Ֆելիքս Տիմմերմանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆելիքս Տիմմերմանս
Bundesarchiv Bild 102-12722, Felix Timmermanns.jpg
Ծնվել էհուլիսի 5, 1886(1886-07-05)[1][2][3][4][5][6][7][8][9]
ԾննդավայրԼիր, Մեխելեն, Անտվերպեն, Բելգիա[10]
Վախճանվել էհունվարի 24, 1947(1947-01-24)[1][2][3][4][6][7][8][9] (60 տարեկանում)
Վախճանի վայրԼիր, Մեխելեն, Անտվերպեն, Բելգիա[10]
Մասնագիտությունդրամատուրգ, գրող, նկարիչ, քաղաքական գործիչ, բանաստեղծ, հեղինակ և բեմանկարիչ
Լեզուհոլանդերեն[1]
Ազգությունբելգիացի
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա
Ստեղծագործական շրջան1903-1947
Ուշագրավ աշխատանքներPallieter?
ԱնդամակցությունՀոլանդերենի լեզվի և գրականության թագավորական ակադեմիա
Felix Timmermans Վիքիպահեստում

Ֆելիքս Տիմմերմանս (անգլ.՝ Felix Timmermans, հուլիսի 5, 1886, Լիեր (Բելգիա)-հունվարի 24, 1947), բելգիացի գրող և նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է ֆլամանդերեն։ 1825 թվականից եղել է ֆլամանդական թագավորական ակադեմիայի թղթակից անդամ։

FilipDePillecyn.jpg

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մահվան աղջամուղջ» (1910) նովելների ժողովածուում դրսևորված են հոռետեսական տրամադրություններ, սակայն «Պալիտեր» (1916) վեպը ներթափանցված է լավատեսությամբ։ Գրել է «Սքանչելի ժամեր տիրուհի Սիմֆորոզայի կյանքում» (1918), «Ես տեսա, թե ինչպես եկավ Ցեցիլիան» (1938) վիպակները, «Գեղջկական սաղմոս» (1935) վեպը, «Աննա Մարիա» (1921), «Սուրբ Ֆրանցիսկուսի տավիղը» (1932), «Հեռնատների ընտանիքը» (1941) պատմավեպերը և նկարիչների կյանքից վերցված «Պիտեր Բրեյգել» (1928) և «Ադրիան Բրաուեր» (1948) վեպերը։

Տիմմերմանսի գեղանկարչական և գծանկարչական աշխատանքներից առավել հայտնի են սեփական գրքերի նկարազարդումները, որ կատարված են Բրեյգել Ավագի և հին նիդերլանդացի այլ վարպետների ազդեցությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png