Jump to content

Ֆեկալ-օրալ ուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կղանքաբերանային ուղի
ֆիզիոլոգիական գործընթաց Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիապաթոգենների փոխանցման ուղի Խմբագրել Wikidata

Ֆեկալ-օրալ ուղի (նաև կոչվում է օրալ-ֆեկալ կամ կղանքաբերանային փոխանցման ուղի) իրենից ներկայացնում է տարբեր վարակների կամ որոշակի հիվանդությունների փոխանցման ուղի, որի ժամանակ ֆեկալ մասնիկները կամ կղանքի պաթոգենները անցնում են մեկ անձից մյուսին` ներբերանային ուղղով: Կղանքաբերանային հիվանդությունների փոխանցման հիմնական պատճառները ներառում են պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունը (բերում է կղազատման ակտի կամ դեֆեկացիայի դժվարացման` փորկապություն), ինչպես նաև անբավարար հիգիենայի գործելակերպ: Մարդիկ կարող են վարակվել ջուր խմելիս կամ հողագործության ժամանակ:

Սննդի ֆեկալ կամ կղանքի մասնիկներով աղտոտումը ֆեկալ-օրալ փոխանցման այլ ձև է: Նորածնի տակդիրը փոխելուց կամ հետանցքային հիգիենան կատարելուց հետո ձեռքերը ճիշտ լվանալը կարող է կանխել նման հիվանդությունների տարածումը: Ֆեկալ-օրալ ուղու վարակների փոխանցաման հինգ հիմնական գործոններն են` կեղտոտ ձեռքեր, ճանճեր, երկրագործություն, ջուր և սնունդ: Ֆեկալ-օրալ փոխանցման հետևանքով առաջացած հիվանդությունները ներառում են` տիֆ, խոլերա, պոլիոմիելիտ, հեպատիտ և շատ այլ վարակներ, նաև փորլուծություն:

«F-սխեմա» (կղանք, մատներ, ճանճեր, դաշտեր, հեղուկներ, սնունդ), որը ցույց է տալիս ֆեկալ-օրալ հիվանդության փոխանցման ուղիները: Ուղղահայաց կապույտ գծերը ցույց են տալիս խոչընդոտներ՝ զուգարաններ, ջուր, անհատական հիգիենա և ձեռքերի լվացում:

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի սանիտարական ընդհանուր ուսուցման (CLTS) ընթացքում գյուղացիները քայլում են դեպի սննդի պատրաստման տարածք՝ դիտելու, թե ինչպես են ճանճերը գրավում մարդու կղանքը և հետևաբար դառնում վարակակիր, երբ վայրէջք են կատարում սննդի վրա (Գյուղ Մալավի լճի մոտ, Մալավի):
Դպրոցականները CLTS միջոցառման ժամանակ Արևմտյան Բենգալիայում`Հնդկաստան, հետևում են մի բաժակ ջրի և թարմ մարդկային կղանքի փորձին,որտեղ ճանճերը անցնում են ջրից դեպի կղանք և նորից վերադառնում: Սա ցույց է տալիս, թե ինչպես կարող են պաթոգենները աղտոտել ջուրը:

Թեև կղանքաբերանային ուղին սովորաբար ներկայացվում է, որպես վարակի փոխանցման հիմնական ուղի, այն իրականում համարվում է պաթոգենների (ախտածիններ) մուտքի և ելքի «դարպասներ», և կարող է իրագործվել փոխանցման մի քանի այլ ուղիներով[1]: Ֆեկալ-օրալ տարածման ուղին հիմնականում համարվում է անուղղակի շփում աղտոտված սննդի կամ ջրի միջոցով: Այնուամենայնիվ, այն կատարվում է նաև կղանքի կամ մարմնի աղտոտված մասերի հետ անմիջական շփման պատճառով, օրինակ՝ անալ սեքսի ժամանակ[2][3]: Այն կարող է նաև փոխանցվել օդակաթիլային ճանապարհով՝ աղտոտված զուգարաններից և կենցաղային մակերեսներից[4][5]:

Վարակի փոխանցման «F-սխեմա»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր կիրառվող «F-սխեմա»-ի հիմքերը դրվել են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) հրապարակման կողմից 1958 թվականին[6]: Այս հրապարակումը բացատրում էր վարակների, ինչպես նաև տարաբեր հիվանդությունների փոխանցման ուղիները և մարդու կղանքի օջախներից հիվանդությունների փոխանցման խոչընդոտները: Ժամանակի ընթացքում փոփոխություններ են կատարվել վարակի փոխանցման ժամանակակից «սխեմա» ստեղծելու համար: Այս սխեմաները օգտագործվում են բազմաթիվ սանիտարահիգիենիկ հրապարակումներում[7]: Դրանք նախագծված են այնպես, որ ջրի, ձեռքերի, հոդվածոտանիների նաև հողի միջոցով ցուցադրվեն ֆեկալ-օրալ փոխանցման ուղիները: Մարդու կղանքի վրա կենտրոնանալու փոխարեն, այլ կենդանիների կղանքը նույնպես պետք է ներառվի հիմնական վարակի փոխանցման սխեմաներում: Սանիտարահիգիենիկ կանոնների ճշգրիտ կիրառումը կանխում է վարակների փոխանցումը ձեռքերի, ջրի և սննդի միջոցով[7]:

Նման վարակների փոխանցման սխեման կարող է օգտագործվել ցույց տալու համար, թե ինչպես պատշաճ սանիտարական պայմանները (մասնավորապես զուգարաններ, պատշաճ հիգիենա, ձեռքերը լվանալ) կարող են արդյունավետ խոչընդոտ հանդիսանալ հիվանդությունների փոխանցմանը ֆեկալ-օրալ ճանապարհով:

Փոխանցման ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխանցման գործընթացը կարող է լինել պարզ կամ ներառել մի քանի այլ գործոններ: Ֆեկալ-օրալ փոխանցման ուղիների որոշ օրինակներ ներառում են`

Փոփոխված F-սխեմա, ներառյալ որոշակի գործոններ, կամ սահմանափակել մարդու փոխազդեցությունը կենդանիների կղանքին:[7]:

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց վարքագիծը փոխելու և վարակների փոխանցումը դադարեցնելու մոտեցումներից մեկը անձնական հիգիենայի ճշգրիտ պահպանման և ընդհանուր սանիտարահիգիենիկ կանոնների կիրառումն է[8]:

Հիվանդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում նշված է հիմնական հիվանդությունների ցանկ, որոնք կարող են փոխանցվել ֆեկալ-օրալ ճանապարհով: Նրանք խմբավորվում են ըստ հիվանդության փոխանցման մեջ ներգրավված հարուցչի տեսակի:

Նախակենդանիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակաբույծներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարակից հիվանդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմելու ջրում ախտածին միկրոօրգանիզմների կողմից առաջացած հիվանդությունները, առավել հաճախ փոխանցվում են աղտոտված քաղցրահամ ջրերի միջոցով: Սա ֆեկալ-օրալ վարակման ուղու տեսակներից մեկն է: Որոշակի արևադարձային հիվանդություններ դասվում են նաև վարակիչ հիվանդությունների խմբին, որոնք փոխանցվում են կղանքաբերանային ճանապարհով:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Principles of Epidemiology: Chain of Infection». U.S. Centers for Disease Control and Infection (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին. Կաղապար:PD-inline
  2. LaMorte, Wayne W. (2016 թ․ հունվարի 6). «Common Vehicle Spread». Boston University School of Public Health. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  3. Whittier, Christopher A (2017 թ․ ապրիլի 16), «Fecal-Oral Transmission», in Bezanson, Michele; MacKinnon, Katherine C; Riley, Erin; Campbell, Christina J (eds.), The International Encyclopedia of Primatology (անգլերեն), Hoboken, NJ, USA: John Wiley & Sons, Inc., էջ 1, doi:10.1002/9781119179313.wbprim0193, ISBN 978-1-119-17931-3
  4. Johnson, David L.; Mead, Kenneth R.; Lynch, Robert A.; Hirst, Deborah V.L. (2013 թ․ մարտ). «Lifting the lid on toilet plume aerosol: A literature review with suggestions for future research». American Journal of Infection Control. 41 (3): 254–258. doi:10.1016/j.ajic.2012.04.330. PMC 4692156. PMID 23040490.
  5. Jones, RM; Brosseau, L. M. (2015 թ․ մայիս). «Aerosol transmission of infectious disease». Journal of Occupational and Environmental Medicine. 57 (5): 501–8. doi:10.1097/JOM.0000000000000448. PMID 25816216. S2CID 11166016.
  6. Wagner, E. G., and Lanoix, L. N. (1958). Excreta disposal for rural and small communities (PDF). WHO, Geneva, Switzerland. էջ 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. 7,0 7,1 7,2 Penakalapati, Gauthami; Swarthout, Jenna; Delahoy, Miranda J.; McAliley, Lydia; Wodnik, Breanna; Levy, Karen; Freeman, Matthew C. (2017 թ․ հոկտեմբերի 17). «Exposure to Animal Feces and Human Health: A Systematic Review and Proposed Research Priorities». Environmental Science & Technology. 51 (20): 11537–11552. Bibcode:2017EnST...5111537P. doi:10.1021/acs.est.7b02811. ISSN 0013-936X. PMC 5647569. PMID 28926696.
  8. Kal, K and Chambers, R (2008) Handbook on Community-led Total Sanitation Արխիվացված 2015-04-10 Wayback Machine, Plan UK Accessed 2015-02-26
  9. Hale TL, Keusch GT (1996). Baron S, և այլք: (eds.). Shigella in: Baron's Medical Microbiology (4th ed.). Univ of Texas Medical Branch. ISBN 978-0-9631172-1-2. (via NCBI Bookshelf).
  10. Giannella RA (1996). Baron S; և այլք: (eds.). Salmonella:Epidemiology in: Baron's Medical Microbiology (4th ed.). Univ of Texas Medical Branch. ISBN 978-0-9631172-1-2. (via NCBI Bookshelf).
  11. Finkelstein RA (1996). Baron S; և այլք: (eds.). Cholera, Vibrio cholerae O1 and O139, and Other Pathogenic Vibrios in: Baron's Medical Microbiology (4th ed.). Univ of Texas Medical Branch. ISBN 978-0-9631172-1-2. (via NCBI Bookshelf).
  12. 12,0 12,1 12,2 Intestinal Parasites and Infection Արխիվացված 2010-10-28 Wayback Machine fungusfocus.com – Retrieved on 2010-01-21
  13. 13,0 13,1 «Stool-To-Mouth or Fecal–Oral Route of Transmission of Infection | Healthhype.com». www.healthhype.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  14. Zuckerman AJ (1996). Baron S; և այլք: (eds.). Hepatitis Viruses in: Baron's Medical Microbiology (4th ed.). Univ of Texas Medical Branch. ISBN 978-0-9631172-1-2. (via NCBI Bookshelf).
  15. Wang L, Zhuang H (2004). «Hepatitis E: an overview and recent advances in vaccine research». World J Gastroenterol. 10 (15): 2157–62. doi:10.3748/wjg.v10.i15.2157. PMC 4724990. PMID 15259057.
  16. Holshue ML, և այլք: (2020). «First Case of 2019 Novel Coronavirus in the United States». New England Journal of Medicine. 382 (10): 929–936. doi:10.1056/NEJMoa2001191. PMC 7092802. PMID 32004427.
  17. Pinghui, Zhuang (2020 թ․ փետրվարի 2). «Coronavirus: scientists identify possible new mode of transmission in human faeces». South China Morning Post. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  18. Meyer EA (1996). Baron S; և այլք: (eds.). Other Intestinal Protozoa and Trichomonas Vaginalis in: Baron's Medical Microbiology (4th ed.). Univ of Texas Medical Branch. ISBN 978-0-9631172-1-2. (via NCBI Bookshelf).