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Китае набирают популярность кричащие фейскини» (ռուսերեն)։ korrespondent.net։ Վերցված է 2020-03-06 
  2. 2,0 2,1 2,2 «Китайские модницы оценили новый вид купальника для лица — «фейскини». Новости. Первый канал» (ռուսերեն)։ Վերցված է 2020-03-06 
  3. «China's famous 'face-kini' gets Peking Opera-inspired facelift»։ Reuters։ 2015-07-15։ Վերցված է 2020-03-06 
  4. Koplowitz, Howard (2012-08-22)։ ««Face-Kini» Swimwear Trend Sweeps China: Will The Face Bikini Catch On Around The World? [PHOTO]»։ International Business Times։ Վերցված է 2020-03-06 
  5. Адлер, Йаэль Что скрывает кожа. 2 квадратных метра, которые диктуют, как нам жить. — М.: Эксмо, 2017. — 352 с. — ISBN 978-5-699-93449-2
  6. «Синтетическая маска — фейскини»։ Зеркало.az (ռուսերեն)։ 2018-08-17։ Վերցված է 2020-03-06 
  7. Watson, Leon (2012-07-07)։ «No, we're not going to rob a bank... we're just off to the beach! Chinese women wear nylon face masks to keep off blazing sun»։ Mail Online։ Վերցված է 2020-03-06 
  8. «Ревностные мусульманки облюбовали китайские фейскини» (ռուսերեն)։ islamnews.ru։ Վերցված է 2020-03-06 
  9. «Le face-kini fait fureur sur les plages chinoises» (ֆրանսերեն)։ ladepeche.fr։ Վերցված է 2020-03-05 
  10. «Le face-kini triomphe sur les plages de Chine» (ֆրանսերեն)։ Gentside։ 2012-08-21։ Վերցված է 2020-03-05 
  11. «В Китае люди «загорают» в масках»։ KLEO։ 2014-08-13։ Վերցված է 2020-03-05 
  12. «Китаянки превратились в фантомасов, одев купальники для лица»։ Новости Луганска и Луганской области. Луганские новости сегодня։ www.citynews.net.ua։ Վերցված է 2020-03-05