Ֆելիքս Չիսեկեդի
Ֆելիքս Չիսեկեդի | |
Կուսակցություն՝ | Union for Democracy and Social Progress? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Հիսունականներ[1] |
Ծննդյան օր | հունիսի 13, 1963[2][3] (61 տարեկան) |
Ծննդավայր | Կինշասա, Կոնգոյի Հանրապետություն |
Քաղաքացիություն | ԿԴՀ |
Հայր | Étienne Tshisekedi?[4] |
Մայր | Marthe Kasalu? |
Ամուսին | Nyakeru Tshisekedi Denise? |
Կայք՝ | presidence.cd |
Պարգևներ | |
Ֆելիքս Անտուան Չիսեկեդի Չիլոմբո (ֆր.՝ Félix Antoine Tshisekedi Tshilombo; հունիսի 13, 1963[2][3], Կինշասա, Կոնգոյի Հանրապետություն), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքական գործիչ, երկրի[6] ամենամեծ ընդդիմադիր կուսակցության («Միավորում՝ հանուն ժողովրդավարության և սոցիալական առաջընթացի») առաջնորդ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նորընտիր նախագահ[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆելիքս Չիսեկեդին ծնվել է 1963 թվականի հունիսի 13-ին։ Ֆելիքսը մայրաքաղաքում ապրում էր ապահովված կյանքով, սակայն 1980-ական թվականներին, երբ նրա հայրը հիմնեց ընդդիմադիր կուսակցություն՝ Սեսե Սեկո Մաբուտուի դեմ, Ֆելիքսը միացավ հորը։
1985 թվականին Մոբուտուն նրան, նրա մայրիկին և եղբայրներին թույլ տվեց լքել իրենց փոքրիկ բնօրրանը՝ Քասաի գյուղը։ Նա մեկնեց Բրյուսել, որտեղ աշխատում էր պատահական աշխատանքների վրա, վայելում էր գիշերային կյանքը և դարձավ «Միավորում՝ հանուն ժողովրդավարության և սոցիալական առաջընթացի»[8] կուսակցության ակտիվիստներից մեկը։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի վերջում նշանակվել է «Միավորում՝ հանուն ժողովրդավարության և սոցիալական առաջընթացի» կուսակցության արտաքին կապերի բաժնի քարտուղար։
2011 թվականի նոյեմբերին հնարավորություն ստացավ Կոնգոյի Ազգային ասամբլեայում ներկայացնելու Մբուժի-Մայի քաղաքը։ Այնուամենայնիվ, նա այդ տեղը չզբաղեցրեց՝ հայտարարելով, որ «խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որ ինքը նստի հաստատություններում, որոնք կեղծված ընտրությունների արդյունք են հանդիսանում»։ «Աբսենտեիզմ»-ի պատճառաբանությամբ՝ նրա մանդատը շատ շուտով անվավեր ճանաչվեց։
2013 թվականի մայիսին հրաժարվեց Ազգային ընտրական անկախ հանձնաժողովի պատասխանատուի պաշտոնից՝ ասելով. «Ես չեմ ցանկանում իմ քաղաքական գործունեությունը դնել չակերտների մեջ»։
2016 թվականի հոկտեմբերին դարձավ կուսակցության[9] գլխավոր քարտուղարի տեղակալը։
2018 թվականի մարտի 31-ին՝ իր հոր մահվանից հետո, ընտրվեց «Միավորում՝ հանուն ժողովրդավարության և սոցիալական առաջընթացի» կուսակցության առաջնորդ։ Չիսեկեդիի հայրը 2017 թվականի փետրվարի 1-ին[10] հիմնել էր Էտյեն Չիսեկեդիի կուսակցությունը։ Այդ նույն օրը կուսակցության կազմից ընտրվեց որպես Կոնգոյում կայանալիք նախագահական ընտրությունների (նախատեսված էին 2018 թվականի դեկտեմբերին) թեկնածու։ Այս ընտրություններում նա հաղթեց՝ ստանալով ձայների 38,57 %-ը[11]։ Կոնգոյում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին 2018 թվականի դեկտեմբերի 23-ին, բայց ընտրական հանձնաժողովը տեխնիկական պատճառներով (չէր հաջողվել ժամանակին հասցնել քվեաթերթիկներն ու արձանագրությունների մատյանները) տեղափոխել էր դեկտեմբերի 30[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.mediacongo.net/article-actualite-47097_felix_tshisekedi_et_martin_fayulu_presents_ce_matin_a_l_eglise_philadelphie.html
- ↑ 2,0 2,1 MAK (польск.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Kongon ehundik goiti herritar hil dituzte hauteskundeen atarian (բասկ.) // Berria — Andoain: 2018. — ISSN 1696-5108; 1696-5116
- ↑ https://www.g100.in/h-e-president-felix-antoine-tshisekedi/
- ↑ Congo Opposition Leaders Mull Unity Candidate for Delayed Vote
- ↑ [1]
- ↑ RDC : Félix Tshisekedi, au nom du père
- ↑ «Félix Tshisekedi Premier ministre à la place de Samy Badibanga?». Արխիվացված է օրիգինալից 2019-01-03-ին. Վերցված է 2019-01-15-ին.
- ↑ Tshisekedi’s son leads DRC’s main opposition party
- ↑ Лидер оппозиции победил на выборах главы Демократической Республики Конго
- ↑ Կոնգոյի նախագահ է ընտրվել ընդդիմադիր թեկնածու Չիսեկեդին(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնգոյի նախագահ է ընտրվել ընդդիմադիր թեկնածու Չիսեկեդին(չաշխատող հղում)