Ֆեխներ-Վեբերի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեխներ-Վեբերի օրենքի պատկերազարդում։ Յուրաքանչյուր կողմի ներքևի քառակուսին պարունակում է 10 կետ ավելին, քան վերևինը։ Ինչևէ, ընկալումը տարբեր է․ ձախ կողմում պարզ երևում է վերևի և ներքևի քառակուսիների միջև տարբերությունը։ Աջ կողմում երկու խորանարդները մնան են թվում։

Ֆեխներ-Վեբերի օրենք, հոգեֆիզիոլոգիական փորձարարական մեթոդ, ըստ որի՝ ինչ-որ բան զգալու ինտենսիվությունն ուղիղ համեմատական է գրգռիչի լոգարիթմի ինտենսիվությանը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբերի և Ֆեխների օրենքները ձևակերպվել են Գուստավ Ֆեխների (1801–1887) կեղմից։ Նրանք առաջին անգամ հրատարակվել են 1860 թվականին՝ lemente der Psychophysik (Elements of Psychophysics) աշխատությունում։ Այս հրատարակությունը ոլորտի առաջին աշխատությունն էր, որտեղ Ֆեխները կիրառեց հոգեֆիզիկա տերմինը, որպեսզի նկարագրի թե ինչպես են մարդիկ ընկալում ֆիզիկական մեծությունները[2]։ Նա պնդում էր, որ․ - «․․․․ հոգեֆիզիկան դա ճշգրիտ գիտություն է մարմնի և հոգու գործառույթների կապի կամ կախվածության մասին»[3]։

Վեբերի օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբերն առաջին մարդկանցից էր, որ փորձեց ուսումնասիրել ֆիզիկական ազդակնիր ազդեցությամբ մարդու ռեակցիաները։ Ֆեխները Վեբերի աշակերտն էր և իր առաջին օրենքն անվանել է ուսուցչի պատվին, քանի որ հենց Վեբերն էր անցկացնում հետազոտություններ, որոնք անհրաժեշտ էին օրենքի ձևակերպման համար[4]։

Էռնստ Վեբերը, 1834 թվականից սկսած իր փորձերում ցույց տվեց, որ նոր գրգռիչի կողմից առաջացրած զգայությունները կարող են տարբերվել նախորդ գրգռիչի կողմից առաջացրած զգայություններից, եթե նոր գրգռիչի ինտենսիվությունը տարբերվի նախորդից ոչ թե թվաբանական, այլ երկրաչափական պրոգրեսիայով։ Այսպիսով, որպեսզի երկու առարկաներն ընկալվեն քաշերով տարբեր, անհրաժեշտ է, որ նրանց քաշը տարբերվի 1/30, այլ ոչ թե x գրամով։ Երկու լույսի աղբյուրները՝ ըստ պայծառության տարբերակելու համար անհրաժեշտ է, որ նրանց պայծառությունը տարբերվի 1/100, այլ ոչ թե x լյումեն և այլն։ Այդպիսով, գրգռիչի մինիմալ ուժի աճի (որն առաջին անգամ առաջացրել է նոր զգայություններ) հարաբերակցությունը գրգռիչի սկզբանակն մեծության հետ հաստատուն մեծություն է։

Ֆեխներ-Վեբերի օրենքը կարելի է բացատրել այնպես, որ քիմիական ռեակցիայի արագության հաստատուն մեծությունները անցնելով ընկալիչների միջով ոչ գծային կերպով կախված են ֆիզիկական գրգռիչների քիմիական միջնորդների կոնցենտրացիայից կամ կամ հենց քիմիական գրգռիչներից։

20-րդ դարում Սթիվենսը մշակեց աստիճանական կախվածության տեսությունը, ըստ որի՝ Ֆեխներ-Վեբերի օրենքն արդար է միայն որոշ մոդալության միջին նշանակության զգայությունների համար։ Սակայն, մի շարք հեղինակներ հանդես եկան քննադատությամբ[5][6]։

Մաթեմատիկական ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբերի հետազոտությունների հիման վրա Գուստավ Ֆեխները 1860 թվականին ձևակերպեց «հիմնական հոգեֆիզիկական օրենքը», համաձայն որի զգայության ուժը՝ համեմատական է գրգռվածության ինտենսիվության լոգարիթմին՝

որտեղ․

  • — գրգռիչի ինտենցիվությունն է
  • — գրգռիչի ինտենսիվության ամենացածր սահմանային նշանակությունն է, եթե , գրգռվածություն չի զգացվում
  • — կոնստանտ՝ կախված զգայության սուբյեկտից։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջահը, որն ունի ութ լամպ, ավելի վառ է թվում, քան չորս լամպ ունեցեղը, որքան չորս լամպ ունեցող ջահը վառ է երկու լամպ ունեցողից։ Այսինքն, լամպերի քանակը պետք է նույն քանակով ավելանա, որպեսզի թվա, որ պայծառության աճը կայուն է։ Եվ հակառակը, եթե պայծառության բացարձակ աճը կայուն է, ապա կարող է թվալ, որ բացարձակ աճը փոքրանում է պայծառության նշանակության աճի հետ։ Օրինակ՝ եթե ավելացնենք մեկ լամպ երկու լամպ ունեցող ջահի վրա, ապա պայծառության թվացյալ աճը էական կլինի։ Եթե ավելացնենք մի լամպ 12 լամպ ունեցող ջահի վրա, ապա պայծառության աճը տեսականորեն չի նկատվի։ Ըստ այս սկզբունքի կազմված է տեսանելի աստղային մեծության սանդղակը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Г. Г. Гинкин Справочник по радиотехнике. — 3-е, исправленное и дополненное. — Москва - Ленинград: Оборонгиз, 1939. — С. 323. — 686 с.
  2. Fechner, Gustav Theodor (1966) [First published .1860]. Howes, D H; Boring, E G (eds.). Elements of psychophysics [Elemente der Psychophysik]. Vol. volume 1. Translated by Adler, H E. United States of America: Holt, Rinehart and Winston. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  3. Pringle-Pattison, 1911, էջ 458
  4. Ross, H.E. and Murray, D. J.(Ed. and Transl.) (1996)E.H.Weber on the tactile senses. 2nd ed. Hove: Erlbaum (UK) Taylor & Francis;
  5. Mackay, D. M. Psychophysics of perceived intensity:A theoretical basis for Fechner's and Stevens' laws(անգլ.) // Science : journal. — 1963. — Т. 139. — С. 1213—1216. — doi:10.1126/science.139.3560.1213-a
  6. Staddon, J. E. R. Theory of behavioral power functions.(անգլ.) // Psychological Review[en] : journal. — Т. 85. — С. 305—320. — doi:10.1037/0033-295x.85.4.305

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Weber's Law / Encyclopædia Britannica, 1911(անգլ.)